Նորին գերազանցություն կ. և թ. արքունի և արտաքին գործերի պարոն մինիստր՝ բարոն Ստեփան Բուրիանին
Կոստանդնուպոլիս
27 հունիսի, 1915
… հայրենիքից բռնագաղթի ենթարկված հայ ազգաբնակչությունը ոչ միայն մեծ թշվառություն է կրում, այլև ամբողջապես ոչնչացման է ենթարկվում նրանց դարանակալ սպասող թուրք հրոսակախմբերի կողմից:
Պալավիչինի
“Österreich-Armenien”, Bd VI, 1914-1915, p. 4608-4609:
Տրապիզոնի կ. և թ. գլխավոր հյուպատոսի 1915թ. հունիսի 26-ը թվակիր կ. և թ. դեսպանին ուղարկած հեռագրի պատճենը
27 հունիսի, 1915
Այստեղի հայերը պիտի դեպի Մոսուլ տարվեն: Այս ճակատագրական միջոցառման առնչությամբ, որը ոչ մի կապ չունի այստեղի հայերի մեղավորության հետ, ես իմ պարտքը համարեցի, այդ գործելակերպի քաղաքական ծանր ու նաև առաջ եկող տնտեսական հետևանքները, բռնագաղթի ենթարկվածների, այդ թվում բազում կանանց և երեխաների, մեծամասնության բացահայտ մահը նպատակադրված մատնանշել: Թերևս այնուամենայնիվ հնարավոր է, վերջին պահին մեղմացում ձեռք բերել և դաժան միջոցառումները միայն տղամարդկանց վրա տարածելով սահմանափակվել, թերևս հնարավոր կլիներ հայերին վիլայեթի խորքը բռնագաղթեցնել: Դեպի Մոսուլ մեծ հեռավորության օթևանի և պարենավորման բացակայությամբ վարակված ճանապարհահատվածներով հավասար է մահվան դատապարտելուն:
Կվիատկովսկի
“Österreich-Armenien”, Bd VI,1914-1915, p. 4611-4612:
Նորին գերազանցություն կ. և թ. արքունի և արտաքին գործերի պարոն մինիստր՝
բարոն Ստեփան Բուրիանին
Կոստանդնուպոլի
1 հուլիսի, 1915
… դեպի Մոսուլի շրջան կատարվող բռնագաղթի կարգադրված միջոցառումները արտակարգ կարճ ժամկետի ընթացքում հազիվ թե արդարացի թվա: Ծանր կացությունը, այն եղանակը և ձևը, թե ինչպես է այդ միջոցառումը իրականացվելու, այդ ամենը գրեթե հավասար է մահվան դատավճռի նրանց դեմ, ում վերաբերվում է:
Պալավիչինի
“Österreich-Armenien”, Bd VI,1914-1915, p. 4611-4612:
Նորին գերազանցություն կ. և թ. արքունի և արտաքին գործերի պարոն մինիստր՝
բարոն Բուրիանին
13 օգոստոսի, 1915
Կոստանդնուպոլիս
Ամբողջ Թուրքիայի շրջաններում, դրանից զատ, հայերին խստագույն հսկողության տակ վերցրին, զանգվածաբար կալանքների էին ենթարկում, և ամբողջ կայսրության մեջ ռազմադատական դատավճիռների հիման վրա բազմաթիվ մահապատիժներ կատարվեցին:
... կգա ժամանակը, երբ թուրքական կայսրությանն այնուամենայնիվ օգտակար մի ժողովրդի բնաջնջման այս քաղաքականության համար Թուրքիան պատասխանատվության կենթարկվի:
Պալավիչինի
“Österreich-Armenien”, Bd VI,1914-1915, p. 4666-4671:
Նորին գերազանցություն կ. և թ. արքունի և արտաքին գործերի պարոն մինիստր՝
բարոն Ստեփան Բուրիանին
30 օգոստոսի, 1915
Զմյուռնիա,
Թուրքերը լրջորեն մտածում են հայ տարրը բնաջնջելու մասին…
Ռադիմսկի
“Österreich-Armenien”, Bd VI, 1914-1915, p. 4711-4713:
Նորին գերազանցություն պարոն Ստեփան բարոն Բուրիանին կ. և թ. արքունի և արտաքին գործերի պարոն մինիստրին
31 հուլիսի, 1915
Համերաշխ հաղորդումների հիման վրա ոչ մի կասկած չի կարող լիներ, որ այստեղի հայերի մեծ մասը սպանվել են, մյուսները նավերով ծովի խորքերն են տարվել և այնտեղ ջրասույզ են արվել:
Կ. և թ. հյուպատոս Կվիատկովսկի
անձամբ իմ ձեռքով
“Österreich-Armenien”, Bd VI, 1914-1915, p. 4646:
Նորին գերազանցություն կայսերական և թագավո¬րական արքունի և արտաքին գործերի պարոն մինիստր՝ բարոն Ստեփան Բուրիանին
4 սեպտեմբերի, 1915
Տրապիզոն
Ինչպես և պետք էր սպասել աքսորելու միջոցառումը իրագործելիս բազում հայեր սպանվեցին:
… Մի թուրք սպայի հաղորդման համաձայն հուլիսի առաջին օրերին Համզի-Քիոյի մոտակայքում՝ Տրապիզոնից 52 կմ հեռավորությամբ, ռազմական աշխատանքներում օգտագործվող հարյուր երեսուներկու հայ է գնդակահարվել:
… Թուրքական միմյանց հավաստող հաղորդումների համաձայն ս/թ. հուլիսին և օգոստոսին այստեղ մի քանի հարյուր կին, երեխա և ծեր լաստանավերով ծով են տարվել և այնտեղ ջրասույզ արվել:
…Նմանօրինակ ողբալի միջադեպեր է հաղորդում հյուպատոսության ս/թ. օգոստոսի 1-ի թվակիր թիվ 52 զեկուցագիրը Կերասունտից. Սամսունում մեր փոխհյուպատոսի ս/թ. օգոստոսի 11-ի թվակիր 138 մի զեկուցագիր հիշատակում է մոտ 1200 հայերի Մերսիֆունում և մոտ 1600-ի ամասիայում սպանությունը:
Վերջերս Կոստանդնուպոլսից Սվազի վրայով այստեղ ժամանած վրացական կոմիտեի երկու անդամ լրացուցիչ ինձ հաղորդեցին դեպի երկրի խորքերը հազարավոր աքսորյալ հայերի անսահման թշվառության, դիակների կույտերի գոյության և թուրք սպաների և պաշտոնյաների բացահայտ խոստովանության մասին, որ հայերը բնաջնջվելու են:
… Շնորհիվ ներկայիս իրենց համար նպաստավոր հանգամանքների թուրքերի համար հայկական հարցը լուծված է թվում:
Կվիատկովսկի
Կոստանդնուպոլսի կ.և թ.
դեսպանության միջոցով
“Österreich-Armenien”, Bd VI, 1914-1915, p. 4724-4726:
Կոմս Տրաուտմանսդորֆը բարոն Բուրիանին
Կոստանդնուպոլիս,
30 սեպտեմբերի, 1915
… Այսօր արդեն չի կարելի ժխտել, որ թուրքերը որոշ դեպքերը որպես առիթ են օգտագործել, որպեսզի հայ ցեղը բնաջնջելը իրագործեն, ինչը, թվում է, նրանց մեծ մասամբ հաջողվել է: Թալեաթ բեյը ասում էր ինձ վերջերս անձամբ հայտնի գոհունակությամբ, որ օրինակ, Էրզրումում հազիվ թե այլևս հայ մնացած լինի: Բոլոր լուրերը համընկնում են այն իրողությամբ, որ հայերի դեմ կառավարության նորերես գործադրած միջոցառումներն անհամեմատ ավելի շատ մարդկային կյանքեր խլեցին, քան Աբդուլ Համիդի կոտորածները:
“Österreich-Armenien”, Bd VI, 1914-1915, p. 4754-4755:
Նորին գերազանցություն կ. և թ. պարոն դեսպան կոմս Պալավիչինիին
Ադրիանապոլիս,
2 նոյեմբերի, 1915
Զայրացուցիչ լկտիությունը հավաստվում է նաև այն իրողությամբ, որ լացող, ողբացող և կիսախելագար մարդկանց արտաքսմանը ներկա էին կոմիտեի այստեղի դպրոցի սաները դաստիարակչական նկատառումներից ելնելով: Որ այդ երեխաներին կոմիտեական դաստիարակություն տրվի, միանգամայն բացեիբաց բացատրում էր դպրոցի տնօրենը:
Երկու հայ, որոնք տակավին չէին աքսորվել, այդ ընթացքում խելագարվել են:
Եվ հիմա, քանզի ամբողջ քաղաքն այս զայրացուցիչ իրադարձության վկան է, հիմա, կոմիտեն, որի խղճի վրա է այս ամենը, երկյուղ կրելով ժողովրդի տրամադրությունից, հիմա համարձակվում է այդ նույն կոմիտեն կենտրոնական իշխանություններին և հատկապես ամբողջովին Գերմանիային վերագրել այս բազմապատիկ ցասումը, «Գերմանիան է, որ մեզ հարկադրեց այդ անել» բարբառում է հիշյալ ասույթը:
Նադամլենցի
“Österreich-Armenien”, Bd VI, 1914-1915, p. 4831-4833:
Նորին գերազանցություն կ. և թ. արքունի և արտաքին գործերի պարոն մինիստր՝
բարոն Բուրիանին
Կոստանդնուպոլիս
1915 թ. նոյեմբերի 2-ի
… Հալիլ բեյը Թալեաթ բեյի մտադրությունների մասին իր դատողություններում լիովին շիտակ էր խոսում և ավելացրեց, որ իր գործընկեր մինիստրը ձգտում է այն բանին, որ հայկական հարցը տակավին պատերազմի ընթացքում իր ձևով լուծի և տերություններին կատարված փաստի առաջ կանգնեցնի:
Պալավիչինի
“Österreich-Armenien”, Bd VI, 1914-1915, p. 4818-4824: