Genocide Museum | The Armenian Genocide Museum-institute
Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



08.11.2024

Բրիտանական առաջատար լրատվամիջոցների («The Guardian», «The Spectator», «The Telegraph» և այլն) լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստան կատարած այցի շրջանակներում նոյեմբերի 7-ին եղան նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարանում:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբներն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



07.11.2024

Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբների գլխավորած պատվիրակությունը նայեմբերի 6-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Չեխիայի հայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի և ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Արքեպիսկոպոս Յան Գրաուբները ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Հայոց ցեղասպանագիտության մեկ դարը. ժառանգություն, մարտահրավերներ և ապագա» միջազգային գիտաժողով
Երևան, ՀՑԹԻ, 29–31 մայիսի, 2025 թ.



05.11.2024

Հայոց ցեղասպանության թեմայի ուսումնասիրությունները միտված են փաստագրելու և վերլուծելու 1915–1923 թթ. Օսմանյան կայսրության հայ բնակչության համակարգված ոչնչացումը: Այս գիտակարգի (Հայոց ցեղասպանագիտություն, եղեռնագիտություն) ակունքները հասնում են դեռևս զանգվածային կոտորածների ժամանակաշրջան, երբ հայ հետազոտողները, որոնցից շատերը վերապրողներ էին, սկսեցին վավերագրել Մեծ եղեռնը հուշագրությունների ու աղբյուրագիտական և փաստական արձանագրումների միջոցով:

Ինչպես երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանակաշրջանում, այնպես էլ դրանից հետո սփյուռքահայ հայրենակցական միությունները շարունակեցին այս աշխատանքը՝ ցեղասպանության մասին հիշողությունները վավերագրելով պատմագրքերում և հուշամատյաններում: 1948 թ. ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան, 1960-ական թթ. Ազգային զարթոնքը, 1970–80-ականների բանավեճերը, Հոլոքոստի թեմայի ուսումնասիրությունների զարգացումը էլ ավելի նպաստեցին Հայոց ցեղասպանության թեմայի ուսումնասիրությունների կայացմանը՝ որպես միջգիտակարգային հիմնարար ոլորտի:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Ուրուգվայից ժամանած 17-ամյա Ռոմինա Ֆախարդոն ներկայացնելու է «Ճանաչման և լռության միջև» էսսեն



02.11.2024

Ս. թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանության թեմայի կրթական հեռանկարները» միջոցառումը:

Ուրուգվայից իր ուսուցչի հետ հատուկ այս նպատակով Հայաստան ժամանած 17-ամյա Ռոմինա Ֆախարդոն միջոցառմանը ներկայացնելու է իր հեղինակած «Ճանաչման և լռության միջև» էսսեն, որը հաղթող է ճանաչվել Ուրուգվայի միջնակարգ դպրոցներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակում անցկացված շարադրությունների մրցույթում: Մրցույթի նպատակը, ոգեկոչումից զատ, Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցումն է և կրթական նախաձեռնություններով հանդես գալը: Ուրուգվայը, որն առաջինն էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հետևողական քայլեր է ձեռնարկում նաև Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ուղղությամբ:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ԱՍՊԵԿՏՆԵՐԸ
Էդիտա Գզոյանը և Ռեգինա Գալուստյանը Գերմանիայում հանդես կգան դասախոսություններով



31.10.2024

Նոյեմբերի 6-ից 8-ը գերմանական կողմի հրավերով և ֆինանսավորմամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը Համբուրգում և Պոտսդամում հանդես են գալու «Հայոց ցեղասպանության իրավական և գաղափարախոսական ասպեկտները» թեմայով դասախոսություններով, որին հաջորդելու են պանելային քննարկումներ:








ՎԱԶԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ (COURIR POUR LA MÉMOIRE) ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ ՀՑԹԻ-ՈՒՄ



29.10.2024

Անցյալ շաբաթ «Վազել հանուն հիշողության» (Courir Pour La Mémoire) ասոցիացիայի անդամները և Մարսելի փոխհյուպատոս Մադլեն Պռոշյանը հյուրընկալվել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Նրանք ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանին հանձնեցին «Janabarh, La Route de la Mémoire» (Ճանապարհ. հիշողության ուղի) վավերագրական ֆիլմը: Այն մի խումբ հայերի՝ Մարսելից Երևան 2500 կմ անցած ուղու մասին է՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: 20 օրից ավել տևած ճանապարհը, որն անցել էր եվրոպական տարբեր երկրներով, խորհրդանշում է Հայոց ցեղասպանության տարիներին իրենց բնօրրանից բռնի տեղահանված և աշխարհով մեկ սփռված հայերի գաղթը, որն այս անգամ արդեն ուներ այլ խորհուրդ՝ վերադարձ հայրենիք և վերապրում:

Այնուհետև Ֆրանսիայի հայ երիտասարդություն ընկերակցության անդամները Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում նվագեցին Միքայել Վեմյանի «Le Vent des Montagnes» (Լեռների քամին) ստեղծագործությունը:

Օվերն-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



27.10.2024

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի քաղապետերից և փոխքաղաքապետերից բաղկացած պատվիրակությունը հոկտեմբերի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ-ի տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Մեդալներ Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի հարցում ունեցած ջանքերի համար



27.10.2024

“The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” [Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները] խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը Հայոց ցեղասպանության հետազոտման և ճանաչման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև Արցախի հարցում իրենց հաստատական աջակցության համար Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Մելանի Օ’Բրայենին և Արգենտինայի Տրես դե Ֆեբրերո ազգային համալսարանի պրոֆեսոր Նելիդա Էլենա Բուլգուրջյանին պարգևատրեց Ավրորա Մարդիգանյան հուշամեդալով:



Լույս է տեսել Ռայմոն Գևորգյանի “The Armenian Genocide and Its Consequences” գրքի իտալերեն տարբերակը



26.10.2024



Վերջերս լույս է տեսել Ռայմոն Գևորգյանի “The Armenian Genocide and Its Consequences” գրքի իտալերեն տարբերակը՝ Կարլո Կոպպոլայի թարգմանությամբ [Il genocidio armeno e le sue conseguenze]:








Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները
միջազգային գիտաժողովի ամփոփում



26.10.2024

Հոկտեմբերի 23-ից 25-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ “The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” [Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները] խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին շուրջ երեսուն գիտնական՝ Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիբանանից, Բրազիլիայից, Արգենտինայից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից և Իսպանիայից: Բացմանը ներկա էին ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեման, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Դենիս Նազարովը և այլք:

ՀՑԹԻ տնօրենը Էդիտա Գզոյանն իր բացման խոսքում նշեց, որ գիտաժողովի գաղափարն առաջացել է համակազմակերպիչ Ժուլիեն Զարիֆյանի հետ ունեցած քննարկման ժամանակ, ինչն էլ կարողացել են կյանքի կոչել:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները
միջազգային գիտաժողով ՀՑԹԻ-ում



23.10.2024

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում մեկնարկեց “The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” [Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները] խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում են շուրջ երեսուն գիտնական՝ Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիբանանից, Բրազիլիայից, Արգենտինայից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից և Իսպանիայից: Բացմանը ներկա էին ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեման, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Դենիս Նազարովը և այլք:

ՀՑԹԻ տնօրենը Էդիտա Գզոյանն իր բացման խոսքում նշեց, որ գիտաժողովի գաղափարն առաջացել է համակազմակերպիչ Ժուլիեն Զարիֆյանի հետ ունեցած քննարկման ժամանակ, ինչն էլ կարողացել են կյանքի կոչել:

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



23.10.2024

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի տեղակալ Նիշա Բիսվալի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Տիկին Նիշա Բիսվալը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:

Ինեսա Ստեփանյանը` «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2024» մրցույթի հաղթող



19.10.2024

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2024» մրցույթի ամփոփման արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 65 նախագիծ, որոնց թվում է ՀՑԹԻ ասպիրանտ Ինեսա Ստեփանյանի ծրագիրը` «Հայ կանանց դիմադրության ձևերը Հայոց ցեղասպանության տարիներին» (գիտական ղեկավար՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյան):


Շնորհավորում ենք Ինեսա Ստեփանյանին և ցանկանում նորանոր հաջողություններ:






Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները
միջազգային գիտաժողով, 23-25 հոկտեմբեր



16.10.2024

Սույն թվականի հոկտեմբերի 23-25-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա միջազգային գիտաժողով` “The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” [Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները] թեմայով:


ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ` ՆԱՑԻԶՄ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԸ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ
միջազգային գիտաժողովի հրավեր



12.10.2024

Միջազգային գիտաժողովը համատեղ կազմակերպում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտը (Institut français d'Arménie) և ֆրանսիական Saté – Atre թատերախումբը։

Հայտերը ներկայացնել գիտաժողովի պաշտոնական լեզուներով՝ անգլերեն և ֆրանսերեն՝ ուղարկելով (resistance@genocide-museum.am ) էլ․ հասցեին մինչև 2024 թ. դեկտեմբերի 15-ը։ Զեկուցումների հայտերը պետք է ներառեն զեկուցման վերնագիրը, առավելագույնը 500 բառանոց ամփոփագիր և կարճ ինքնակենսագրական։


ՀՑԹԻ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ



11.10.2024

ՀՑԹԻ-ի երիտասարդ գիտաշխատողներ Սաթենիկ Մաթոսյանը, Աննա Կազարյանը և Էլեն Հակոբյանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը զեկուցումներով մասնակցել են Թբիլիսիում տեղի ունեցած Global History Series եռօրյա միջազգային աշխատաժողովին, որը կազմակերպել էր Վրաստանում Մաքս Վեբեր հիմնադրամի մասնաճյուղը և որին մասնակցում էին Վրաստանից ու Հայաստանից երիտասարդ գիտնականներ:

ՀՑԹԻ-ի աշխատակիցները ներկայացրել են իրենց ուսումնասիրությունները Հայոց ցեղասպանության և Նախիջևանի վերաբերյալ: Սաթենիկ Մաթոսյանը ներկայացրել է «Վանի նահանգի Աղբակի գավառակի հայության տեղահանումն ու բնաջնջումը (1914-1915 թթ.)», իսկ Աննա Կազարյանը՝ «Էրզրումի նահանգի Քղի գավառակի հայության տեղահանումն ու բնաջնջումը (1915-1916 թթ.)» թեմայով զեկուցումները:


Նիժնի Նովգորոդի շրջանի Արզամաս քաղաքային շրջանի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



09.10.2024

Էջմիածին քաղաքի հիմնադրման 2709-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի շրջանի Արզամաս քաղաքային շրջանի պատվիրակությունը վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միխայիլ Գուսևի գլխավորությամբ հոկտեմբերի 9-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը և Ժաննա Մելքոնյանը: Վերջինս հյուրերին ուղեկցեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Անդրադարձ կատարվեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Ռուսաստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության ղեկավար Միխայիլ Գուսևը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ ԵՎ ԹԱՆԳԱՐԱՆԸ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲԱՑ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ



08.10.2024

Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։

Հաշվի առնելով, որ հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը, հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվելու են երկու հիմնական փուլով՝ նախատեսված միջոցառումների ընթացքը և հուշահամալիրի գործունեությունը չխաթարելու նկատառումով։

Առաջին փուլում, ըստ հիմնանորոգման նախագծի, ներառված են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում նախատեսվում է գործարկել ոռոգման կաթիլային համակարգ։ Այդ նպատակով նախատեսվում է ջրամբարի և պոմպակայանի կառուցում:

Կանադահայոց թեմը գումար նվիրաբերեց ՀՑԹԻ-ին



05.10.2024



Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կանադահայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Մկրտիչ Կանոնջյանը և թեմական խորհրդի նախկին ատենապետ Օհան Օհաննեսյանը օրերս այցելել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հանդիպել տնօրեն Էդիտա Գզոյանին։

Նրանք Կանադահայոց թեմի կողմից գումար նվիրաբերեցին ՀՑԹԻ-ին` Հայոց ցեղասպանության թանգարանի համար աուդիոգիդեր ձեռքբերելու համար:





ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր



05.10.2024

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յանուշ Ադամչակի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՀՑԹԻ-ՈՒՄ



04.10.2024

Հոկտեմբերի 3-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում Հայդելբերգի Ֆրիդրիխ Էբերտի հուշահամալիրի տնօրեն, Հայդելբերգի համալսարանի պատմության դասախոս, բանվորական շարժման և Վայմարյան Հանրապետության պատմության մասնագետ պրոֆեսոր Բերնդ Բրաունը հանդես եկավ «Ռայխսթագը և Հայոց ցեղասպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ» թեմայով դասախոսությամբ, որին ներկա էին հետազոտողներ Հայաստանից և Գերմանիայից:

Պրոֆեսոր Բրաունը դասախոսության ընթացքում ներկայացրեց Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանական կայսրության Ռայխսթագում տեղի ունեցած քննարկումները Հայոց ցեղասպանության մասին: Մասնավորապես խոսեց պատգամավոր Կառլ Լիբկնեխտի՝ հայերի բնաջնջման հարցի բարձրաձայնման և դրա կանխմանն ուղղված ջանքերի մասին, որոնք, սակայն, պայմանավորված Գերմանիայի քաղաքական շահերով, անտեսվեցին: Բանախոսը ներկաներին ներկայացրեց նաև ժամանակի գերմանական մամուլի անդրադարձները հայերին:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՄԱՍԻՆ



03.10.2024

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մամուլի ասուլիսի շրջանակում լրագրողներին ներկայացրեցին առաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մեկնարկող հիմնանորոգման աշխատանքների մանրամասները:

ՀՑԹԻ տնօրենն իր խոսքում նշեց, որ ինչպես Հուշահամալիրի կառուցման, այնպես էլ վերանորոգման ժամանակ անտեսվել է ջրահեռացման խնդիրը, դրենաժային համակարգ չի անցկացվել: Սրա հետևանքով տասնամյակներ շարունակ անձրևաջրերը ներթափանցել են թեք մույթերի մեջ և քայքայել դրանք՝ առաջացնելով քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ: Միաժամանակ նշվեց, որ ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում:

ԲԱՐԵԽՈՍԱԿԱՆ ԱՂՈԹՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ



28.09.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններն ու ներկայացուցիչները սեպտեմբերի 28-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ուղեկցությամբ:

Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ - 155



26.09.2024

Այսօր մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք և ուսուցիչ Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Սողոմոնյան, 1869-1935) ծննդյան 155-ամյակն է:

«Ծնուել եմ 1869-ի Սեպտեմբեր 26-ին Փոքր Ասիայի Քիւթահիա քաղաքում: Հայրս էր Քիւթահիացի Գէորգ Սողոմոնեանը, իսկ մայրս Բրուսացի Թագուհի Ցովհաննիսեան:

Ինձ մկրտել են ծնունդիցս երեք օր յետոյ եւ անունս դրել Սողոմոն:

Մանկութիւնից զրկուեցայ ծնօղներիցս: Մայրս մեռել է 1870-ին Մարտի 15-ին, իսկ հայրս 1879 Մայիս 17-ին: Ծնօղներիս մահից յետոյ ինձ պահել դաստիարակել է հօրական տատս՝ Մարիամը: Սա եղել է ինձ համար երկրորդ մայր եւ իմ ապագայի մասին լուրջ հոգ տանող:

Քոյր եւ եղբայր չեմ ունեցել, այլ մնացել եմ միամօր զաւակ»:

Կոմիտաս Վարդապետ. «Ինքնակենսագրութիւն»

Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



25.09.2024

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



23.09.2024

Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությունը:

Լեռնային Ղարաբաղ (Արցախ)
19 սեպտեմբերի, 2023 թ.



19.09.2024

Շուրջ տասը ամիս տևած շրջափակումից, ֆիզիկական և հոգեբանական բռնություններից և ճնշումներից, տասնամյակներ տարվող հակահայկական քարոզի և ատելության սերմանումից հետո՝ մեկ տարի առաջ, սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվեց շուրջ 120.000 հայ:

Հիշողության մեջ հստակ ունենալով դեռևս 1900-ական թթ. սկսված բռնությունները, որոնք տարբեր ալիքներով տեղի էին ունեցել պատմության մի քանի շրջափուլերում` հանգեցնելով տասնյակ հազարավոր հայերի մահվան, ինչպես նաև հստակ գիտակցելով ագրեսորի ցեղասպան մտադրությունը` արցախահայերն այլ ելք չունեին, քան մի քանի օրվա ընթացքում լքել իրենց բնօրրանը:

Տասամսյա շրջափակմանը, որը Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի համաձայն ցեղասպանական գործողություն էր` ուղղված կյանքի այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, հաջորդեց մարդկության դեմ ուղղված մեկ այլ հանցագործություն, այն է` բռնի տեղահանումը:

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



16.09.2024

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 15-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի աիտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



11.09.2024

Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 11-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ:

Պատվիրակությանը դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Իրաքից ժամանած պատվիրակությունը անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես արաբ իրավաբան, Հայոց ցեղասպանության ականատես Ֆայեզ Ալ Ղուսեյնի հայանպաստ գործունեության մասին:

Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Ջասիմ Մուհամմադ Աբուդին գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



09.09.2024

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը սեպտեմբերի 9-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Երկու երկրների նախարարները ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:


ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



07.09.2024

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին սեպտեմբերի 6-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Տիկին դեսպանին դիմավորեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Էդիտա Գզոյանը հույս հայտնեց, որ ՀՑԹԻ-ի և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան միջև ձևավորված հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կխորանան: Լուսինե Աբրահամյանը տիկին Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը



06.09.2024

Սույն թվականի սեպտեմբերի 2-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, որի անդամ է նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, ընդունեց Արցախի վերաբերյալ բանաձև:

Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը հայերեն լեզվով.

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը

Ճանաչելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակիչների սպանությունները և այլ բռնությունները՝ ներառյալ խոշտանգումները,
Ճանաչելով Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կալանավորումը,
Ճանաչելով 2023 թվականի սեպտեմբերին զանգվածային բռնությունների սպառնալիքի ներքո Լեռնային Ղարաբաղից 100,000 հայ բնակիչների վտարումը,

Հայոց ցեղասպանությունը վերապրածների դպրոցական հուշերից



31.08.2024

Հայերն ունեին իրենց դպրոցը` լուսավոր պատուհաններով, երկու ընդարձակ սենյակ, մեջտեղի սենյակ-միջանցքով: Դպրոց էինք հաճախում 6 տարերկանից: 10 տարեկանում Դուրյանի «Տրտունջը» արտասանեցի եկեղեցու բեմից:
Սարգիս Ալեմյան, Խարբերդի Բերդակ գյուղ, ծնվ. 1903 թ.

Մեկ տարի միայն գնացի դպրոց: Գրքի առաջին էջի վրա մեծ խաչ կար և «Խա՜չ, օրհնեա՛ ինձ» գրությունը: Ուրախ էի, ամեն օր հորեղբորս տղա Գրիգորը ինձ դպրոց էր տանում: Առաջին բանը, որ ուշադրությունս գրավեց, այն էր, որ միայն տղա-աշակերտներ էին մեր դպրոցում, ուսուցիչներն էլ էին տղաներ: Ծեծ ասած բանը մեր դպրոցում չկար: Մեր գործն ամբողջ օրը երգել, պարել ու մարզանք անելն էր:
Գառնիկ Բանյան, Կյուրին, ծնվ. 1910 թ.

