Երեխաները և ցեղասպանությունը
01.06.2020
«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի 2(ե) կետը արգելում է «երեխաների բռնի տեղափոխումը մարդկային մի խմբից մյուսը՝ ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»:
Այսպիսով՝ երեխաների բռնի տեղափոխումը մարդկային մի խմբից մյուսը ցեղասպանական հինգ գործողություններից մեկն է: Հոդվածի ներառումը Ցեղասպանության կոնվենցիայի մեջ երկու հիմնական փաստարկ ուներ. հաշվի էր առնվում երեխաների խոցելությունը, նրանց «կախվածությունը, ապագայնությունը (որպես խմբի շարունակություն) և հարմարվողականությունը (նոր պայմաններին)» և, երկրորդ, երեխաների տեղափոխման քայքայիչ ազդեցությունը խմբի հետագա կենսունակության ապահովման տեսանկյունից:
Գտնվելով մշակութային և կենսաբանական ցեղասպանությունների սահմանագծին՝ երեխաների բռնի տեղափոխումը բավական յուրահատուկ կիրառություն ունի ցեղասպանական մյուս գործողությունների համեմատ, քանի որ այն ձևավորում է նոր ինքնություն՝ ոչնչացնելով նախկինը:
Հայտարարություն ասպիրանտուրայի ընդունելության համար
26.05.2020
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն` համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2020/2021 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» N 808–Ն որոշման:
Դիմումներն ընդունվում են մինչև ս/թ հունիսի 24-ը ներառյալ։
Համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ՀՑԹԻ հիմնադրամ, Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8 հասցեով կամ info@genocide-museum.am և scientific-secretary@genocide-museum.am հասցեներով։
1915 թ․ մայիսի 24-ի Անտանտի տերությունների համատեղ հռչակագիրը
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջին և կարևոր փաստաթուղթը
24.05.2020
1915 թ․ մայիսի 24-ին Անտանտի դաշնակից տերությունների մայրաքաղաքներում՝ Փարիզում, Լոնդոնում և Պետրոգրադում միաժամանակ հրապարակվում է համատեղ հայտարարություն, որի հեղինակը և նախաձեռնողը Ռուսաստանն էր։ Հայտարարությանը նախորդել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովի կոչ-հեռագիրը: 1915 թ. ապրիլի 15-ին, հայերի կոտորածների մասին առաջին տեղեկությունները ստանալուց հետո, նախարարը Փարիզում և Լոնդոնում ռուս դեսպաններին գրել էր հետևյալը. «Ստացվել են նոր տեղեկություններ Ասիական Թուրքիայում տիրող անիշխանության և թուրքերի ու քրդերի կողմից հայերի կոտորածների մասին: Բարեհաճե՛ք առաջարկել ֆրանսիական (անգլիական) կառավարությանը մեզ և Անգլիայի (Ֆրանսիայի) հետ համատեղ դիմում հրապարակել՝ ուղղված օսմանյան կառավարությանը, որի մեջ անձնական պատասխանատվությունը հայերի կոտորածի համար կդրվի Թուրքիայի մինիստրների խորհրդի բոլոր անդամների, ինչպես և այդ իրադարձություններին առնչվող քաղաքացիական ու զինվորական պաշտոնատար բոլոր անձանց վրա»:
Այսպիսով, Անտանտի դաշնակից տերությունները դեռևս 1915 թ. հանդես են գալիս հայերի կոտորածները ճանաչող և դատապարտող կարևոր հայտարարությամբ:
Հույների ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում
19.05.2020
Մայիսի 19-ին՝ Հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստանի հունական համայնքների միությունը, Հայաստանում Հունաստանի դեսպանության ներկայացուցիչները, ինչպես նաև՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանն ու ՀՑԹԻ
Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի աշխատակից, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը, Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին։
Ծաղկեպսակների և անմար կրակի շուրջը ծաղիկներ տեղադրելու արարողությունից հետո Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան հանդես եկավ հիշատակի ու զոհերի ոգեկոչման խոսքով։
Հայտարարություն
19.05.2020
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի աշխատակազմն իր մտահոգությունն ու վրդովմունքն է հայտնում մեդիահարթակներում, սոցհարթակներում ՀՑԹԻ-ի՝ ի դեմս տնօրեն Հարություն Մարությանի շուրջ ծավալվող և թիրախավորող գործողությունների առնչությամբ։
Նման գործելաոճն անընդունելի է. այն վնասում է ՀՑԹԻ-ին՝ տարատեսակ բացասական շահարկումների տեղիք տալով:
Խիստ դատապարտելի է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ ցանկացած գործողություն, որը միտված կլինի Հայոց ցեղասպանության նահատակների նվիրական հիշատակը քաղաքական կամ այլ նպատակներով շահարկելուն։
Հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
19.05.2020
1994 թ. փետրվարի 24-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանը մայիսի 19-ը հայտարարեց Հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, որը կապված է Մուստաֆա Քեմալի Սամսուն հասնելու հետ։ Հույների ցեղասպանությունը ոգեկոչվում է նաև սեպտեմբերի 14-ին (1922 թ. Զմյուռնիայի քրիստոնյաների կանխամտածված բնաջնջում, ապա՝ քաղաքի հրկիզում)։
19-րդ դարում, թեև բարեփոխումներն Օսմանյան պետության մեջ մասամբ իրագործված էին, Պոնտոսի հույն ժողովուրդը փորձությունների է ենթարկվում: 20-րդ դարը բարձրակետն էր: Պոնտոսի բնակչությանը վերաբերվում էին որպես ստորադաս քաղաքացիների․ նրանց ներկայությունը խոչընդոտ էր երիտթուրքական ազգայնամոլական ծրագրերի իրականացման ճանապարհին:
Մասբանեում գերմանացիներ են ապրում. թաքստոց հայերի համար
12.05.2020
19-րդ դարի 90-ական թվականներից մինչև 20-րդ դարի 10-ական թվականների վերջը Բրունո և Ֆրանց Էքարտ եղբայրներն ապրում և աշխատում էին Օսմանյան կայսրությունում։
1897 թ․ քսանչորսամյա Ֆրանց Էքարտը (1873-1919 թթ․), ում Յոհաննես Լեփսիուսը ներգրավել էր միսիոներական գործունեության մեջ, ճանապարհվում է Օսմանյան կայսրություն՝ Ուրֆա քաղաքում աշխատելու։ Մանկավարժական կրթություն ստացած Ֆրանց Էքարտի մեջ Լեփսիուսը տեսնում է առաջնորդի ու կազմակերպչի հատկություններ։ Ուրֆայում ավելի քան քսան տարվա գործունեության ընթացքում Ֆրանցը ղեկավարում է հայ երեխաների համար իր ստեղծած գերմանական որբանոցը և գորգագործական ֆաբրիկան, որտեղ բացառապես հայեր էին աշխատում ։
«Նեմեսիս»-ի չբացահայտված մասնակիցը. Ահարոն Սաչակլյան
10.05.2020
