ՀՑԹԻ-ի գրադարանը բազմալեզու հավաքածու է` հիմնականում` հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, թուրքերեն, օսմաներեն, ֆրանսերեն, արաբերեն լեզուներով:
Շուրջ 47000 միավորից բաղկացած հավաքածուն բաժանված է 68 դասակարգումների, այդ թվում` հայերեն պատմագիտական գրականություն (3967 գիրք), ցեղասպանության մասին օտարալեզու ուսումնասիրություններ (1544 գիրք), գիտական մամուլ, անձնական փաստաթղթեր, ցեղասպանության ականատեսների հուշեր, վկայություններ: Հավաքածուն համալրվում է հիմնականում անհատական նվիրատվությունների միջոցով. դրանք հիմնականում հնատիպ, առաջին հրատարակության գրքեր են (77 գիրք): Հավաքածուի մի մասը ընդգրկված է մշտական ցուցադրության մեջ:
Գրադարանը բաց է հանրության համար շաբաթվա մեջ հինգ օր, ժամը` 10.00-16.00:
Փակ է կիրակի և երկուշաբթի օրերին:
Գրադարանի նյութերը գիտական հետազոտությունների համար են և թույլատրվում է օգտագործել դրանք միայն տեղում:
Չնայած գրադարանն ունի իր ինքնուրույն, առանձին գործառույթը, այն ուղղորդվում և ղեկավարվում է ՀՑԹԻ-ի կողմից:
Գրադարանային հավաքածուներ
|