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան և Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր



29.08.2024

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան և Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Պեդրո Խիսդոնյանը օգոստոսի 29-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի և Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Տիկին Անա Օլիվերան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

International Journal of Armenian Genocide Studies հանդես 2023
առաջին և երկրորդ համարներ



17.08.2024

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից հրատարակվող International Journal of Armenian Genocide Studies անգլալեզու հանդեսի վերջին 2 համարում կարող եք կարդալ հետևյալ հոդվածները.

International Journal of Armenian Genocide Studies, Vol. 8 No. 1 (2023)

• Bedross Der Matossian, Representing the 1909 Adana Massacres in Armeno-Turkish: Garabed Artinian and the Case for a Historical Reading
• Regina Galustyan, A Step towards Identity Construction or Genocide? Ideological Transformations and Propaganda in the Ottoman Empire in 1911-1913
• Theofanis S. Malkidis, The Greek Genocide and Smyrna’s Catastrophe: An Overview


Ցեղասպանագիտական հանդես 2023
առաջին և երկրորդ համարներ



17.08.2024

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կողմից հրատարակվող Ցեղասպանագիտական հանդեսի վերջին 2 համարում կարող եք կարդալ 2022 թ. սեպտեմբերին ՀՑԹԻ-ում տեղի ունեցած «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները և այլ հոդվածներ:

2023 թ. առաջին համարում կարդացե՛ք.

• Արմեն Ց. Մարուքյան, Մեծ եղեռնի ու Զմյուռնիայի հայ և հույն բնակչության զանգվածային կոտորածների համեմատական վերլուծություն
• Վերժինե Գ. Սվազլյան, Զմյուռնիայի աղետը և ժողովրդի պատմական հիշողությունը
• Դորա Գ. Սաքայան, Փաստաթո՞ւղթ, թե՞ գրական գործ. բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագիրը Զմյուռնիայի աղետի մասին
• Արծուի Հ. Բախչինեան, Զմիւռնիայի աղէտը հայ դերասանների յուշերում
• Աննա Կ. Կարապետյան, Զմյուռնիան և Մեծ աղետը չեխական աղբյուրներում


Մահացել է Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զաւէն Խանճեանը (1944-2024)



13.08.2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում խոր ցավով տեղեկացան Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն պրն Զաւէն Խանճեանի անժամանակ մահվան մասին։

Պրն Խանճեանը մեծ ճանաչում վայելող հասարակական գործիչ էր, մտավորական, բարեգործ, Հայրենիքին հավատարմորեն ծառայելու օրինակ։ Նա Հայոց ցեղասպանությունը վերապրողների երկրորդ սերնդի ներկայացուցիչներից էր, իր մեջ խորապես կրում էր այդ հիշողությունը։ Այս հանգմանքը նույնպես նպաստեց այն բանին, որ պրն Խանճեանը դարձավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լավ բարեկամը, բազմիցս անշահախնդրորեն օժանդակեց միջազգային գիտաժողովների և ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպմանը, հրատարակությունների իրականացմանը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԻՆԵՍԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ



10.08.2024

Հուլիսի 25-26-ը Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան [IAGS- International Association of Genocide Scholars] կազմակերպել էր «IAGS Virtual Conference: Teaching About Genocide» խորագրով առցանց միջազգային գիտաժողով, որին մասնակցում էին քսանից ավել ցեղասպանագետներ, պատմաբաններ և հարակից ոլորտների մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից: Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին քսանից ավելի զեկույցներ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գիտաժողովին մասնակցում էր Կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը, որը ներկայացրեց «The Issue of Teaching the Topic of the Armenian Genocide: Testimonies and Individuals Stories» [Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցման շուրջ. վկայություններ և անհատների պատմություններ] վերնագրով զեկույցը: Իր խոսքում Ինեսա Ստեփանյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 2014 թ.-ին, ապա 2019-2024 թթ. իրականացրել է կրթական ծրագրեր, որոնք նախատեսված են եղել ինչպես միջնակարգ (VIII-IX դասարաններ) և ավագ դպրոցների (X, XI, XII դասարաններ) աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար։



Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, հիփ-հոփ կատարող, թերապիստ Մարկ Թուրեյն իր մայրիկի հետ վերջերս այցելել էր ՀՑԹԻ և փոխանցել իր գերդաստանի պատմությունը



