Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Լիտվայի Հանրապետության Հանրային անվտանգության ծառայության հրամանատար, գեներալ-մայոր Վիկտորաս Գրաբաուսկաս



11.03.2025

«Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության Հանրային անվտանգության ծառայության հրամանատար, միջազգային փորձագետ, գեներալ-մայոր Վիկտորաս Գրաբաուսկասի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել է ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ ԴՐՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԻՄՔԸ



07.03.2025

1995 թ. մարտի 7-ին, ի կատարումն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1994 թ. մայիսի 16-ի «Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագրի, ՀՀ կառավարության no. 122 որոշմամբ հիմնվում է Հայոց ցեղասպանության թանգարանը: Նրան տրվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտահետազոտական հիմնարկի կարգավիճակ: Հայոց ցեղասպանության թանգարանի առաջին տնօրեն է նշանակվում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանի տեղակալ Լավրենտի Բարսեղյանը (1998 թ.-ից պատմական գիտությունների դոկտոր):

Հայոց ցեղասպանության թանգարանի ճարտարապետներն են Սաշուր Քալաշյանն ու Լյուդմիլա Մկրտչյանը, քանդակագործը՝ Ֆերդինանդ Առաքելյանը: Թանգարանի առաջին և երկրորդ ցուցադրությունների և թանգարանի ցուցադրական մակերեսի ձևավորման հեղինակը ճարտարապետ Հայկազ Երվանդի Քոչարն է: Շինարարական աշխատանքներն ընթանում են 2 փուլով: Առաջին փուլի ավարտին՝ 1995 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման 80-ամյակին, ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պաշտոնապես բացվում է թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը:

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ՝ «ԳԻՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ - 2025» ԵՎ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ - 2025» ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՑԹԻ 2 ԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ



02.03.2025

ՀՑԹԻ գիտաշխատող, բ.գ.թ, դոցենտ Էլինա Միրզոյանի ղեկավարությամբ «Թուրք-ադրբեջանական լեզվաքարոզչական խոսույթը» խորագրով գիտական նախագիծը «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր–2025» մրցույթի շրջանակում երաշխավորվել է ֆինանսավորման։ Ծրագիրն իրականացնելու է ՀՑԹԻ տարբեր բաժիններից կազմված գիտաշխատողների աշխատանքային թիմը։ Նախագծի օտարերկյա գործընկերն է պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Տեր–Մաթոսյանը։

«Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2025» մրցույթի շահառուների ցանկում է ՀՑԹԻ գիտաշխատող, պ․գ․թ․ Նարեկ Պողոսյանի ղեկավարած ««Մենք ու նրանք». Հայոց ցեղասպանության քարոզչական հետագիծը» թեման, որի օտարերկրյա գործընկերը նույնպես Պետրոս Տեր–Մաթոսյանն է։

ՄԱՆՈՒՇՅԱՆԱԿԱՆ ՇԱԲԱԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



01.03.2025

Մարտի 14-18-ը Երևանում և Արտաշատում կանցկացվի «Մանուշյանական շաբաթ» միջոցառումը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: «Մանուշյանական շաբաթ»-ին մասնակցում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Մարտի 15-ին և 16-ին ՀՑԹԻ-ում տեղի կունենա «ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ` ՆԱՑԻԶՄ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ» խորագրով միջազգային գիտաժողովը:

«Մանուշյանական շաբաթ» միջոցառման նպատակն է վերաիմաստավորել Մանուշյանի ժառանգությունը, ընդգծել նրա դերը համաշխարհային դիմադրության շարժման մեջ և խթանել ֆրանսիական և հայկական պատմամշակութային երկխոսությունը։

Միջոցառումների շարքն ընդգրկում է թատերական ներկայացումներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ: Մասնավորապես՝ տեղի կունենան «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» գրքի և «Մանուշյան․․․» պիեսի շնորհանդեսները, Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան» ներկայացման առաջնախաղը, Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը և այլն:

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



01.03.2025

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոյի գլխավորած պատվիրակությունը մարտի 1-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Կապանի փոխքաղաքապետ Գոռ Թադևոսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էին Սենտ-Էտիենի հայկական ասոցիացիայի նախագահ Վրեժ Խոսրովյանը, Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Պիեռ Կոտչյանը և այլք:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՁԱՅՆԵՐ ՍՈՒՄԳԱՅԻԹԻՑ․ ՋԱՐԴԵՐԸ՝ ԱԿԱՆԱՏԵՍՆԵՐԻ ԱՉՔԵՐՈՎ



27.02.2025

Ժողովուրդների բարեկամության և եղբայրության ավարտը

Խորհրդային սոցիալիստական գաղափարախոսության հիմնադրույթներից էին ժողովուրդների եղբայրության և բարեկամության, պրոլետարական ինտենացիոնալիզմի սկզբունքները: Ցարական կայսրությանը փոխարինելու եկած Խորհրդային Միությունը իր ազգային քաղաքականության նպատակ հռչակեց նոր «ազգության»` խորհրդային ժողովրդի ձևավորումը: 1988 թ. Արցախյան շարժման սկզբնավորումից հետո տասնամյակներ շարունակ քարոզվող ժողովուրդների բարեկամության, եղբայրության, միասնական խորհրդային ազգության գաղափարախոսութունը կանգնեց լուրջ մարտահրավերների առջև։

«Ո՞վ կմտածեր։ Ո՞վ կարող էր նույնիսկ պատկերացնել, որ ջարդերը հնարավոր են։ Համարեք ինձ պարզամիտ, ասեք, որ ինձ՝ հայուհուս մոտ, մեր վշտալի ազգային պատմության պարագայում, մշտապես պետք է լիներ ինքնապահպանման սուր զգացումը...

հավանաբար, պետք է լիներ։ Բայց, ակնհայտ է, որ խորհրդային տարիները սրբել էին դա, տալով մեզ՝ հայերիս անվտանգության կեղծ վստահություն...»։
Այս խոսքերով է ականատես Անժելա Եղանյանը նկարագրել խորհրդային հասարակարգի պայմաններում էթնիկ հիմքով պայմանավորված կոտորածի անսպասելիությունը և հիասթափությունը այդ վարչակարգից՝ որպես սեփական քաղաքացիների անվտանգության երաշխավորի։

ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ 160



25.02.2025

Հայ ազգային-ազատագրական գործիչ, զորահրամանատար Անդրանիկ Օզանյանը (Զորավար Անդրանիկ) ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին, Շապին-Գարահիսարում: Ազգային հերոսի համբավ ձեռք բերած Անդրանիկն առանձնահատուկ դեր է ունեցել 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազատագրական շարժման գործում։ 1892 թ. Անդրանիկն անդամագրվել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը, այլ ֆիդայիների հետ մասնակցել հայրենիքի պաշպանությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կարևոր դերակատարություն է ունեցել կամավորական շարժման կազմակերպման գործում: 1918 թ. Էրզրումում վարելով ծանր պաշտպանական մարտեր՝ ապահովել է թուրքական կոտորածներից մազապուրծ հայության նահանջը:

Անգնահատելի է Ա. Օզանյանի ավանդն ինչպես ազգային-ազատագրական շարժման, այնպես էլ Հայոց ցեղասպանության հետևանքով բնօրրանը կորցրած հայ գաղթականներին վերահաս մահից փրկելու և որբահավաք աշխատանքների կազմակերպման գործում:

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ



19.02.2025

Որբահավաք և որբախնամ գործունեությունից բացի Հովհաննես Թումանյանը նախաձեռնում և կյանքի է կոչում մի շարք ծրագրեր, որոնք ուղղված էին Հայոց ցեղասպանության հետևանքով առաջացած այլ խնդիրների լուծմանը:

1918 թ. մարտին Հովհ. Թումանյանի նախագահությամբ ստեղծվում է Հայոց հայրենակցական միությունների միությունը: Վերջինս, իր շուրջը կենտրոնացնելով հայկական մի շարք գավառներում մինչ այդ ստեղծված հայրենակցական միությունների գործունեությունը, ծավալուն աշխատանքներ է իրականացնում հանգանակություններ կազմակերպելու, հայ գաղթականությանը նյութական օգնություն տրամադրելու, ինչպես նաև հարևան ազգերի (այդ թվում՝ «մուսուլմանների») հետ հայության խաղաղ գոյակցությունն ապահովելու գործում: Հայոց հայրենակցական միությունների միության և Հայ գրողների ընկերության անունից Հովհ. Թումանյանը բազմաթիվ կոչեր է հղում աշխարհի տարբեր պետությունների խորհրդարաններին, ակադեմիաներին, համալսարաններին, գիտական ընկերություններին՝ նկարագրելով հայ ժողովրդի ծանր վիճակը, խնդրելով բարոյական ու նյութական օգնություն:

1918 թ. հոկտեմբերի 31-ին՝ Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության կրած պարտությունից և Մուդրոսի զինադադարից մեկ օր անց, Թիֆլիսում կայանում է Հայկական հայրենակցական միությունների կենտրոնական խորհրդի նիստ, որտեղ որոշվում է 1919 թ. Փարիզում կայանալիք Հաշտության համագումարին հուշագիր ներկայացնել: Հուշագիրը կազմելու համար ստեղծվում է «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովը», որը նախագահում էր Հովհ. Թումանյանը:

International Journal of Armenian Genocide Studies հանդես 2024
առաջին և երկրորդ համարներ



18.02.2025

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից հրատարակվող International Journal of Armenian Genocide Studies անգլալեզու հանդեսի վերջին 2 համարում կարող եք կարդալ հետևյալ հոդվածները.

International Journal of Armenian Genocide Studies, Vol. 9 No. 1 (2024)

• Nagothu Naresh Kumar, Networks of Denial and Justification: South Asia Responses to the Armenian Genocide
• Ozlem Karakus, Echoes of Loss: Examining Gendered Violence and Legacy in the Armenian Genocide
• Sossi Tatikyan, Legal and Political Aspects of the De-Armenization of Nagorno-Karabakh: Ethnic Cleansing, Genocide, Forced Displacement or Voluntary Exodus?
• David Hackett, "Sieves of Responsibility" - Connecting Failures of Genocide Prevention and Geopolitical Interests to Atrocity in Nagorno Karabakh


Ցեղասպանագիտական հանդես 2024
առաջին և երկրորդ համարներ



15.02.2025

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից հրատարակվող Ցեղասպանագիտական հանդեսի վերջին 2 համարում կարող եք կարդալ հետևյալ հոդվածները.

2024 թ. առաջին համարում՝

• Ռոբերտ Ա. Թաթոյան, Աքսորյալ զեյթունցիների զինված դիմադրության փորձը Դեր Զորի անապատում
• Վերժինե Գ. Սվազլյան, Հայ կինը ցեղասպանության և ինքնապաշտպանական հերոսամարտերի ընթացքում. դրվագներ
• Աննա Ա. Կազարյան, Էրզրումի նահանգի Քղի գավառակի հայության տեղահանությունը. Քղիից դեպի Դեր Զոր
• Նարեկ Մ. Պողոսյան, Ցեղասպանության իրագործման արդի սպառնալիքները


Այսուհետ Հայոց ցեղասպանության թանգարանում հասանելի են ֆրանսերեն լեզվով աուդիոգիդեր



14.02.2025

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարության հետ համագործակցության շրջանակներում և վերջիններիս ֆինանսական աջակցությամբ ֆրանսերեն են թարգմանվել և ձայնագրվել Հայոց ցեղասպանության թանգարանի աուդիոգիդերի համար պատրաստված տեքստերը:

Այսուհետ Հայոց ցեղասպանության թանգարանի ֆրանկաֆոն այցելուները աուդիոգիդերի միջոցով հնարավորություն կունենան ինքնուրույն ծանոթանալ թանգարանային ցուցադրությանը: Հաշվի առնելով, որ նրանց թիվը զգալի մեծ է, ֆրանսերեն աուդիոգիդերի գործարկումը խիստ անհրաժեշտ էր և կարևոր:

Նշենք, որ Օվերն-Ռոն-Ալպ շրջանի ղեկավարության հետ համագործակցությունը սկսվել է դեռ 2020 թվականից, որի շրջանակում լույս էր տեսել «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի ֆրանսերեն հրատարակությունը:

Այս անգամ շրջանի ֆինանսական աջակցությամբ հրատարակվել է ֆրանսիահայ պատմաբան, ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռեյմոն Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները» գրքի ֆրանսերեն տարբերակը:

Աւետիս Հաճեանի՝ Secret Nation: The Hidden Armenians of Turkey (I.B. Tauris, 2018) գրքի ներկայացում-քննարկումը ՀՑԹԻ-ում



11.02.2025

Փետրվարի 6-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ Աւետիս Հաճեանի՝ Secret Nation: The Hidden Armenians of Turkey (I.B. Tauris, 2018) գրքի ներկայացում-քննարկումը: Մինչ քննարկման մեկնարկը ներկաներին ողջույնի խոսք հղեց ՀՑԹԻ-ի տնօրեն Էդիտա Գզոյանը, ապա ՀՑԹԻ-ի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանը ներկայացրեց բանախոսին:

Աւետիս Հաճեանը ներկայացրեց իր հեղինակած գիրքը, որը բաղկացած է 32 գլխից՝ յուրաքանչյուրը նվիրված առանձին աշխարհագրական-մշակութային տարածաշրջանի՝ Սասուն, Կոմմագենե, Տիգրանակերտ, Տարոն, Կարին, Սեբաստիա և Փոքր Ասիա, Խարբերդ, Վան, Կիլիկիա, Սև ծով և Համշեն: Հեղինակն ուսումնասիրությունը կատարել է զրույցների, բանահավաքչական մեթոդով՝ տեղում այցելելով և ծանոթանալով ինչպես արդեն իսկ (հիմնականում Հայոց ցեղասպանության հետևանքով) հայ ինքնությունը կորցրած, թեև արմատների մասին որոշակի հիշողություն պահպանած անձանց, ընտանիքների հետ, այնպես էլ հայ լինելու ինքնընկալումն ունեցող, ու երբեմն թաքուն քրիստոնեադավան հայերի մեջ։

Հեղինակը ցուցադրեց եզակի լուսանկարներ՝ ներկայացնելով յուրաքանչյուրին կից պատմությունը։ Բանախոսության վերջում հեղինակը պատասխանեց ունկնդիրներին հետաքրքրող հարցերին։

Շարունակում ենք ներկայացնել ՀՑԹԻ գիտաշխատողների հրապարակումները միջազգային պարբերականներում



07.02.2025

ՀՑԹԻ տնօրեն, առաջատար գիտաշխատող Էդիտա Գզոյանի հոդվածը` From War Crimes to Crimes against Humanity and Genocide: Turkish Responsibility after World War I [Պատերազմական հանցագործություններից մինչև մարդկության դեմ հանցագործություններ և ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվության հարցը Առաջին համաշխարհային պատերազմից հետո] տպագրվել է Genoicde Studies International ամսագրում` https://utppublishing.com/doi/10.3138/GSI-2022-0020:

Հոդվածը ներկայացնում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված պատերազմական հանցագործությունները հետաքննող հանձնաժողովի (Պատերազմի հեղինակների պատասխանատվության և պատիժների սահմանման հանձնաժողով) աշխատանքները` կապված Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի դեմ իրականացված ոճիրների քննության հետ:

ԶԱԲԵԼ ԵՍԱՅԱՆ, 1878-1943



04.02.2025

Զաբել Եսայանը ծնվել է 1878 թ. փետրվարի 4-ին Կ․Պոլսում։ Ավարտելով Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանը` 1895 թ. դեկտեմբերին մեկնում է Փարիզ, որտեղ ունկնդրում է Սորբոնի համալսարանի և Քոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացները։

1900 թ. Զաբելն ամուսնանում է նկարիչ Տիգրան Եսայանի (1874-1921) հետ։ Փարիզում գրական և հասարակական լայն գործունեություն ծավալելուց հետո 1902 թ. վերադառնում է Կ.Պոլիս և շարունակում իր ստեղծագործական ուղին:

Սուլթան Աբդուլ Համիդի դեմ կատարված մահափորձից հետո սկսված սոցիալական, ազգային-քաղաքական ճնշումների և հալածանքների պատճառով, նորից ստիպված մեկնում է Փարիզ ու այնտեղ ապրում մինչև 1908 թվականը։

Ադանայի կոտորածներից հետո Զաբել Եսայանը շուրջ երեք ամիս լինում է Ադանայում, Մերսինում, Սսում և այլ բնակավայրերում, հանդիպում կոտորածների ականատես և վերապրած մարդկանց, գրում տեսածին ու լսածին առնչվող մի շարք գործեր («Ավերակներուն մեջ», «Անեծքը», «Նոր հարսը», «Սաֆիե»)։

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ․ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԵԿ ՏԱՐԻ
աշխատաժողով ՀՑԹԻ-ում



04.02.2025

Փետրվարի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կայացավ Հայաստանի միջազգային իրավունքի միության և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից համատեղ կազմակերպված «Հայաստանն ու Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)․ անդամակցություն մեկ տարի» խորագրով մասնագիտական աշխատաժողով, որին մասնակցում էին միջազգային իրավունքի մասնագետներ, միջազգային քրեական իրավունքով հետաքրքրվող իրավաբաններ, միջոլորտային ուսումնասիրություններ իրականացնող անձինք, դասախոսներ և ուսանողներ։

Միջոցառումը մեկնարկեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի ողջույնի խոսքով: Պատմական զուգահեռներ տանելով` Էդիտա Գզոյանը շեշտեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո չկար միջազգային օրենք և դատարան հանցագործներին պատժելու համար, իսկ այժմ իրադրությունը այլ է: Նա հույս հայտնեց, որ ՄՔԴ-ին Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա նաև իրավական գործիքակազմով պայքարել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների համար:

Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



03.02.2025

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները փետրվարի 2-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցների այցը Հայկազյան համալսարան



01.02.2025

Հունվարի 29-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներ Նարինե Մարգարյանը և Սեդա Պարսամյանը Բեյրութի Հայկազյան համալսարանի հրավերով այցելել են Լիբանան՝ մասնակցելու Հայկազյան համալսարանի 70-ամյակի միջոցառումներին։

Միջոցառումները մեկնարկեցին «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի` 2024 թվականի առաջին և երկրորդ համարների շնորհանդեսով: Շնորհանդեսին ելույթ ունեցավ ՀՑԹԻ-ի գիտքարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանը: Նա շնորհավորեց Հայկազյան համալսարանի հիմնադրման 70-ամյակը և նշեց, որ ինչպես համալսարանը, այնպես էլ համալսարանի «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը առանձնահատուկ կարևորություն ունեն հայագիտության զարգացման գործում և համահայկական բնույթ ունենալով՝ յուրահատուկ կամուրջ են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



30.01.2025

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հունվարի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:


Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների (Nordic-Baltic-8) խորհրդարանների ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



23.01.2025

Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների (Nordic-Baltic-8) խորհրդարանների ներկայացուցիչները՝ Նորվեգիայի Թագավորության, Ֆինլանդիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության խորհրդարանների նախագահներ, ինչպես նաև Շվեդիայի Թագավորության, Լիտվայի Հանրապետության և Դանիայի Թագավորության խորհրդարանների փոխնախագահներ` ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ, 2025թ. հունվարի 23-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների պատվիրակության անդամները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհեցին կրակի շուրջ` մեկ րոպե լռությամբ հարգելով անմեղ զոհերի հիշատակը:


Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



14.01.2025

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:





ԷՔՍԿՈՒՐՍԱՎԱՐԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՄՐՑՈՒՅԹ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ



12.01.2025

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է մրցույթ` անգլերեն-գերմաներեն կամ անգլերեն-ֆրանսերեն լեզուների իմացությամբ էքսկուրսավարի թափուր հաստիքի համար: Անհրաժեշտ որակավորումները՝

– բարձրագույն կրթություն,
– հաղորդակցվելու հմտություն,
– պատասխանատվության բարձր զգացում,
– համակարգված և թիմային աշխատանքի կարողություն,
– համակարգչից օգտվելու հմտություններ:

Աշխատանքային փորձը ցանկալի է:

Հարգելի այցելու,

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու ս.թ. դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թ. հունվարի 2-ը ներառյալ:


Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



ԱՄՓՈՓԵԼՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԸ



28.12.2024

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերի իրականացումը շարունակվել է հետևյալ ուղղություններով՝

Գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքներ՝
ՀՑԹԻ-ի աշխատակիցները 2024 թ. ընթացքում իրականացրել են հետազոտություններ՝ Հայոց ցեղասպանության պատմության, ցեղասպանության և նախացեղասպանական ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության ողջ տարածքում բնակվող հայության կյանքի, թվաքանակի, կրթությանն առնչվող հարցերի վերաբերյալ: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայոց ցեղասպանության տարիներին ծավալված մարդասիրական օգնության, որբահավաք ու որբախնամ աշխատանքների և որբանոցային կյանքի, Հայոց ցեղասպանությունը վերապրածների միկրոպատմությունների, որոշակի աշխարհագրական տարածքում ցեղասպանության իրականացման մեթոդների ու դրսևորումների խոր ուսումնասիրությանը, հուշագրությունների, թուրքական մամուլի, ինչպես նաև ցեղասպանության իրագործման արդի սպառնալիքների և այլ խմբերի ցեղասպանությունների պատմության ուսումնասիրության թեմաներին:





Կայքի նորություններ

04.01.2024 Կայքը թարմացվել է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am