Վաղ առավոտից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համագործակցությամբ մեկնարկվեց երկօրյա ձմեռային դպրոց՝ զբոսավարների համար մշակված հատուկ դասընթացներ։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի մեկին:
Ներկաներին ողջունեց և արդյունավետ աշխատանքներ մաղթեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը:
Շուրջ 50 զբոսավարներ երկու օր շարունակ հնարավորություն կունենան ունկնդրել Հայոց ցեղասպանության հիմնահարցին առնչվող տարաբնույթ թեմաներ, լրացնել գիտելիքների պաշարը, բանախոսներին ուղղել իրենց հուզող հարցերը:
Առաջին օրը զբոսավարների հետ իրենց մասնագիտական գիտելիքներով կիսվեցին ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ. թ. Սուրեն Մանուկյանը
«Հայոց ցեղասպանություն. ինչպես և ինչու։ Հայոց ցեղասպանության հիմնական պատճառները և իրականացման մեխանիզմները», ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչի պաշտոնակատար, ավագ գիտաշ-խատող, դոցենտ, պ.գ.թ. Քրիստինե Մելքոնյանը
«Սևրի, Մոսկվայի, Կարսի, Լոզանի պայմանագրերի հիմնական դրույթները», ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Արամ Միրզոյանը
«Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը. իրականության, առասպելների և մարդասիրության եռանկյունի» և ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանը
«Հայոց ցեղասպանությունը և Ռուսաստանի արձագանքը. ռազմաքաղաքական, մարդասիրական և գրականմշակութային ասպեկտներ» թեմաներով:
Զբոսավարների համար մշակված հատուկ դասընթացը կշարունակվի նաև փետրվարի երկուսին:
Երկրորդ օրվա բանախոսներն են ՀՑԹԻ գիտության գծով փոխտնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը
«Երիտթուրքական դատավարությունների նշանակությունը. իրավական վերլուծություն», ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը
«Հայկական Նեմեսիսը պատմական և իրավական լույսի ներքո», ՀՑԹԻ գիտական աշխատող Ռեգինա Գալուստյանը
«Թուրքական ազգայնականություն. նոր օսմաններից Մուստաֆա Քեմալ», ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, պ.գ.դ. Ռուբեն Մելքոնյանը
«Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը. ավանդական մեթոդները և նոր միտումները», ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասիստենտ, իրավ.գ. թ. Լևոն Գևորգյանը
«Հայոց ցեղասպանության համար միջազգային-իրավական պատասխանատվության հիմնախնդիրը, հատուցման հնարավոր ձևերն ու տեսակները» թեմաներով:
Փետրվարի երկուսին փակման խոսքով ելույթ կունենա նաև ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը՝
Հայոց ցեղասպանության ներկայացման մի քանի շեշտադրումների շուրջ թեմայով:
Արտաքին կապերի և լրատվության բաժին