1990 թ. ԱՄՆ-ում հայտնաբերվեց «Նեմեսիս*» գործողության (Հատուկ գործի) անհայտ մասնակիցներից մեկի՝ Ահարոն Սաչակլյանի նամակների, լուսանկարների, փաստաթղթերի արխիվը՝ վերջինիս մահից միայն 26 տարի անց: Ահարոն Սաչակլյանի ընտանիքի անդամները երբեք չեն էլ ենթադրել, որ իրենց հարազատը որևէ դերակատարություն է ունեցել «Նեմեսիս» գործողության մեջ, քանի որ վերջինս ոչ միայն չի բարձրաձայնել ուշագրավ ու պատմական նշանակություն ունեցող իր կենսագրության այս անցքի մասին, այլև խնամքով թաքցրել է կողմնակի անձանցից:
2015 թ. Մարիան Մեսրոբյան-Մաքքըրդին հայտնաբերված հարուստ փաստավավերագրական նյութերի հիման վրա հրատարակեց «Սրբազան արդարադատություն. հայկական «Նեմեսիս» գործողության ձայներն ու ժառանգությունը» գիրքը՝ Ժիրայր Լիպարիտյանի առաջաբանով՝ դրանում ներկայացնելով նաև իր մորական պապի՝ Ահարոն Սաչակլյանի գործունեությունը, հատկապես նրա մասնակցությունը «Նեմեսիս» գործողությանը:
Ո՞վ էր Ահարոն Սաչակլյանը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
05.05.2020
Այս տարի ապրիլի 24-ի հիշատակումն աչքի ընկավ առանձնահատուկ սոցցանցային ակտիվությամբ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհակալություն է հայտնում բոլոր այն օգտատերերին, որոնք միացան թանգարան-ինստիտուտի կոչին՝ իրենց էջերում տեղադրելով Հայոց ցեղասպանությանն առնչվող ընտանեկան լուսանկարներն ու պատմությունները, կիսելով «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շրջանակը, նաև մեզ հետ անմիջական կապ հաստատելով:
Թեև նախորդ տարիներին ևս Հայոց ցեղասպանության զոհ և վերապրող հարազատներ ու բարեկամներ ունեցողները քիչ չէին իրենց գերդաստանի անդամների՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմությունները կիսելով, այդուհանդերձ, այս տարի այդ երևույթը՝ օբյեկտիվ պատճառներով շատ ավելի լայնատարած էր:
Տեղի է ունեցել ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի առաջին հեռավար նիստը
04.05.2020
2020 թ. ապրիլի 29-ին հեռավար կարգով տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։ Նիստին մասնակցել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը, Աշոտ Մելքոնյանը, Ռուբեն Մելքոնյանը, Վազգեն Յակուբյանը, Հրանուշ Խառատյանը, Ռուբեն Սաֆրաստյանը, Վլադիմիր Վարդանյանը, Անի Ավագյանը։ Նիստին մասնակցում էր հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը։ Նիստը վարում էր խորհրդի նախագահ Ռայմոնդ Գևորգյանը, ում առաջարկով նիստին ներկա էին նաև ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը և գիտքարտուղար Նարինե Մարգարյանը։
Հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը ներկայացրեց 2019 թ. գործունեության արդյունքները և ֆինանսական տարվա հաշվետվությունը, որն ընդունվեց հոգաբարձուների խորհրդի կողմից։
«Հայ որբեր. տեղեկագիր հայ որբերու կացութեան, որբանոցներու, հոգատար մարմիններու մասին եւ վիճակագրական ցուցակներ» փաստաթղթի մասին
30.04.2020
Հայոց ցեղասպանության տարիներին հայ որբերին առնչվող հարցերի, մասնավորապես, որբերի թվաքանակի ուսումնասիրման համար կարևոր սկզբնաղբյուր է «Հայ որբեր. տեղեկագիր hայ որբերու կացութեան, որբանոցներու, հոգատար մարմիններու մասին եւ վիճակագրական ցուցակներ» փաստաթուղթը, որը կազմվել է Հայ ազգային պատվիրակության պահանջով 1923 թ., փաստ, որը մեծ կշիռ է հաղորդում փաստաթղթի հավաստիությանը: Տեղեկագիրն ամենայն հավանականությամբ կազմվել է Արամ Անտոնյանի կողմից, չնայած գրքույկի վրա ոչ մի տեղ նրա անունը չի նշվում, բայց հաշվի առնելով այն փաստը, որ նա այդ ժամանակ եղել է Ազգային պատվիրակության քարտուղարը, հիմք է տալիս նրան համարել սույն տեղեկագրի կազմողը:
Այս տեղեկագրում խնամքով ու մանրամասն ներկայացված են հայ որբերի թվական տվյալները, տարբեր վայրերում հիմնված որբանոցներն ու այն կազմակերպությունները, որոնց խնամատարությամբ գործել են որբանոցները:
Հարիւրամեակ՝ Սալէհ Զէքի պէյի մահավճիռին
28.04.2020
Ճիշդ 100 տարի առաջ, այս օրը, 28 Ապրիլ 1920-ին, Կ. Պոլսոյ թրքական Պատերազմական արտակարգ ատեանը, ի բացակայութեան՝ մահուան դատապարտեց Տէր Զօրի նախկին գաւառապետ եւ Հայոց ցեղասպանութեան գլխաւոր իրագործողներէն ու Տէր Զօրի կոտորածներու պատասխանատու Սալէհ Զէքի Պէյը։
Զէքի 26 Ապրիլ 1916-ին նշանակուած է Տէր Զօրի կառավարիչ։ Պաշտօնը ստանձնելէ կարճ ժամանակ անց, Տէր-Զօր ու շրջակայ աւաններն ու գիւղերը հաւաքուած տասնեակ հազարաւոր աքսորական հայեր ղրկած է անապատի խորերը եւ իր իսկ կողմէ առաջացած ու ղեկավարուած խումբերու կողմէ կոտորել տուած է զանոնք անխտիր։ Մօտաւոր հաշուումներով, Տէր Զօրի ջարդերուն զոհ գացած են 192.750 աքսորական հայեր, որոնք հոն հասած էին Արեւմտեան Հայաստանէն, Կիլիկիայէն, Փոքր Ասիայէն եւ Կայսրութեան այլ շրջաններէ։
Համաշխարհային Առաջին պատերազմի Զինադադարէն ետք, Մահմուտ Զ. Ուահիտուտտին սուլթանի 8 Մարտ 1919-ի հրամանագրով Կ. Պոլսոյ մէջ ստեղծուած է Պատերազմական արտակարգ ատեան մը, որ պէտք է դատէր հայերու տեղահանութեան եւ կոտորածներու պատասխանատուներն ու Օսմանեան կայսրութիւնը պատերազմի մէջ ներքաշող յանցագործները։
Հայաստանի Հանրապետության ղեկավար կազմը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
24.04.2020
Լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Այսօր վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության ղեկավար կազմը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հայոց ցեղասպանության հուշահամալիրում զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նույնպես տիկնոջ՝ Գոհար Աբաջյանի հետ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Պետական այրերը և հոգևոր առաջնորդը ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ: Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
«Այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության դեմ և լուրջ դաս քաղելու այդ ողբերգական պատմության էջից». Էմանուել Մակրոնը նամակ է հղել Արմեն Սարգսյանին
24.04.2020
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 105-ամյակի կապակցությամբ նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Նամակում ասված է.
«Պարոն նախագահ,
Սիրելի բարեկամ,
Հայոց ցեղասպանության 105-ամյակի հիշատակի այս օրը Ձեզ, ինչպես նաև հայ ժողովրդին հղում եմ իմ լավագույն եղբայրական և բարեկամական ողջույնները:
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին.
նվիրվում է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
23.04.2020
2020 թ. լրանում է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցը, ինչի առիթով այս տարվա ապրիլի 16-17-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոսության հետ համատեղ նախատեսում էր հրավիրել միջազգային գիտաժողով և կազմակերպել ժամանակավոր ցուցադրություն: Սակայն հաշվի առնելով համաճարակով պայմանավորված իրավիճակը, գիտաժողովն անորոշ ժամանակով հետաձգվեց, իսկ ցուցադրությունը հանրությանը կներկայացվի օնլայն ձևաչափով՝ ՀՑԹԻ պաշտոնական կայքէջում և վերջինիս ֆեյսբուքյան հարթակում:
«Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը երկլեզու է (հայերեն, անգլերեն), ներառում է տասնմեկ ենթախորագիր:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեությունը
18.04.2020
Հայոց ցեղասպանության տարիներին Միջագետքի անապատներ աքսորված հայ գաղթականների ճակատագրին հետամուտ է լինում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Սահակ Բ Խապայանը: 1915 թ. կաթողիկոսանիստ Սսի Մայրավանքից Սահակ կաթողիկոսը տեղափոխվում է Հալեպ, կազմում Գաղթականաց օգնության հանձնախումբը, օգնության խնդրանքով դիմում Կ.Պոլիս և արտասահման: Կաթողիկոսը հանդիպումներ է ունենում Հալեպի նահանգապետ Ջելալ բեյի հետ` թույլտվություն ստանալով մի քանի քահանաների գործունեության համար, ովքեր գաղթականներին աջակցելու նպատակով մեկնում են Բապ, Մամբուջ, Դեր Զոր, Իդլիբ, Մաարա։ Անապատներից Հալեպ հասնող գաղթականների հոսքին զուգընթաց՝ երիտթուրքական կառավարությունը խոչընդոտում է Գաղթականաց հանձնախմբի գործունեությունը՝ մինչև անգամ ձերբակալելով Հալեպի Ազգային առաջնորդարանի փոխանորդ Հարություն ավագ քահանա Եսայանին և մի շարք այլ հոգևորականների: Գաղթականաց հանձնաժողովը նոր կազմով շարունակում է գործել Տեր Խաչատուր քահանա Պողիկյանի գլխավորությամբ՝ Հալեպում վերահսկելով շուրջ 800 որբերով երեք որբանոց:
Հարրի Շտուրմեր` Հայոց ցեղասպանության գերմանացի ականատես
17.04.2020
Դոկտոր Հարի Շտուրմերը պատկանում է այն գերմանացիների խմբին, որոնք չհամաձայնվելով Առաջին աշխարհամարտի տարիներին Գերմանիայի քաղաքականության հետ, իրենց դժգոհությունը հայտնում էին գրքերում, բրոշյուրներում, հանրային դասախոսություններում: Ականատեսը դառնալով Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջմանը, նա շարադրել է իր հուշերը, որը Հայոց ցեղասպանության պատմությունն ուսումնասիրելու և Օսմանյան կայսրության ներքին քաղաքականությունը հասկանալու հրաշալի աղբյուր է:
Վիրավորվելու պատճառով բանակից զորացրվելով 1915-1916 թթ. Շտուրմերը դարձավ «Kölnische Zeitung» թերթի թղթակիցը Կոստանդնուպոլսում:
Սինե Սեթոյի կինոն կյանք էր
Ադապազար - Դեր Զոր-Մարսել. հանգրվանը՝ Հայաստան
15.04.2020
Կյանքի ծանր ու դժվարին ճանապարհ է անցել Սինե Սեթոն, նույն ինքը Երվանդ Սեթյանը. մաքառել, ընդվզել, սակայն հաստատակամորեն կանգնել է ճիշտ ուղու վրա:
12-ամյա տղան իր ընտանիքի և տասնյակհազարավոր բախտակից բռնագաղթյալների հետ անապատներով քայլել է դեպի Սիրիա՝ պատկերացում անգամ չունենալով ապագայի մասին:
Սեթյանին վիճակվեց հայտնվել հրաշքով փրկված այն քչերի թվում, որոնք հետո դեռ երկար պիտի անցնեին աշխարհի քառուղիներով՝ իրենց վերջնական հանգրվանը գտնելու հույսով:
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ
13.04.2020
Հարգելի հայրենակիցներ,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ» դիմում հստակ նշված է. «Վաղուց արդեն Հայոց ցեղասպանությունը դուրս է եկել էթնիկական հիշողության, այն է՝ լոկ հայերի նկատմամբ գործած հանցագործության, զուտ հայկական ողբերգության սահմաններից. այն համամարդկային ողբերգություն է, մարդկության դեմ գործած ամենամեծ չարիքներից մեկը։ Չարիք, որի միջազգային ճանաչման ու դատապարտման, նաև հետևանքների վերացման հարցը արդարության համար պայքարի ծիրում է»։
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ
06.04.2020
Հարգելի հայրենակիցներ,
Մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, բովանդակ հայ ժողովուրդը կնշի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Հայերի հետ միասին այդ տարելիցը կնշեն նաև հայ ժողովրդի բարեկամներն աշխարհի տարբեր ծագերում։ Վաղուց արդեն Հայոց ցեղասպանությունը դուրս է եկել էթնիկական հիշողության, այն է՝ լոկ հայերի նկատմամբ գործած հանցագործության, զուտ հայկական ողբերգության սահմաններից. այն համամարդկային ողբերգություն է, մարդկության դեմ գործած ամենամեծ չարիքներից մեկը։ Չարիք, որի միջազգային ճանաչման ու դատապարտման, նաև հետևանքների վերացման հարցը արդարության համար պայքարի ծիրում է։
Ամերիկացի հյուպատոսը Զմյուռնիայում
Ջորջ Հորթոն. «Օսմանյան կայսրության պատմությունն ընդհանուր առմամբ կոտորածների պատմություն է, որ միշտ հրահանգել են բարձր իշխանությունները»
04.04.2020
Զմյուռնիայում հայերի և հույների բնաջնջման քաղաքականության, ապա՝ քաղաքի հրկիզման վերաբերյալ կարևոր տեղեկություններ է հաղորդում Զմյուռնիայում հավատարմագրված ԱՄՆ հյուպատոս Ջորջ Հորթոնը (1911-1917, 1919-1922 թ․)։ Հորթոնի դատողությունները թուրքի էությունը ճանաչած, հիասթափված մարդու և դիվանագետի դատողություններ են, ով հասկանում է, թե ի՞նչ է առաջընթացը, և ինչո՞ւ թուրքը չի կարող առաջընթաց ունենալ․
«…Ես տեսա խելագարության ու մարզված բանակի միջև եղած տարբերությունը, առանց սպաների և թուրքական հաղթական բանակի գործողությունները, անօգնական ժողովրդին, ովքեր նրանց իշխանության ներքո ենթարկվում էին միտումնավոր կոտորածների և բռնությունների: Նա, ով չի ապրել Մերձավոր Արևելքում, չի կարող հասկանալ առաջընթացը, որ թուրքինն է: Նա, ով չի ճանապարհորդել թուրքական գյուղերով կամ թուրքական կայսրության շրջաններով, չի կարող հասկանալ անօգնական, անառաջընթաց մի ժողովրդի, ով, գրեթե հինգ հարյուր տարի ապրելով երկրի մակերևույթի ամենահարուստ մասում, երբեք կարի մեքենա կամ գութան, գծանավ կամ շոգեմեքենա, բամբակզտիչ մեքենա, գնդասեղ կամ լուցկի չի գործածել:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությունը
31.03.2020
Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը և´ գենդերային, և´ տարիքային մի շարք առանձնահատկություններ ու1915 թ. Էջմիածնի Մայր Աթոռի տարածքում ապաստանել էին շուրջ 60.000 հայ գաղթականներ և 3.000 որբեր, որոնց կարիքները հոգում էր Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցի՝ դեռևս 1914 թ. դեկտեմբերի 28-ի կոնդակով հիմնված Սուրբ Էջմիածնի Եղբայրական օգնության կոմիտեն։ Կոմիտեներ են կազմվել Երևանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի, Հին Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Ատրպատականի և Վասպուրականի թեմերում, ինչպես նաև օժանդակ կազմակերպություններ՝ Պյատիգորսկում, Օդեսայում, Թիֆլիսում և այլ վայրերում:
1915 թ. գարնանը Էջմիածնի Եղբայրական օգնության կոմիտեն դրամական օգնություն է ուղարկում Վանի նահանգ:
Ազգերի լիգայի Փրկության տունը.
