Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Հիշի՛ր

Միքայել Ֆրենկյուլյան, սովորել է Ամերիկայի Օբերլին քոլեջում: Եղել է Սեբաստիայի Ամերիկյան քոլեջի պրոֆեսոր: 1915 թ. ձերբակալվել է, այնուհետև սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:
Մուրադ Կյուրիկյան, Սեբաստիայի հայտնի հնչակյան գործիչներից: 1915 թ. ձերբակալվել է: 40 օր բանտում անասելի չարչարանքների է ենթարկվել և դաժանաբար սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:
Տիգրան Փոլատյան, ծնվել է 1876 թ.: Որպես ուսուցիչ պաշտոնավարել է Այնթապի Ներսեսյան, Ադենական վարժարաններում, ապա Սսում, Ուրֆայում, Տիգրանակերտում և այլուր: 1915 թ. տարագրվել է Դեր Զոր: Այնտեղի բանտում ենթարկվել է կտտանքների և սպանվել 1916 թ.: Հայոց ցեղասպանության զոհ:
Գրիգոր Մճրգյան, առևտրական, պետական գործիչ: Ծնվել է 1863 թ.: Թուրքերը նրան կոչել են Յավեր էֆենդի: Եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ատենապետ: Սպանվել է 1918 թ.: Հայոց ցեղասպանության զոհ:
Թորոսյան Գրիգոր (Կիկո) ծնվել է 1884թ. Ակն գյուղաքաղաքում (Արևմտյան Հայաստան, Խարբերդ նահանգի Խարբերդ գավառ): Մանուկ հասակում տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, եղել է խմբագիր,հրատարակիչ,երգիծաբան, հինգ տարի հրատարակել է «Կիկոյի Տարեցույցը»: 1915թ. ձերբակալվել է և սպանվել:
Քույր Հաջի Եղիսաբեթ Լաբաշլյան, ծնվել է Յարփուզում (Օսմանյան կայսրության Ադանայի նահանգ) 1863 թ.: «Սիրո եղբայրակցության» քարոզչուհի (այժմ` «Հայ առաքելական եկեղեցու եկեղեցասիրաց եղբայրակցություն»): Սպանվել է 1915 թ.: Հայոց ցեղասպանության զոհ:
Ավետիս Ջրասունյան, թոքատցի վաճառական, հարուստ կալվածատեր: 1915 թ. սպանվել է թուրքերի կողմից: Հայոց ցեղասպանության զոհ:
Մագսուտ Ըպրըգճյան, ծնվել է Մալաթիայում (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ): Ուսում է ստացել Եվդոկիայում (Թոքատ): Սկսված պատերազմի պատճառով բարձրագույն կրթություն չի ստացել: 1915 թ. ձերբակալվել է և սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:
Զերոն Սինապյան, ստանոզցի սոֆի (կերպասեղենի) ներկարար: Սպանվել է 1915 թ.: Հայոց ցեղասպանության զոհ:
Արաքսյա Ճեպեճյան, ծնվել է 1880 թ. Այնթապ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ): Սովորել է տեղի Հայկանուշյան վարժարանում: Այն ավարտելուց հետո ուսումը շարունակել է նախ Այնթապի, ապա Մարաշի Ամերիկյան իգական քոլեջներում: Որպես ուսուցիչ պաշտոնավարել է Մարաշի քոլեջում և Այնթապի Կրթասիրաց վարժարանում: 1912 թ. մեկնել է Անգլիա և հաճախել Վուդբրուքի Աստվածաբանական քոլեջի դասընթացներին: 1914 թ. վերադարձել է Այնթապ: 1915 ընտանիքի հետ միասին ենթարկվել է բռնագաղթի: Հասնելով Դեր Զոր` օգնություն է ցուցաբերել հայ գաղթականներին: Սակայն երբ այնտեղի կուսակալ է նշանակվել հայատյաց Զեքի բեյը, սկսվել է Դեր Զոր հասած հայերի բեկորների բնաջնջումը: Արաքսյա Ճեպեճյանը սպանվել է 1916 թ. անձամբ Զեքի բեյի ձեռքով: Հայոց ցեղասպանության զոհ:
Խոսրով Քյուրքչյան, Խարբերդում հայտնի մետաքսագործ Գրիգոր Քյուրքչյանի որդին: Նախնական ուսումը ստացել է Խարբերդում, այնուհետև՝ 1883 թ., մեկնել է Լիոն և մեկ տարի ուսումնասիրել մետաքսագործություն: 1884 թ. անհրաժեշտ մեքենաներ գնելով՝ վերադարձել է Խարբերդ: Վերազինել է հոր գործարանը և ստանձնել գործարանի տնօրինությունը: 1895 թ. գործարանը ավերվել է թուրք հրոսակների ձեռքով: Ընտանիքին վերահաս վտանգից փրկելու համար առերևույթ ընդունել է իսլամ: Նրան հաջողվել է կնոջը և երկու տղաներին ուղարկել Ամերիկա: Հասկանալով, որ նա իսլամ է ընդունել ժամանակ շահելու համար, թուրքերը դաժան հաշվեհարդար են տեսել նրա հետ: Կացնահարվել է թուրքերի կողմից: Հայոց ցեղասպանության զոհ:
Հովհաննես Գազանճյան, ծնվել է 1870 թ. Եվդոկիայում (Թոքատ) (Արևմտյան Հայաստան, Սեբաստիայի նահանգ): 1883-1885 թթ. իր մի քանի ընկերների հետ միասին հրատարակել է «Երախայրիք» ձեռագիր շաբաթաթերթը: 19 տարեկանում մեկնել է Կոստանդնուպոլիս իրավաբանական վարժարան ընդունվելու համար: Աշխատակցել է «Արևելք», Իզմիրի «Արևելյան Մամուլ», Վիեննայի «Հանդես ամսօրյա» թերթերին: 1899 թ. հրատարակել է «Եվդոկիո հայոց գավառաբարբառ» աշխատությունը, որի համար 1901 թ. արժանացել է Իզմիրյան մրցանակի: 1908-1910 թթ. հրատարակել է «Արդի Հայերեն լեզվի քերականություն» եռահատոր դասագիրքը: Եղել է Թոքատի գավառական ժողովի ատենապետ, ուսումնական խորհրդի անդամ: 1915 թ. մայիսին ձերբակալվել է, հունիսին՝ դաժանաբար սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:
Գրիգոր Պարսամյան, ծնվել է Ակնի Ապուչեխ գյուղում (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ): Եղբոր՝ Ասատուր Պարսամյանի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս: Զբաղվել է առևտրով: Ունեցել է երկու որդի և մեկ դուստր: Սպանվել է 1915 թ.: Հայոց ցեղասպանության զոհ:
Սուրեն Գալեմյան, ծնվել է Արաբկիրի (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ) Քուշնա գյուղում: Սովորել է Պրուսայի շերամաբուծական վարժարանում, այնուհետև տեղափոխվել է Արմաշի դպրեվանք: 1909թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Եղել է քարոզիչ Սկյուտարի Ս. Կարապետ եկեղեցում: 1910թ. Կենտրոնական վարժարանում դասավանդել է կրոնագիտություն: 1911-1915թթ. պաշտոնավարել է Բաղեշում: Նահատակվել է 1915թ.: Հայոց ցեղասպանության զոհ:
Դավիթ Շիրինյան, ծնվել է 1861 թ. սեբաստացիների ընտանիքում: Սովորել է Բեյրութի Ֆրանսիական համալսարանի դեղագործական բաժնում: Եվդոկիայում (Թոքատ) ունեցել է դեղատուն: 1915 թ. սպանվել է թուրքերի կողմից: Հայոց ցեղասպանության զոհ:
Անտոն Սերայտարյան, ծնվել է 1882 թ. Եվդոկիայում (Թոքատ): Սովորել է Հռոմի Լևոնյան վարժարանում: Ձեռնադրվել է վարդապետ 1905 թ.: Սպանվել է 1915 թ.: Հայոց ցեղասպանության զոհ:
Աբրահամ Երևանյան, Չարսանճագ գավառից (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ): Հայոց ցեղասպանության զոհ:
Ռաֆայել Տարագճյան, ծնվել է 1891 թ. Բալու քաղաքում (Արևմտյան Հայաստան, Դիարբեքիրի նահանգ): 1914 թ. զորակոչվել է թուրքական բանակ, որոշ ժամանակ անց սպանվել: Ամուսնացած է եղել Ազնիվ Տեր Գուրգենյանի հետ, ունեցել է մեկ դուստր: Հայոց ցեղասպանության զոհ:
Արամ Վարժապետ, եղել է Մաշկերտ գյուղի (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ) Ազգային վարժարանի ուսուցիչ: Կացնահարվել է 1915 թ. թուրքերի կողմից: Հայոց ցեղասպանության զոհ:
Սամուել Քենտիկյան, ծնվել է 1867 թ. Արաբկիրում (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ): Այնթապի Կենտրոնական թուրքական քոլեջում սովորելուց հետո վերադարձել է ծծնդավայր և մեկ տարի զբաղվել է ուսուցչությամբ: Իբրև քարոզիչ պաշտոնավարել է Ռոդոսթոյում: Իզմիրի Ամերիկյան վարժարանում եղել է ուսուցիչ: 1915 թ. աքսորվել և մահացել է Կոնիայի բանտում: Ունեցել է մեկ տղա և չորս աղջիկ: Հայոց ցեղասպանության զոհ:
Պետրոս Չոլաքյան, ծնվել է 1883 թ. Հաճնում (Ադանայի նահանգ): Եղել է ոչ միայն Հաճնի, այլև ամբողջ Կիլիկիայի առաջադեմ մտավորականներից: Եղել է ուսուցիչ, երաժիշտ և դպրապետ: 1913 թ. Կիլիկիայի Սահակ կաթողիկոսի հրավերով մեկնել է Սիս՝ դպրապետ և ուսուցիչ աշխատելու համար: 1915 թ. Չոլաքյանը աքսորվել է Տեր Զոր և դաժանորեն սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:
Արտեշես Վարժապետյան, Դատեմ գյուղի (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ) ուսյալ գործիչներից: 1913-1914 թ. դասավանդել է տեղի դպրոցում: 1915 թ. սպանվել է թուրքերի կողմից: Հայոց ցեղասպանության զոհ:
Վարդան Վարդապետ, Սասունի Ահարոնք գյուղից: 1890թ. ձեռնադրվել է կրոնավոր, զբաղեցրել է այլ պաշտոններ: Երկար տարիներ եղել է Ս. Կարապետի վանահայր: 1915թ. թուրքերի կողմից ողջ-ողջ այրվել է: Հայոց ցեղասպանության զոհ:
Ասատուր Հայթայան, ծնվել է Դատեմ գյուղում (Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ): Եղել է գյուղի առաջադեմ հասարակական գործիչներից մեկը: 1915 թ. ձերբակալվել է և չարչարանքների ենթարկվելով՝ սպանվել թուրքերի կողմից: Հայոց ցեղասպանության զոհ:
Միհրան Իսպիրյան, ծնվել է 1873 թվականին Սեբաստիայում: 1892 թվականին Կենտրոնական վարժարանում եղել է հայերեն լեզվի ուսուցիչ: Երկար տարիներ զբաղեցրել է տեսուչ-դասախոսի պաշտոնը Սեբաստիայի վարժարանում և Ազգային որբանոցում: 1915 թվականի հուլիսի 2-ին բանտարկվել է և դաժանորեն սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Աղաճան Տեր Պետրոսյան, 1908-1915թթ. զբաղեցրել է Ուրֆայի քաղաքապետական խորհրդի անդամի պաշտոնը, եղել է նաև Ուրֆայի պետական դատարանի անդամ: Տարագրվել և նահատակվել է թուրքական իշխանության հրահանգով 1915թ.: Հայոց ցեղասպանության զոհ:

Խոսրով Տատյան, 1908-1915 թթ. զբաղեցրել է Ուրֆայի կառավարչատան գանձապահի պաշտոնը: Նահատակվել է թուրքական իշխանության հրահանգով 1915թ.: Հայոց ցեղասպանության զոհ:

Գասպար Աղա Կլուլպենկյան, ծնվել է 1835 թվականին Թալասում: Ունեցել է խոշոր ագարակ Սեբաստիայի շրջանում: 1915 թվականի տեղահանությունների և կոտորածների ժամանակ բազմաթիվ թալասցիների հետ զոհվում է նաև Գասպար Աղա Կլուլպենկյանը: Հայոց ցեղասպանության զոհ:

Ճեպրայել Իբլիքճյան, ծնունդով Կեսարիայից է, ապրել է Կ. Պոլսում: Զբաղվել է կերպասեղենի առևտրով, հիմնել է «Իբլիքճյան» վաճառատունը: 1915 թվականի ապրիլի 18-ին ձերբակալվել է և Դիարբեքիր տեղափոխվելու ճանապարհին սպանվել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հովհաննես Պալապանյան: Ավարտել է Մարզվանի քոլեջը, այնուհետև սովորել է Գլազգոյի համալսարանում: Սպանվել է 1915թ. օգոստոսի 15-ին:

Ռեբեկա Տուրսունյան, սպանվել է 1915 թ.: Հայոց ցեղասպանության զոհ:

Ռուբեն Եալնըզյան, ծնվել է Ստանոզում: 1914-ին զորակոչվել է օսմանյան բանակ: Զինաթափվել և սպանվել է 1915 թ.:

Կարապետ Մարկոսյան, ծնվել է Սթանոզում: 1914 թ. ընդունվել է վարժարան: Սպանվել է Կեսարիայում 1915 թ.:

Արշակ Թութունջյան ծնվել է Երզնկայում 1878 թ.: Եզնիկյան ուսումնարանի շրջանավարտ է: Դասավանդել է Երզնկայում, Քեմախում և Կարինում: Երկար ժամանակ քարոզչություն է կատարել Խնուսում որպես բողոքական Պատվելի: 1903-ից թղթակցել է թուրքահայ թերթերին: Հայոց ցեղասպանության զոհ:

Մինասյան Սարգիս (Արամ Աշոտ), ծնվել է 1873 թ.: Խմբագիր, բառարանագիր, հասրակական գործիչ: Ավարտել է Պարտիզակի Կենտրոնական վարժարանը: 1894-1903-ին սովորել է Ժնևում: Աշխատակցել է «Ազատամարտ» և «Դրօշակ» թերթերին: Եղել է Բոստոնի «Հայրենիք» օրաթերթի խմբագիր: 1909 թ-ից Կ. Պոլիսում զբաղվել է ուսուցչությամբ: Ազգային երեսփոխանական ժողովի անդամ էր: Հայոց ցեղասպանության զոհ:

Կարապետ Պարսամյանը ծնվել է Սեբաստիայում: Սահմանադրության հռչակումից հետո հիմնել է տպարան: Հրատարակել է «Հողդար» և «Կափիրա» թերթերը: Հայոց ցեղասպանության զոհ:

Սարգիս Բարսեղյան (Շամիլ) ծնվել է 1875-ին Գանաձակում: Մինչև 1891թ. սովորել է Գանձակի Ներսեսյան դպրոցում: Այնուհետև բարձրագույն կրթություն ստանալու համար մեկնել է Շվեյցարիա: Դաշնակցական: 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալված առաջին Դաշնակ ղեկավարների խմբի մեջ է եղել: Աքսորվել է Այաշ: Սպանվել է Անկարայի մոտակայքում:

Օննիկ-Ժիրայր (Օնիկ Սրապյան) ծնվել է Երզնկայում 1878թ.: Եղել է <<Դաշնակցություն>> կուակցության անդամ: Պարթող Զորյանի հետ միասին Օննիկ-Ժիրայր գրատուն ձեռնակությունն և Լուսաղբյուր հրատարակչությունն են հիմնադրել: 1915թ. ապրիլի 24-ին Բաղլարբաշը Իջադիյեյում ձերբակալվել է, աքսորվել Այաշ: Անկարայում սպանվել է:

Ստեփան Միսքճեան, ծնվել է Կ.Պոլսում 1852-ին: Նախնական կրթությունը ստացել է Օրթաքոյի վարժարանում, այնուհետև 1878թ. ավարտել է Կայսերական Բժշկական վարաժարանը: Հայոց ցեղասպանության զոհ:

Հրանտ Արսլանյան, ծնվել է 1886-ին: Ավարտել է Բեյրութի Ֆրանսիական բժշկական համալսարանը: Հայոց ցեղասպանության զոհ:


Գեղամ Վանիկյանը ծնվել է Վանում 1884թ-ին: Ավարտել է Երեմյան քոլեջը: 1915թ. հունիսի 15-ին Կ. Պոլսի Սուլթան Բայազիդ հրապարակում կախաղան է բարձրացվել երիտթուրքերի կողմից:


Պետրոս Պէննէ (Պետրոս Մանուկյան) ծնվել է 1881թ. Խարբերդի Հուսեյնիկ գյուղաքաղաքում: Ավարտել է Եփրատ քոլեջը: Այնուհետև Թլկատինցիի Կենտրոնական վարժարանում աշխատել է որպես ուսուցիչ: 1910թ. ավարտել է Բեյրութի Ամերիկայն համալսարանի բժշկության ֆակուլտետը: Հնչակյան գործիչ: 1915թ. հունիսի 15-ին Կ. Պոլսի Սուլթան Բայազիդ հրապարակում կախաղան է բարձրացվել երիտթուրքերի կողմից:


Երուխան (Երվանդ Սրմաքեշխանլյան)՝ մանկավարժ, թարգմանիչ: Ծնվել է 1870թ. Կ. Պոլսում: Սովորել է Ներսիսյան և Կեդրոնական վարժարաններում: <<Արևելք>> թերթի խմբագիր: 1910-13թթ. Ս. Խաչ ազգային վարժարանի տնօրեն: Եղել է Մեզիրեի Ազգային Կեդրոնական վարժարանի վերջին տնօրենը: Հայոց ցեղասպանության զոհ:


Գևորգ Ծայրագույն Վարդապետ Թուրյան, ծնվել է 1872թ. փետրվարի 13-ին Ռոդոսթոյում: Սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում: 1906թ. Դորչեստրի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր: 1911-ին ձեռնադրվել է վադապետ: Դասավանդել է աստվածաբանություն և փիլիսփայություն Արմաշի դպրեվանքում: 1912-ից Տրապիզոնի առաջնորդարանի տեղապահ: Հայոց ցեղասպանության զոհ:


Եզնիկ Եպիսկ. Գալբաքչյան, ծնվել է Պոլսում 1860թ-ին: Սովորել է Գալաթասարայի վարժարանում: 1886-ին ձեռնադրվել է վադապետ, 1912-ին` եպիսկոպոս: Եղել է Բալուի առաջնորդը մինչև 1915թ.: Հայոց ցեղասպանության զոհ:


Խոսրով Եպիսկոպոս Բեհրիկյան, ծնվել է 1869-ին: Ձեռնադրվել է վարդապետ 1895թ.: Եղել է Կեսարիայի առաջնորդը մինչև 1915թ.: Հայոց ցեղասպանության զոհ:


Սմբատ Եպիսկոպոս Սաադեթյան, ծնվել է 1871թ. Ադաբազարում: 1895-ին ձեռնադրվել է վադապետ: Հոգևոր ծառայության մեջ է եղել Գեյվեի հայկական գյուղերում (1896) և Պոլսի Բալաթ ու Գեդիկ փաշա թաղամասերի եկեղեցիներում (1897): Ձեռնադրվել է եպիսկոպոս 1910թ.: 1898-ից մինչև 1907թ. Շապին Գարահիսարի, այնուհետև մինչև 1915թ. Կարինի առաջնորդ: Հայոց ցեղասպանության զոհ:

Լեվոն Ասլանեանը ծնվել է Խարբերդում 1867 թվականին: 1905 թվականին ավարտել է Կ.Պոլիսի բշժկական վարժարանը: Նույն թվականին հաստատվել է Տրապիզոնում, որտեղ աշխատում էր քաղաքի առողջապահական ոլորտում: Հայոց ցեղասպանության զոհ:

Լևոն Աղաբաբյան, ծնվել է 1887-ին Բաղեշում: Ավարտել է Սանասարյան վարժարանը: 1908-14թթ. Քութահիայի և Ակշեհիրի ազգային վարժարաններում ուսուցիչ, ապա տնօրեն: Մաթեմատիկայի ուցուցիչ: Քութահիայում անհատական դպրոց է բացում, որն աշխատում է երեք տարի: Եղել է «Ազատամարտի» խմբագիրը: Հայոց ցեղասպանության զոհ:

Սերովբե Նորատունկյան, ծնվել է 1884թ-ին Սղերդում: Ավարտել է Սանասարյան վարժարանը: 1903-1915թթ. եղել է թուրքերեն լեզվի ուսուցիչ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ: Հայոց ցեղասպանության զոհ:

Սարգիս Սուինը (Սուինգուիջյան) ծնվել է 1870թ. օգոստոսի 15-ին Բեշիքթաշում: 1892-96թթ Ծովային նախարարության թարգմանչական բաժնի և Հանրային Պարտուց Վարչության պաշտոնյա է եղել: Հայոց ցեղասպանության զոհ:

Հովհաննես Քլչյան- 37 տարեկան: Հրատարակել է մի շարք կարևոր դասագրքեր: Հնչակյան գործիչ ու նահատակ Հայկազն Պարույրի (Գրիգոր) եղբայրն է: Հովհաննես Քլչյանը նույնպես հնչական կուսակցության անդամ է: Հայոց ցեղասպանության զոհ:

Թոփչյան Ղևոնդ Հովհաննեսի, ծնվել է 1890-ին Կարմիր գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1910թ.-ից ծառայել է Օսմանյան բանակում: Հայոց ցեղասպանության զոհ:

Փափազյան Մարտիրոս ծնվել է 1882-ին Բազաբոն գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1905թթ ավարտել է Ներսեսյան վարժարանը, ուսուցիչ, 1915թ.մայիսին ձերբակալվել է: Հունիսի 11-ին սպանվել է Արածանի գետի ափին: Հայոց ցեղասպանության զոհ:

Զեննեյան Պողոս ծնվել է 1886թ. Երից Ագարակ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), 1910թ. ավարտել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանը, 1911-1912թթ. Չմշկածագ քաղաքում վարժարանի տնօրեն է եղել: Հայոց ցեղասպանության զոհ:

Տեր Հեքիմյան Ռուբեն ծնվել է Սիսնա գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), մանկավարժ, 1907թ. Ս. Աստվածածին եկեկեցում ձեռնադրվել է քահանա: Հայոց ցեղասպանության զոհ:

Հովաննիսյան Հակոբ, ծնվել է 1890թ. Էոտեմիշ գյուղաքաղաքում (Օսմանյան կայսրության Իզմիրի նահանգ), բժիշկ, գրագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Ֆերուխան Բարունակ, ծնվել է 1884թ. Կ.Պոլիս քաղաքում, ջութակահար, ֆինանսների նախարարության պաշտոնյա, Հայոց ցեղասպանության զոհ:

Տիրացույան Գևորգ, ծնվել է 1883թ. Իզմիր քաղաքում (Օսմանյան կայսրության Իզմիրի նահանգ), լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Փաշայան Կարապետ, ծնվել է 1864թ. Կ.Պոլիս քաղաքում, բժիշկ, հասարակական-քաղաքական գործիչ, 1908թ.-ից Օսմանայն խորհրդարանի պատգամավոր Սվազից, 1912թ.-ից Ազգային ժողովի երեսփոխան Խարբերդից, Հայոց ցեղասպանության զոհ:

Շահպազ Բարսեղ, ծնվել է 1883թ. Կ.Պոլիս քաղաքում, հրապարակախոս-խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Տեր-Ստեփանյան Արտաշես, ծնվել է 1882թ. Գըրգաղաճ գյուղում (Օսմանյան կայսրության Իզմիրի նահանգ), մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ, Դենիզլիի, Էոտեմիշի և Կարատաշի վարժարանների տեսուչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Վռամյան Արշակ (Դերձակյան Օննիկ), ծնվել է 1871թ. Կոսկո թաղամասում` Կ.Պոլիս, հասրակական-քաղաքական գործիչ, 1908թ.-ից Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Վանից, Հայոց ցեղասպանության զոհ:

Ռուբեն Սևակ (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի), ծնվել է 1885թ. Սիլիվրի գյուղաքաղաքում (Օսմանյան կայսրության Կ.Պոլիս քաղաքի արվարձան), բանաստեղծ, արձակագիր, բժիշկ, Հայոց ցեղասպանության զոհ:

Մաղազաճյան Օննիկ, ծնվել է 1878թ. Կ.Պոլիս քաղաքում, տպագրիչ, Գումգափուի «Առաջադիմասեր ընկերության» ատենապետ, Հայոց ցեղասպանության զոհ:

Հյորմուզ Գևորգ, ծնվել է 1868թ. Կ.Պոլիս քաղաքում, Հայոց ցեղասպանության զոհ:

Պեյազյան Էտուառ, ծնվել է 1873թ. Կ.Պոլիս քաղաքում, դեղագործ, Պրուսայի շերմաբուծական վարժարանի փոխտնօրեն, հասարակական-քաղաքական գործիչ, «Աշխատանքի տան» գանձապետ, Հայոց ցեղասպանության զոհ:

Սարյան Մարկոս Թորոսի, ծնվել է 1875թ. Սեոլյուզ գյուղում (Օսմանյան կայսրության Բրուսայի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Ճեպեճյան Երվանդ Գևորգի, ծնվել է 1897թ. (Այնթապ քաղաքում Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Հայկազն Միհրդատ, ծնվել է 1864թ. Կ.Պոլսում, հասրակական-քաղաքական գործիչ, ազգային երեսփոխան, Պեշիքթաշի «Ահարոնյան ակումբի» նախագահ, Հայոց ցեղասպանության զոհ:

Համբարձումյան Համբարձում, ծնվել է 1890թ. Կ.Պոլսում, խմբագիր, հրապաարկախոս, Հայոց ցեղասպանության զոհ:

Գալֆայան Հարություն, ծնվել է Կ. Պոլսում, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Երանելի Իգնատիոս Եպս. Մալոյեան, ծնվել է 1869 թվականի մարտի 19-ին: 1911 թվականի հոկտեմբերի 22-ին ընտրվել է Մարդինի թեմի արքեպիսկոպոս և եպիսկոպոս է օծվել ամենապատիվ Պօղոս Պետրոս ԺԳ. Թերզեան պատրիարքի ձեռամբ: Հայոց ցեղասպանության զոհ:

Չավուշյան Երվանդ, ծնվել է 1866թ. Կ.Պոլիս քաղաքում, ուսուցիչ, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Բարսեղյան Գեղամ, ծնվել է 1883թ. Կ.Պոլսում, բանաստեղծ, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Աղասեր Հակոբ, ծնվել է 1881թ. Կ. Պոլսում (Օսմանյան կայսրություն), մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Մովսես քահանա Ժամկոչյան Սարգսի, ծնվել է 1837թ. Այնթապ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), նահատակվել է 1915թ., Հայոց ցեղասպանության զոհ:

Քեշիշյան Վարդան Խաչենի, ծնվել է 1883թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), դեղագործ, սպանվել է 1920թ.:

Քեպապճյան Վահե, ծնվել է Երզնկա քաղաքում (Արևմտյան Հայաստան), Երզնկայի զինվորական դպրոցի սան, Հայոց ցեղասպանության զոհ:

Քեշիշյան Հմայակ Խաչենի, ծնվել է 1887թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), բժիշկ, Օսմանյան IV զորաբանակի հարյուրապետ, գնդակահարվել է 1915թ.:

Րուպյան Էլիշա Կարապետի, ծնվել է 1862 թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), պրոֆեսոր, դասավանդել է Մարաշի աղջիկների քոլեջում, Ակադեմիայում, Կոնիայի Ճենանյան քոլեջում, Հայոց ցեղասպանության զոհ:

Տիշչեքենյան Հովսեփ, ծնվել է 1854թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), հասարակական-քաղաքական գործիչ, դատարանի անդամ, Հայոց ցեղասպանության զոհ:

Վեհունի (Գարաճայան) Հովսեփ, ծնվել է 1882 թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), 1907 թ. Տարսոնի քոլեջի շրջանավարտ, Հայոց ցեղասպանության զոհ:

Վարժապետյան Կոստան, ծնվել է 1860 թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), Մեջլիս Իտարեի անդամ, Հայոց ցեղասպանության զոհ:

Սահակյան Հարություն, ծնվել է 1870-ական թթ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), ուսուցիչ, դատավոր, Հայոց ցեղասպանության զոհ:

Մոմճյան քահանա Տեր Սահակ, ծնվել է 1868թ. Այնթապ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), ուսուցիչ, քաղաքական-հասարակական գործիչ, որպես քահանա պաշտոնավարել է Քիլիսի Ս. Հովաննես եկեղեցում, Հայոց ցեղասպանության զոհ:

Ոսկերիչյան Սողոմոն, ծնվել է 1868թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), ուսուցիչ, եղել է տնօրեն Ս. Ստեփանոսի որբանոց-կրթարանում, Հայոց ցեղասպանության զոհ:

Շահինյան Տեր Ներսես քահանա, ծնվել է 1860թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), եղել է ուսուցիչ և լուսարար Մարաշի Ս. Քառասուն մանկանց եկեղեցում, 1909-10թթ. եղել է Առաջնորդարանի քարտուղար և խորհրդական, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Նաճարյան Գալուստ, ծնվել է 1856թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), բժիշկ, աշխատել է Մարաշի գերմանական հիվանդանոցում, ավարտել է Այնթապի Ամերիկյան բժշկական վարժարանը, Բեյրութի Ամերիկյան համալսարանը, Հայոց ցեղասպանության զոհ:

Մարգարիտ Նալբանդյան, Մուշի ցերեկային դպրոցի դասարաններից մեկը ուսուցչուհի, (Արևմտյան Հայաստան), Հայոց ցեղասպանության զոհ:

Մումճյան Սարգիս Պողոսի, ծնվել է 1846թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Մանիկյան Թորոս, ծնվել է 1862թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), ուսուցիչ, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Խաչիկ, ծնվել է Մուշ քաղաքի հարակիցՍիարեբ գյուղում (Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգ): Հայոց ցեղասպանության զոհ:

Կեյիկյան Գրիգոր, ծնվել է 1855թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), 25 տարի եղել է Մեջլիս Իտարեի անդամ, Հայոց ցեղասպանության զոհ:

Խրլագյան Հակոբ Թորոսի, ծնվել է 1856թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), առևտրական, հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Ինկիլիզյան Սամվել Պողոսի, ծնվել է 1881թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), քարոզիչ, աշխատել է Քիլիսում, 1897թ. Ավարտել է Մարաշի ակադեմիան, 1902թ.` Այնթապի քոլեջը, 1911թ.` Մարաշի ճեմարանը, Հայոց ցեղասպանության զոհ:

Թյությունճյան Ծերուն, ծնվել է 1867թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), առևտրական, հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Զեյթունցյան Հակոբ Խաչերի, ծնվելէ 1884թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), փիլիսոփայության դոկտոր, ավարտել է Մարաշի աստվածաբանության ճեմարանը, Դենվերի համալսարանը (ԱՄՆ), Հայոց ցեղասպանության զոհ:

Արըգյան Հարություն, ծնվել է 1870թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), 1882-83թթ. ուսանել է Մարաշի Կենտրոնական վարժարանում, Հայոց ցեղասպանության զոհ:

Բյուրատ Սմբատ (Տեր Ղազարյանց), ծնվել է 1862թ. Զեյթուն քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), գրող, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Երանյան վերապատվելի Հակոբ Սարգսի, ծնվել է 1855թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), Ավետչարանական եկեղեցու հովիվ, 1903թ. Ապրիլի 19-ից պաշտոնավարել է Բութանիայի, Կեսարիայի շրջաններում, Տարոնում: 1915-18թթ. աշխաատել է Մարաշի գերմանական որբանոցում:

Գասապյան Գրիգոր, ծնվել է 1877թ. Զեյթուն քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), փաստաբան, ուսուցիչ, 1911-13թթ. եղել է թուրքերենի ուսուցիչ Մարաշի Կենտրոնական վարժարանում, թղթակցել է <<Բյուզանդիոն>> պարբերականին, Հայոց ցեղասպանության զոհ:

Յաղուպյան Խաչիկ, ծնվել է 1880թ. Զեյթուն քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), ուսուցիչ, Մեջլիս իտարեի անդամ, Հայոց ցեղասպանության զոհ:

Չորպաճյան Կարապետ Տեովլեթի, ծնվել է 1853թ. Մարաշ քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), ուսուցիչ, Ս. Ստեփանոս եկեղեցու Ռուբինյան ընկերության հիմնադիր, Հայոց ցեղասպանության զոհ:

Տինճյան Մկրտիչ, ծնվել է 1843թ. Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), առևտրական, Ս. Ստեփանոս եկեղեցու և դպրոցի հոգաբարձության անդամ, երեսփոխան, Հայոց ցեղասպանության զոհ:

Մկրտիչ Տեր-Պետրոսյան, ծնվել է 1870թ. Ծագ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), երաժիշտ, ուսուցիչ, Հայոց ցեղասպանության զոհ:

Սուրսուրյան Ասքանազ, ծնվել է Հուսեյնիկ գյուղում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), լուսանկարիչ, ԼԲԸՄ անդամ, Հայոց ցեղասպանության զոհ:

Սանտրճյան Ռեբեկա, ծնվել է Խարբերդ քաղաքում (Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգ), գրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության զոհ:

Գալֆայդյան Արսեն, ծնվել է 1859թ. Թալաս գյուղաքաղաքում (Օսմանյան կայսրության Անգորայի նահանգ), փաստաբան, Հայոց ցեղասպանության զոհ:

Սութճյան Տուտու Գևորգի, ծնվել է Զեյթուն քաղաքում (Օսմանյան կայսրության Հալեպի նահանգ), Հայոց ցեղասպանության զոհ:

Հայրիկյան Աբրահամ, ծնվել է 1870թ. Ռոդոսթո քաղաքում (Օսմանյան կայսրության Ադրիանապոլսի նահանգ), թուրքագետ, ուսուցիչ, Կ.Պոլսի բերայի «Արդի» վարժարանի տնօրեն, ազգային երեսփոխան, Հայոց ցեղասպանության զոհ:

Շուշանյան Հակոբ, ծնվել է 1873թ. Ռոդոսթո քաղաքում (Օսմանյան կայսրության Ադրիանապոլսի նահանգ), քաղաքական գործիչ, Հայոց ցեղասպանության զոհ:











Էջեր:   1  2

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am