Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




100 պատմություններ

100 ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



Scandinavian


     Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացնում է «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագիծը:

Հատորում ներկայացված են հանրությանը ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ 100 լուսանկար, որոնք բովանդակային և պատկերագրական առումներով բացառիկ տեղեկություններ են հաղորդում Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ դառնալով Օսմանյան կայսրությունում մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործությունների անհերքելի վկայություններ:

Հայոց ցեղասպանության պատմությունը փաստագրված է տասնյակհազարավոր վավերագրերով՝ դիվանագիտական զեկույցներով, ականատեսների վկայություններով, հուշագրություններով ու վերապրածների բանավոր պատմություններով: Այս ամենի կողքին առանձնահատուկ և բացառիկ փաստագրական ապացույցներ են պարունակում Մեծ եղեռնի տարիներին հայ և օտարազգի լուսանկարիչների կողմից արված հարյուրավոր լուսանկարները:

Լուսանկարը, որտեղ հավերժացված է կոնկրետ դրվագն ու ակնթարթը, անգնահատելի դեր ու նշանակություն ունի երևույթների ու պատմական իրադարձությունների մասին ոչ թե անհատական, այլ ընդհանրական զգայական ընկալումներ և մտահանգումներ ձևավորելու համար: Տեսողական նյութն այս տեսանկյունից ուրույն տեղ է գրավում վավերագրական նյութերի շարքում: Պատերազմների և զանգվածային կոտորածների դրվագների հավերժացումը մարդկանց հնարավորություն է տալիս ոչ միայն պատկերացում կազմելու հարյուր և ավելի տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին, այլև գեթ մեկ պահ դառնալու այդ դրվագների ականատեսը և զգալու արձանագրված ակնթարթը:

Հայերի հանդեպ գործադրված բռնությունների և նրանց զանգվածային սպանությունների առաջին լուսանկարները լայն տարածում ստացան հատկապես 1894-1896 թվականների համիդյան կոտորածների ժամանակ: Անգլիական «The Graphic» պատկերազարդ թերթի թղթակցի՝ 1895 թվականին Էրզրումում տեղի ունեցած հայկական կոտորածներից մի քանի օր անց արած լուսանկարներն առաջինն էին, որ տպագրվեցին մամուլում և արտատպվեցին արտասահմանյան տարբեր պարբերականներում, հաճախ՝ նաև թերթերի առաջին էջերին: Այդ շրջանում բազմաթիվ լուսանկարներ և փորագրանկարներ արվեցին նաև Կոստանդնուպոլսի հայ բնակչության կոտորածների և դրանց հետևանքների տեսարաններով:

Հայկական կոտորածները ներկայացնող լուսանկարչական հավաքածուում առանձնահատուկ տեղ է գրավում 1909 թ. ապրիլին Ադանայի և Հալեպի վիլայեթներում տեղի ունեցած զանգվածային սպանդի ու ավերածությունների տեսարանները ներկայացնող դրվագները: Կիլիկյան սարսափներն արձանագրվեցին հայ և օտարազգի լուսանկարիչների կողմից դեպքերից մի քանի օր անց արված հարյուրավոր լուսանկարներում: Դրանցից մի քանիսը նույնիսկ միջազգային փոստային ծառայությունների կողմից տպագրվեցին որպես փոստային բացիկներ:

Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և մյուս ցեղասպանությունները փաստագրվել են հազարավոր լուսանկարներով: Եթե Հոլոքոստի պարագայում ահասարսուռ տեսարաններով լուսանկարները գերազանցապես արվել էին նացիստ զինվորականների կողմից և այդ եղանակով պահպանվել, ապա Հայոց ցեղասպանության դեպքում լուսանկարների մեծ մասի հեղինակները ռուսական բանակի զինվորականներն ու թղթակիցներն էին, ինչպես նաև Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում գտնվող գերմանացի զինվորականներն ու պաշտոնյաները:

Այս լուսանկարները կազմում են առանձին հավաքածուներ, որոնցից հիշատակման են արժանի գերմանացի սպա Արմին Վեգների, ավստրիացի կենսաբան Վիկտոր Փիչմանի, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Բյոռնի, Ֆրանկ Դանիելյանի և այլոց հավաքածուները: Ցեղասպանության, դրա ծավալների ու սարսափելի հետևանքների մասին պատկերացում են տալիս դանիացի հայասերներ Մարիա Յակոբսենի ու Կարեն Եփփեի, սիրիահայ լուսանկարիչ Վարդան Տերունյանի և Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի հավաքածուները:

Տարեցտարի ի հայտ են գալիս Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները փաստող նոր լուսանկարներ, որոնք հնարավորություն են տալիս առնչվելու տեղի ունեցած ողբերգությանը: Զավեշտական է, որ թուրք ոճրագործներն իրենց արյունոտ բարբարոսությունները պատկերող լուսանկարները ստիպված էին երևակելու տալ ողջ մնացած հայ լուսանկարիչներին, ովքեր միակն էին և գրեթե անփոխարինելի կայսրության ողջ տարածքում:

Տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն համալրելու և նոր ցուցադրություն նախապատրաստելու ժամանակ իրականացված հավաքչական աշխատանքների ընթացքում տողերիս հեղինակին հաջողվեց հայտնաբերել և համալրել թանգարանի լուսանկարչական հավաքածուն բազմաթիվ բնօրինակներով: Այդ լուսանկարների մեծ մասը, ցավոք, մոռացված էր և շրջանառությունից հանված: Այնինչ հիշյալ լուսանկարներում արձանագրված ցեղասպանության սարսափելի տեսարանները բացառիկ հնարավորություն են տալիս մեզ խոսելու իրական փաստերի լեզվով թուրքական ժխտողականության դեմ անզիջում պայքար մղելիս:

Առանձին քննարկման թեմա է Հայոց ցեղասպանության լուսանկարչական պատկերագրության, դրա միավորների վավերականացման, սկզբնաղբյուրների ճշգրտման և համակարգման ուղղությամբ տարվող աշխատանքների հարցը. այդ ուղղությամբ շարունակական աշխատանքներ են կատարվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:

Այս հատորում ամփոփված հարյուր լուսանկարներն ընտրվել են հազարավորներից՝ որպես սկզբունք ընդունելով բացառիկ այն պատմությունները, որոնք ուղեկցում են այդ լուսանկարներին՝ ընթերցողին հնարավորություն ընձեռելով առավել խորությամբ ծանոթանալու հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը:

Հատորում ներկայացված լուսանկարները թուրքական պետության՝ հայերի դեմ իրականացրած ցեղասպան քաղաքականության բացառիկ ապացույցներ են: Դրանք նաև անհերքելի ու անժխտելի փաստեր են իրագործված ծանրագույն հանցագործությունը դատապարտելու և դրա հետևանքների վերացման շուրջ խորհելու, խոսելու ու գործելու, ինչպես նաև ապագայում նման ոճրագործությունները կանխարգելելու համար:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am