Ժամանակի միջազգային հեղինակավոր կառույցները արձագանքում են Հայոց ցեղասպանությանը
28.03.2020
Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը և´ գենդերային, և´ տարիքային մի շարք առանձնահատկություններ ուներ, որոնք դրսևորվեցին ցեղասպանության իրականացման ողջ ընթացքում: Եթե տղամարդիկ հիմնականում կոտորվում էին, ապա կանայք և երեխաները ենթարկվում էին նաև ֆիզիկական և սեռական տարբեր բռնությունների և տեղափոխման: Լավ մշակված պետական քաղաքականության համաձայն՝ մեծ թվով հայ երեխաներ և կանայք բռնի տեղափոխվում էին թշնամու խումբ:
Տեղահանության քարավանները դիտավորյալ չէին հսկվում, ինչի արդյունքում թուրք, քուրդ և արաբ ազգաբնակչությունը բռնի կերպով տիրանում էր հայ կանանց և երեխաներին:
Հարգելի այցելու,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու մինչև ապրիլի 16-ը (նախնական տվյալներով):
Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Ընթացիկ կրթական ծրագրերի մասին
26.03.2020
2020 թվականի փետրվարի 28-ին և մարտի 11-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում տեղի ունեցան «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի հերթական դասընթացները: Դասընթացներին մասնակցեցին «Ուսում» հանրակրթական դպրոցի VIII Ա և VIII Դ դասարանները:
ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանը դպրոցականների համար կարդաց «Հայոց ցեղասպանությունն առանձին անձերի պատմությունների միջոցով. Մուշեղիկ, Ավրորա» դասախոսությունը:
Միասնության ուժը. հանուն հայության բեկորների փրկության
25.03.2020
Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության հայաբնակ այլ վայրերի խաղաղ բնակչության տեղահանության հետևանքով 1915 թ. ամռանը և աշնանը հայության մի ստվար զանգված հայտնվել էր սիրիական անապատներում: Ցեղասպանության ընթացքում հայերը կանգնած էին ոչ միայն բնաջնջման, այլև ձուլման վտանգի առջև:
Տասնյակհազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվում էին սեռական բռնությունների, կրոնափոխության` իսլամական միջավայրում աստիճանաբար կորցնելով իրենց ազգային ինքնությունը։ Երիտթուրքական կառավարության հրամանով և անմիջական վերահսկողությամբ Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայ որբերի համար պետական միջոցներով հիմնվում էին որբանոցներ, որտեղ հայ երեխաները թրքացվում ու իսլամացվում են:
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի պարբերականն առցանց հարթակում
24.03.2020
2018 թ. դեկտեմբերի 9-11-ը Երևանում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ֆորումի աշխատանքներն ամփոփող պատկերազարդ հատոր: Այժմ հասանելի է հատորի էլեկտրոնային տարբերակը, տպագիրը՝ կլինի առաջիկայում: Հատորի աշխատանքներին իր աջակցությունն է բերել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Հատորին ծանոթացե´ք, հղմամբ. http://www.genocideprevention.am/sites/default/files/genocide_prevention_through_education._third_global_forum.pdf
Ֆորումի՝ «Թանգարանները և ցեղասպանությունը. Ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացումը և այդ միջոցով կանխարգելման գործընթացին նպաստումը» թեմատիկ քննարկմանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը հանդես էր եկել «Թանգարաններ և ցեղասպանություն. Օժանդակել ցեղասպանության կանխարգելմանը պահպանելով ցեղասպանության զոհերի հիշատակի օրերը. հայացք Երևանից» զեկույցով:
Առերեսում չմարսված անցյալի հոգեցնցման հետ
ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանի դիտարկումները միջազգային գիտաժողովի շուրջ
19.03.2020
Մարտի 5-6-ը Վիլնյուսում Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը Վիտաուտաս Մագնուս համալսարանի Անդրեյ Սախարովի հետազոտական կենտրոնի և Վիլնյուսի համալսարանի հոգեբանության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպել է «Առերեսում չմարսված անցյալի հոգեցնցման (տրավմայի) հետ» գիտաժողովը։
Լիտվայի հանրապետության նախկին նախագահ Վալդա Ադամկույի (1998-2003, 2004-2009) կողմից բացված գիտաժողովի նպատակն էր դիտարկել տրավմայի շրջանակը, քննարկել դրա ազդեցությունը հավաքական հոգեբանության վրա, ուսումնասիրել ավելի մեծ հավաքականությունների, մասնավորապես ազգերի հաջողությունները և ձախողումները տրավմայի հետևանքները հաղթահարելու գործում: Գիտաժողովի խնդիրը հետևյալ հարցադրումն էր. «Հոգեբուժությունը միջոցներ է տրամադրում անհատին անձնական տրավմաները հաղթահարելու համար, արդյոք հնարավո՞ր է միևնույն միջոցները կիրառելով օգնել ազգին հաղթահարել պատերազմի, ցեղասպանության, կոտորածի կամ քաղաքական ճնշման հավաքական տրավման»:
Հարգելի այցելու,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու ս․թ․ մարտի 15-ից 23-ը ներառյալ: Նախնական տվյալներով թանգարանը կբացվի մարտի 24-ից:
Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Փանոս Թերլեմեզյան 155․ վրձինը փոխարինելով զենքով
11.03.2020
Հայոց պատմության մեջ կան դեպքեր և հերոսներ, որոնք երբեք անցյալ չեն դառնա, քանի որ այդ հերոսների ու իրադարձությունների մեջ է դրսևորվում հայ ժողովրդի յուրովի նկարագիրը: Նման պատմական դեմքերից է արևմտահայ ազատագրական պայքարի հերոս, Վանի ինքնապաշտպանության մասնակից, հայտնի գեղանկարիչ Փանոս Պողոսի Թերլեմեզյանը, ով իր կյանքի երիտասարդության շրջանը՝ քսանից երեսուն տարեկան հասակը, նվիրաբերեց իր ժողովրդի ազգային ազատագրության գործին:
Փանոս Թերլեմեզյանը ծնվել է 1865 թ. մարտի 11-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Թերլեմեզյանները Մոկսից եկել և բնակություն էին հաստատել Վանի Այգեստան արվարձանում:
Կանադայի դեսպանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10.03.2020
Օրերս ՀՀ-ում Կանադայի Արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերը մասնավոր այցով եղավ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ապա նաև թանգարանում:
Տիկին դեսպանը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև՝ ծաղիկներ Անմար կրակի մոտ: Կանադայի դեսպանին ուղեկցում էր ՀՑԹԻ փոխտնօրեն Էդիտա Գզոյանը, վերջինս հյուրին ու նրա ուղեկիցներին ներկայացրեց Հուշահամալիրի կառուցման պատմությունը, նրա խորհուրդն ու նշանակությունը:
Հարգելի այցելու,
Ս.թ մարտի 8-ին թանգարանը փակ է լինելու:
Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
ՀՑԹԻ գիտաշխատող Նարեկ Պողոսյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի
05.03.2020
Ս․թ․ փետրվարի 24-26-ին ՀՑԹԻ գիտաշխատող Նարեկ Պողոսյանը զեկույց է ունեցել Գդանսկի համալսարանում «Բռնության իմաստը թվային դարաշրջանում» (Making Sense of Violence in the Digital Age) խորագրով գիտաժողովին: Զեկույցի թեման էր «Ցեղասպանության և զանգվածային սպանությունների իրագործման հնարավոր վտանգը արհեստական բանականության զարգացման համատեքստում»։
Ներկայումս տեխնոլոգիաների արագ զարգացումը, մասնավորապես` արհեստական բանականության կիրառումը, վերջին տարիներին փորձագետների մոտ լուրջ անհանգստություն է առաջ բերել. մեքենաների ինքնուրույն մտածելու և որոշումներ կայացնելու կարողությունն իր դրական կողմերով հանդերձ` մարդկության համար բազմաթիվ վտանգներ է ստեղծում:
ՀՀ քաղաքական և հոգևոր վերնախավը հարգանքի տուրք մատուցեց սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին
28.02.2020
Փետրվարի 28-ին 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 32-րդ տարելիցի առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանի, Մհեր Գրիգորյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։
Վարչապետը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին և հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին:
Ավագ դպրոցի աշակերտները ՀՑԹԻ հերթական կրթական դասընթացին
105 տարի անց Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդը կա...
28.02.2020
Բանախոս՝ Նարինե Մարգարյան, ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունը և երեխաները
Դպրոց՝ ք. Երևան, Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոց, 11-րդ դասարան, պատմաիրավագիտական հոսք
Փետրվարի 26-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ 2020 թ. Կրթական ծրագրերի հերթական հանդիպումը: ՀՑԹԻ գիտական քարտուղար, պ.գ.թ. Նարինե Մարգարյանն ավագ դպրոցի աշակերտների համար կարդաց «Հայոց ցեղասպանությունը և երեխաները» թեմայով դասախոսություն, ներկայացրեց թեման արտացոլող լուսանկարային շարք:
Մոլդովայի խորհրդարանի նախագահը հարգանքի տուրք մատուցեց
24.02.2020
Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի և Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Պատվիրակությանն ընդունեց և Հուշահամալիրի կառուցման պատմությունը ներկայացրեց ՀՑԹԻ էքսկուրսավար Լուսինե Թունյանը։
Հյուրերը ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.02.2020
Հայաստան կատարած իր պաշտոնական այցելության շրջանակներում Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին։
Բարձրաստիճան հյուրին ուղեկցում էր ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Նախարար Միրոսլավ Լայչակը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Անմար կրակի մոտ:
Դպրոցականների համար կրթական ծրագրերը շարունակվում են
20.02.2020
Բանախոս՝ Քրիստինե Նաջարյան, ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի վարիչ
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունն առանձին անձերի պատմությունների միջոցով. Մուշեղիկ, Ավրորա
Դպրոց՝ ք. Երևան, Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոց, 11-րդ դասարան, տնտեսագիտական հոսք
Փետրվարի 20-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ 2020 թ. Կրթական ծրագրերի հերթական հանդիպումը: ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի վարիչ Քրիստինե Նաջարյանն ավագ դպրոցի աշակերտների համար կարդաց Հայոց ցեղասպանությունը վերապրածների առանձին պատմություններին նվիրված դասախոսություն՝ Հայոց ցեղասպանությունն առանձին անձերի պատմությունների միջոցով. Մուշեղիկ, Ավրորա թեմայով։
Խոյեցի Թադևոսյանների (Տեր-Ստեփանյաններ) պատմությունը
14.02.2020
«Մեր տոհմի հիմնադիրը՝ Տեր-Ստեփան քահանան, 19-րդ դ. կեսերին բնակվել և հոգևոր ծառայություն է մատուցել Պատմական Հայաստանի Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Հեր գավառի կենտրոն Հեր քաղաքում, ներկայիս Իրանի՝ Արևմտյան Ատրպատական Նահանգի Խոյի մարզկենտրոնում։
Իմ նախնիները բնակվում էին քաղաքի Էրմենիստանի (Մահլա) արվարձանի՝ Ցածր, այլ անվանմամբ՝ Էյվազի (թուրք.՝ Քուչաբաղ) թաղամասում։ Տեր-Ստեփանն ունեցել է երեք որդի՝ Տեր-Սարգիս քահանա Տեր-Ստեփանյանը, ով շարունակել է իր հոր ուղին և հոգևոր ծառայություն է մատուցել Խոյում, Մարտիրոսը և Թադևոսը՝ իմ պապիկի պապիկը։ Թադևոսը 1878 թ. ամուսնացել է Փերիի հետ և ունեցել չորս զավակ՝ Սարգիսը (1878-1965 թթ․), պապիկիս հայրը՝ Սամսոնը (1888(9)-1941թթ․), Լևոնը (Շահգալդի, ֆիդայի) և մեկ դուստր։
Սիրիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև
13.02.2020
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:
Ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի հեղինակն է «Սիրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության հանձնախումբը», որի նախագահն է Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր, դոկտ. Նորա Արիսյանը:
Նշենք, որ բանաձևի մեջ կստակ գործածված է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը և այն ճանաչելու ու դատապարտելու հանգամանքը: Բանաձևի մեջ մասնավորապես նշված է.
Վահան Տերյան 135
12.02.2020
Վահան Տերյանն առաջին հայացքից հայ գրականության ամենից ուսումնասիրված հեղինակներից է, սակայն պոետի և՛ կյանքի, և՛ ստեղծագործության վերաբերող բազմաթիվ էջեր ոչ միայն ուսումնասիրված չեն, այլև մինչ այժմ անհայտ են կամ քիչ ուսումնասիրված:
Վահան Տերյանի կյանքի ու գործունեության անհայտ էջերից է Հայոց ցեղասպանության հետևանքով որբացած հայ երեխաների հետ աշխատանքը:
Ականավոր հայ բանստեղծ, հասարակական գործիչ Վահան Տերյանը (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան)՝ ծնվել է 1885 թ. փետրվարի 8-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։
1899 թ. կրթություն է ստացել Մոսկվայի Լազարյան ճեմարանում, այնուհետև 1906 թ. Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրության ֆակուլտետում, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1917 թ. Տերյանն ակտիվորեն մասնակցել է բոլշևիկյան կուսակցության հեղափոխությանը, Ազգությունների ժողկոմիսարիատում եղել է հայկական գործերի բաժնի վարիչի տեղակալ:
Դպրոցականների համար մշակված 2020 թ. կրթական ծրագրերի մեկնարկը տրված է
07.02.2020
Փետրվարի 7-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում մեկնարկվեց 2020 թ. Կրթական ծրագրերի անդրանիկ հանդիպումը: ՀՑԹԻ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանն ավագ դպրոցի աշակերտների համար կարդաց քրիստոնյա այլ ժողովուրդների ցեղասպանություններին նվիրված «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանություններ։ Հույների ցեղասպանությունը»
թեմայով դասախոսություն։
Բանախոսը Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին բացի հիմնական նյութից ներկայացրեց նաև թեմային առնչվող գրականություն, բնօրինակ լուսանկարներ և օժանդակ այլ նյութեր։ Աշակերտներն ակտիվ մասնակցեցին քննարկմանն ու հարցուպատասխանին։ Դասընթացի ավարտին գնահատման թերթիկի միջոցով Կրթական ծրագրերի պատասխանատուները տեղեկացան աշակերտների առաջարկների ու ապագա համագործակցության հեռանկարների և դրանց հնարավորությունների մասին։
Ռընե Պինոն 150
Դուք ունեցաք հերոսական մարտնչումներ պաշտպանելու համար հնադարյան մշակույթը, ձեր պատիվը, ձեր կրոնը …
05.02.2020
«Բոլոր ամենավայրենի, ամենանողկալի մարդկային կրքերը հագուրդ են ստանում թշվառ, աստիճանաբար հալվող և ոչնչացող ամբոխի հաշվին: Եթե առանձին մարդիկ հասնում էլ են Միջագետք, ապա նրանք այնտեղ մնում են անապատային կամ ճահճուտ վայրերում՝ առանց օթևանի ու սննդի ...
Տոթը, խոնավությունը վերջնականապես կործանում են տարաբախտներին, որոնք սովոր են խստաշունչ, բայց առողջ լեռնային կլիմայի ...
Հայերի քարավանների վերջին մնացորդներն իրենց փրկությունն էին գտնում՝ մեռնելով տենդախտից ու աղքատությունից ...», -իր աշխատանքներից մեկում գրում է ֆրանսիացի հայտնի հրապարակախոս, իրավաբան, պատմաբան, լրագրող, արմենոֆիլ Ռընե Պինոն:
Ռընե Պինոնը ծնվել է 1870 թ. փետրվարի 5-ին Ֆրանսիայի Մոնբար բնակավայրում, Էմիլ և Մարի Պինոնների ընտանիքում: Անձնական հավաստի տեղեկությունները շատ աղքատիկ են, նույնիսկ լուսանկարներ մեզ չեն հասել, սակայն առավել հայտնի են ժամանակի հայտնի լրագրողի բեղուն գործունեության մասին տվյալները:
Ձմեռային դպրոց զբոսավարների համար 2020
ՀՑԹԻ-ում մեկնարկվեցին Հայոց ցեղասպանության հիմնահարցերի շուրջ երկօրյա դասընթացներ
01.02.2020
Վաղ առավոտից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ մեկնարկվեց երկօրյա ձմեռային դպրոց՝ զբոսավարների համար մշակված հատուկ դասընթացներ։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի մեկին:
Ներկաներին ողջունեց և արդյունավետ աշխատանքներ մաղթեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը:
Շուրջ 50 զբոսավարներ երկու օր շարունակ հնարավորություն կունենան ունկնդրել Հայոց ցեղասպանության հիմնահարցին առնչվող տարաբնույթ թեմաներ, լրացնել գիտելիքների պաշարը, բանախոսներին ուղղել իրենց հուզող հարցերը:
ՀՑԹԻ-ում շարունակվում են Հոլոքոստի հիշողության շաբաթի հանդիպումները
31.01.2020
Այսօր ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Հոլոքոստի հիշողության շաբաթ» միջոցառումների շրջանակում հերթական հանդիպումը:
Ելույթ ունեցավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին «Հրեաների զանգվածային բնաջնջման նախապատրաստումն ու իրականացումը հիտլերյան վարչակարգի կողմից» թեմայով դասախոսությամբ: Պրոֆեսորը պատմական ընդարձակ էքսկուրսի միջոցով ներկայացրեց Հոլոքոստի պատմության ողջ իրականությունը՝ անհատական պատմություններից մինչև Բյուրեղյա գիշեր և զոհերի թվաքանակի մասին եղած տվյալների ամփոփում:
ՀՑԹԻ-ում մենկարկվեց Հոլոքոստի հիշողության շաբաթ
29.01.2020
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր գործունեության ընթացքում առաջին անգամ կազմակերպել է Հոլոքոստի հիշողության շաբաթ՝ նվիրված Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին:
Այսօր ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ առաջին հանդիպումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը.
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի Ուղերձը
Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման եւ
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված
«Հոլոքոստի հիշողության շաբաթ» հավաքին
29.01.2020
Հարգելի բարեկամներ,
Հայաստանի հրեական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
Հոլոքոստի հիշողության շաբաթի հարգելի մասնակիցներ
Հոլոքոստի հիշողության շաբաթը, որը նվիրվում է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին, եւ այդ շրջանակում այսօրվա միջոցառումը ոչ միայն հարգանքի տուրք է ողջակիզված հրեա ժողովրդին, այլեւ՝ նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված եւս մեկ հիշեցում-ազդանշան։
Հարգելով Հոլոքոսթի զոհերի հիշատակը՝ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում հրեա ժողովրդին եւ վերահաստատում մեր վճռականությունը՝ չմոռանալ ցեղասպանության հանցագործությունների մասին, որտեղ էլ դրանք տեղի ունենան եւ թույլ չտալ, որ նման հանցագործությունները վերստին կրկնվեն, չմոռանալ զոհերի եւ վերապրածների տառապանքների մասին, ապահովել անվտանգ եւ բարեկեցիկ կյանք նրանց եւ նրանց ժառանգների համար, որտեղ էլ նրանք լինեն։
Հարգելի այցելու,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ս.թ. հունվարի 28-ին փակ է լինելու:
Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Հիշատակի միջոցառում նվիրված Հոլոքոստի զոհերին
25.01.2020
Հունվարի 24-ին Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչները համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանի գլխավորությամբ հավաքվել էին Երևանում Հոլոքոստի և Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի մոտ և Հոլոքոստի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել։
Միջոցառմանը ներկա էր նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ինչպես նաև գեներալ լեյտենանտ, հայ-հրեական ֆորումի ղեկավար, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լակոտը, Հայաստանի Հանրապետությունում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և անվանի գործիչներ: Հիշատակի միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ տիկին Վարժապետյանը:
Նիդերլանդների ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց
23.01.2020
Հունվարի 23-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությունը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակությանը դիմավորեց և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, ինչպես նաև Հուշապատի կառուցման պատմությունն ու խորհուրդը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Պարոն Բլոկը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Մեքսիկայի Կոնգրեսի պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
22.01.2020
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսը ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Նորա Առուստամյանի ուղեկցությամբ հունվարի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պարոն Ռամիրեսին և նրան ուղեկցողներին ողջունեց, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի, ինչպես նաև Հուշապատի կառուցման պատմությունն ու խորհուրդը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Հոլոքոստի հիշողության շաբաթ
21.01.2020
Նվիրվում է Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
24 -31 հունվարի, 2020 թ.
24 հունվարի, ժամը 14։00
Հայաստանի հրեական համայնքի հավաք Հոլոքոստի և Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի մոտ (Օղակաձև զբոսայգի, Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկ)
29 հունվարի, ժամը 14։00-15։30
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ,
գիտաժողովների դահլիճ
ՀՑԹԻ գիտաշխատողներ՝ Էդիտա Գզոյանի, Ռեգինա Գալուստյանի, Շուշան Խաչատրյանի համահեղինակած հոդվածը տպագրվել է միջազգային հեղինակավոր պարբերականում
18.01.2020
2020 թ. ՀՑԹԻ-ում մեկնարկվեց գիտական բացառիկ ձեռքբերումով: Ցեղասպանագիտության ոլորտի հեղինակավոր «Holocaust and Genocide Studies» պարբերականում լույս տեսավ ՀՑԹԻ գիտաշխատողներ Էդիտա Գզոյանի (պ.գ.թ., ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրեն), Ռեգինա Գալուստյանի (ՀՑԹԻ հայցորդ, գիտական աշխատող) և Շուշան Խաչատրյանի (պ.գ.թ., Հայոց ցեղասպանության զոհերի փաստագրման և տվյալների հավաքագրման բաժնի վարիչ) համահեղինակած անգլալեզու հոդվածը՝ «Reclaiming Children after the Armenian Genocide: Neutral House in Istanbul» վերնագրով:
Ոլորտում մեծ հեղինակություն վայելող այս պարբերականում տարբեր տարիներին իրենց աշխատանքները տպագրել են անվանի ցեղասպանագետ-գիտնականներ, որոնց թվում են երախտավոր հայ գիտնականներից ու ուսումնասիրողներից Վահագն Դադրյանը, Վիգեն Գուրոյանը, Ռուբեն Փոլ Ադալյանը, Փիթեր Բալաքյանը:
ՀՑԹԻ վերսկսում է մեթոդաբանական սեմինարները. դասախոսեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը
18.01.2020
Հունվարի 17-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ 2020 թ. առաջին մեթոդաբանական սեմինարը:
Դասախոսեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը: Վերջինս հանդես եկավ «Հայաստան, երկիր դրախտավայր». «Հայաստան» անվանումը ուշմիջնադարյան և XIX-XX դարերի քարտեզներում» թեմայով դասախոսությամբ:
Ռուբեն Գալչյանը ծնվել է Թավրիզում, Մեծ Եղեռնին Վանից տարագիր գաղթականների ընտանիքում, որոնք Թավրիզ էին հասել Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի ճանապարհով:
Հարցազրոյցը Հայոց ցեղասպանութեան թանգարանի տնօրէն Յարութիւն Մարութեանի հետ
17.01.2020
6-8 Դեկտեմբեր 2019ին, յատուկ հրաւէրով Աթէնք գտնուեցաւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Յարութիւն Մարութեան, մասնակցելու եւ խօսք ուղղելու համար Պոնտոսի յոյներու ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած միջազգային խորհրդաժողովին՝ «Նիարխոս» հաստատութեան մէջ։ Օրին, անդրադարձած էինք խորհրդաժողովի աշխատանքներուն եւ Յարութիւն Մարութեանի ելոյթին, որ մեծ հետաքրքրութեամբ ընկալուեցաւ ներկայ եղող մասնակցողներուն կողմէ։ Խորհրդաժողովի լուսանցքին, «Ազատ Օր» առիթ ունեցաւ երկար եւ շահեկան զրոյց մը ունենալու հայ գիտնականին հետ։ Ստորեւ, կը ներկայացնենք զրոյցի գլխաւոր բաժինները։
- Կը խնդրենք մեր ընթերցողներուն նկարագրել Հայոց ցեղասպանութեան թանգարանի աշխատանքները եւ ծաւալած ծրագիրները:
Ցեղասպանութեան թանգարանը կը կոչուի թանգարան-ինստիտուտ: Այդպէս է իր հիմնադրման ժամանակներից, այսինքն բացի զուտ ցուցադրական հարցերից, թանգարանի գործունէութեան ծիրում են նաեւ գիտահետազօտական խնդիրներ: Թանգարանում այսօր աշխատում են 80 հոգի։ Առաջին հայեացքից թէեւ շատ մեծ թիւ է, սակայն 80 հոգիէն ընդամէնը 19ն են, որ զբաղուած են գիտահետազօտական աշխատանքներով, անոնց մէջ ալ, շատերը կէս դրոյքով են եւ ուղղակիօրէն գիտութեամբ են զբաղւում, գիտահետազօտական ոլորտի մէջ են 10-12 հոգի միայն:
Ծիծեռնակաբերդի շուրջ 100 հեքթար հող մեզ է պատկանում՝ պետութիւնը յանձնել է թանգարան-ինստիտուտին անվարձահատոյց օգտագործման իրաւունքով դեռեւս 2004 թուականին:
Մշակութային ցեղասպանությունը՝ ցեղասպանագիտության տիրույթում
16.01.2020
«Մշակութային ցեղասպանություն» (Cultural Genocide) եզրույթը սահմանվել է Ռաֆաել Լեմկինի կողմից ցեղասպանություն բառեզրի հետ միաժամանակ և իր նախնական բնորոշմամբ խմբի համակարգված ու դիտավորյալ ոչնչացման՝ ցեղասպանություն հանցագործության բաղկացուցիչ մաս է կազմել: Սակայն տարիներ շարունակ տարբեր ցեղասպանագետների կողմից եզրույթը ենթարկվել է փոփոխությունների՝ հեռանալով իր սկզբնական բնորոշումից: «Մշակութային ցեղասպանության» շուրջ տեսաբանների անհատական մոտեցումներն ու տարաձայնությունները մեծապես պայմանավորված են միջազգային իրավունքի տեսանկյունից եզրույթի հստակեցման բացակայությամբ:
Սույն հոդվածում մի կողմից ներկայացվում են «մշակութային ցեղասպանություն» եզրույթի սկզբնավորման և բնորոշման ակունքները՝ միևնույն հանցագործության՝ ցեղասպանության երկու տարբեր կողմերի՝ ֆիզիկական բնաջնջման և մշակութային ոչնչացման շաղկապվածության շեշտադրմամբ, մյուս կողմից քննարկվում են ցեղասպանագիտության տեսաբանների՝ առ այսօր գոյություն ունեցող մոտեցումները «մշակութային ցեղասպանություն» եզրույթի շուրջ, մասնավորապես վերջինիս խմբագրելու փորձերը՝ մինչև անգամ անվանափոխման միջոցով:
Մոլորեցնող թղթակցութեան մը առիթով
(«Հայերի փրկութեան գործը Մերձաւոր Արեւելքում 1915-1923 թթ»)
16.01.2020
«Ազդակ» օրաթերթի 19 Նոյեմբեր 2019-ի 7-րդ էջով ընթերցեցինք ընդարձակ թղթակցութիւն մը 8 եւ 9 Նոյեմբեր 2019ին Երեւանի «Հայոց Ցեղասպանութեան թանգարան հիմնարկ» հիմնադրամի կազմակերպած «Հայերի փրկութեան գործը Մերձաւոր արեւելքում 1915-1923 թթ» վերնագրով միջազգային գիտաժողովին մասին, որ տեղի ունեցաւ յիշեալ հիմնարկի գիտաժողովներու սրահին եւ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա. կրթական կեդրոնին մէջ՝ Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութեան (ԱՀԱԸ) նիւթական օժանդակութեամբ։
Գիտաժողովն ու ներկայացուած զեկուցումները ողջունելի էին, մանաւանդ անոր համար, որ ցեղասպանութեան շրջանին եւ անոր յաջորդող տարիներուն հայութեան փրկութեան գործին մասին ընդհանրապէս կը խօսուի շեշտելով օտար կազմակերպութիւններու, միսիոնարներու, օտար պետութիւններու եւ անոնց դեսպաններու եւ հիւպատոսներու գործունէութիւնները։ Երախտապարտ ու շնորհակալ ենք անշուշտ այդ բոլորին համար, մանաւանդ եթէ այդ ծառայութիւնները մատուցուած են զուտ մարդասիրական նպատակներով եւ չեն ուղեկցուած միսիոնարական յետին դիտաւորութիւններով…
Փաստը այն է, որ յաճախ մե՛ր կողմէ իսկ մոռացութեան տրուած է հայ անհատներու, Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցւոյ նուիարպետական աթոռներու եւ հայկական կազմակերպութիւններու ծառայութեան բաժինը հայերու փրկութեան գործին մէջ եւ սոյն գիտաժողովը եկաւ լուսարձակի տակ առնելու հայո՛ւն նպաստը այդ նուիրական աշխատանքին։ Եւ խիստ ցանկալի է, որ ներկայացուած զեկուցումները հրատարակուին հատորի տեսքով եւ մենք ունենանք հայո՛ւ ձեռքով հայո՛ւ փրկութեան գործին նուիրուած պատմավաւերագրական մնայուն ժողովածու մը։
Սողոմոն Թեհլիրյանը և «Նեմեսիս» գործողությունը
Հատուկ գործի մասին ՀՅԴ
9-րդ Ընդհանուր ժողովի որոշման 100-ամյակի առթիվ
15.01.2020
1919 թ. աշնանը (28 սեպտեմբերի - 2 նոյեմբերի) Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում գումարվեց ՀՅ Դաշնակցության 9-րդ Ընդհանուր ժողովը, որի 100-ամյակը լրացավ 2019 թվականին:
Նորանկախ պետականության կայացման, երկրի արտաքին ու ներքին քաղաքականության բազում հարցերից ու խնդիրներից զատ՝ խիստ գաղտնի պայմաններում ՀՅԴ Ընդհանուր ժողովը որոշեց մահապատժի ենթարկել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին, ովքեր տարբեր
պատճառներով խուսափել էին թուրքական ռազմական դատարանի դատավճռից: Ժողովի կողմից հավանության արժանացած այդ գործողությունը կոչվեց
«Հատուկ գործ», որը մեր հանրությանն ավելի շատ հայտնի է «Նեմեսիս» անունով: Այն վստահվեց ՀՅԴ Հատուկ կամ Պատասխանատու մարմնին:
Ընդհանուր ժողովի գաղտնի որոշման ընդունումից հետո սկսվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ պատժիչ գործողությունների
մանրազնին նախապատրաստությունը: Դրա ծրագրման ու կենսագործման անմիջական պատասխանատվությունը և վերահսկողությունը դրվեց ԱՄՆ-ում
գտնվող ՀՅԴ ճանաչված գործիչներ Արմեն Գարոյի (Գարեգին Փաստրմաճյան) և
Շահան Նաթալիի (Հակոբ Տեր-Հակոբյան) վրա: Հատուկ մարմնի կազմում ներգրավվեցին Հայոց ցեղասպանությանը ականատես դարձած երիտասարդներ,
ովքեր ունեին մարտական հարուստ փորձառություն՝ Սողոմոն Թեհլիրյանը, Արշավիր Շիրակյանը, Արամ Երկանյանը, Միսաք Թորլաքյանը և ուրիշներ:
ՀՑԹԻ վերսկսում է մեթոդաբանական սեմինարները. կդասախոսի ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը
14.01.2020
Հունվարի 17-ին, ժամը 14:00-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի կունենա հերթական մեթոդաբանական սեմինարը:
Կդասախոսի ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը:
Վերջինս հանդես կգա «Հայաստան, երկիր դրախտավայր». «Հայաստան» անվանումը ուշմիջնադարյան և XIX-XX դարերի քարտեզներում» թեմայով դասախոսությամբ:
Ռուբեն Գալչյանը ծնվել է Թավրիզում, Մեծ Եեռնին Վանից տարագիր գաղթականների ընտանիքում, որոնք Թավրիզ էին հասել Հայաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի ճանապարհով:
ՀՀ բարձրագույն իշխանությունը հարգանքի տուրք մատուցեց Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Լրանում է Բաքվի հայերի ջարդերի 30-ամյակը
13.01.2020
Հունվարի 13-ի առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու 30 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների կողմից սանձազերծված Բաքվում բնակվող հայերի ջարդերի զոհերի հիշատակներին։
Բարձրաստիճան հյուրերին ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը։
Վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին։
Նրանց հետևեցին պատվիրակության մյուս անդամները։
Հոգևոր դասը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ աղոթեցին ջարդերի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:
30 տարի առաջ այս օրը Բաքվում մեկնարկվեց հայերի բռնի տեղահանման վերջնական ալիքը, որն ուղեկցվում էր վայրագություններով և սպանություններով:
ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը Հունաստանում մասնակցեց Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային գիտաժողովին
08.01.2020
2019 թ. դեկտեմբերի 6-8-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստի¬տուտի տնօրեն Հարություն Մարությանը մասնակցեց Հունաստանի համապոնտական դաշնության (Pan-Pontian Federation of Greece) Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջազգային գիտաժողովին (International Conference for the Prevention of Genocides)։ Գիտաժողովի օրերը հատուկ հարմարեցված էին այնպես, որպեսզի նախորդեն ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման, զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օրվան (դեկտեմբերի 9)։ 2019 թվականին լրանում էր Օսմանյան կայսրության մերձսևծովյան տարածաշրջանում՝ Պոնտոսում՝ հույների ցեղասպանության 100-ամյակը։
Գիտաժողովը բաղկացած էր երկու թեմատիկ բաժիններից։ Առաջին բաժնի խնդիրներից էր անդրադարձը ցեղասպանության հանցագործության բազմապիսի դրսևորումներին Արևելյան միջերկրածովյանի և Սև ծովի տարածաշրջանում՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տասնամյակի ընթացքում։
Ամփոփելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի
2019 թ. գործունեությունը
27.12.2019
1. Գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ գրանցվել են հետևյալ հիմնական արդյունքները.
- Տպագրվել են ՀՑԹԻ «Ցեղասպանագիտական հանդես» պարբերականի 2018 թ. երկու և 2019 թ. հերթական համարները։ Թարմացվել են ամսագրերի խմբագրական կազմերը: Հանդեսի հոդվածները հավուր պատշաճի գրախոսվել են, պահպանվել են հրատարակման և հղումների պահանջվող միջազգային նորմերը,
- Անգլալեզու հանդեսը՝ “International Journal of Armenian Genocide Studies” վերսկսել է իր համարների թողարկումը երկամյա ընդմիջումից հետո,
- Աշխատակիցների կողմից տպագրվել է 33 գիտական հոդված, որից 8-ը միջազգային հանդեսներում,
- Աշխատակիցները մասնակցել են 20 միջազգային և 4 հանրապետական գիտաժողովների,
2019 թ. Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան այցելած
պաշտոնական պատվիրակությունները
24.12.2019
1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր տարբեր
երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր դառնում է ավանդույթ, իսկ արդեն 2002 թ. մարտի 16-ից՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության մասին օրենքով սահմանվել է այդ այցելությունների կարգը: Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը դառնում է պետական արարողակարգի անբաժան մաս՝ կողմերի փոխհամաձայնությամբ:
ՀՀ պետական արարողակարգի համաձայն՝ պաշտոնական այցով Երևան ժամանած պատվիրակությունների համար նախատեսվում է հետևյալ օրակարգը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը՝ ծաղիկներ կամ ծաղկեպսակ են դնելով հուշահամալիրում, շրջայցը թանգարանում, պատվավոր հյուրերի հուշամատյանում գրառում կատարելը և Հիշողության պուրակում եղևնի տնկելը:
2019 թ. Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան այցելած
պաշտոնական պատվիրակությունների ցուցակը
|