09.08.2024

Վերջերս Հայաստան կատարած իր առաջին այցի շրջանակներում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ էր այցելել ամերիկաբնակ ծագումով հայ հայտնի հիփ-հոփ կատարող, թերապիստ Մարկ Թուրեյն (Marc Toureille) իր մայրիկի՝ Դայան Քուփելյանի հետ, որը արմատներով մարաշցի է: Նրանք ՀՑԹԻ-ի «Փոխանցիր հիշողությունդ» նախաձեռնության շրջանակներում իրենց գերդաստանի պատմությունը, որը բանավոր կերպով սերնդեսերունդ փոխանցվել էր իրենց, տեսաձայնագրման միջոցով ներկայացրեցին ՀՑԹԻ-ի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ Շուշան Խաչատրյանին: Զրույցի ընթացքում տիկին Դայան Քուփելյանը հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց 1930-ական թթ. «Մուսա լեռան 40 օրը» վեպի էկրանավորման փորձի մասին, որը, ցավոք, այդ ժամանակ կյանքի չկոչվեց, և նշեց, որ իր մայրը, որը Հայոց ցեղասպանության ականատես-վերապրող էր, 1934 թ. ընդգրկված է եղել ամերիկյան Մետրո Գոլդվին Մայեր ընկերության կողմից ֆիլմի ստեղծման նախապատրաստական աշխատանքների խորհրդատվական խմբում: Այդ ժամանակ, սակայն, տեղի տալով թուրքական ճնշումներին՝ ամերիկյան կողմը հրաժարվել է ֆիլմի նկարահանումներից, որը հավակնում էր դառնալ Հոլիվուդում Հայոց ցեղասպանության մասին երկրորդ ֆիլմը՝ 1919 թ. էկրան բարձրացած Հայոց ցեղասպանության ականատես տասնչորսամյա Արշալույս Մարտիկյանի (Ավրորա Մարդիգանյանի) կյանքի մասին պատմող «Հոգիների աճուրդ» ֆիլմից հետո:

ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ՍԵՅՖՈ
Օգոստոսի 7-ը ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է



07.08.2024

Ասորիները Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից են։ XIX դարավերջին և XX դարասկզբին ասորիները հիմնականում տեղաբաշխված էին Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի Հաքյարիի գավառում, Դիարբեքիրի, Բիթլիսի, Խարբերդի նահանգներում, ինչպես նաև Հալեպի, Մոսուլի, Իրանի Ուրմիա և Սալմաստ շրջաններում։ Նշված տարածքներում ապրում էր շուրջ մեկ միլիոն ասորի ժողովուրդ՝ միասնական լեզվով, մշակութային և ազգային ավանդույթներով: Նրանք քաղաքական, ռազմական ու կրոնական առումներով ենթարկվում էին իրենց հոգևոր առաջնորդ՝ պատրիարք Մար-Շիմունին։

Առաջին աշխարհամարտի սկզբին զորահավաքի անվան տակ ասորի հազարավոր երիտասարդ տղաներ ներառվում են աշխատանքային գումարտակներում և հետագայում սպանվում։ Միաժամանակ սկսվում է ասորական գյուղերի ոչնչացումը, կանանց, ծերերի և երեխաների տեղահանումը Միջագետքի անապատ։ Ասորի աղջիկներն ու կանայք բռնի ուժով տարվում են թուրքական և քրդական հարեմներ։ Շատերին ստիպում են իսլամ ընդունել։ Որոշ վայրերում տեղի են ունենում դիմադրության փորձեր, որոնք, սակայն, հաջողությամբ չեն պսակվում։

ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է



03.08.2024

Եզդիները Մերձավոր Արևելքի ամենահին էթնիկ և կրոնական համայնքներից են։ Մեծամասնությունն ապրում է Իրաքի հյուսիս-արևմուտքում, իսկ Սինջար (Շինգալ/Շանգալ) բնակավայրը պատմական կարևորագույն նշանակություն ունի նրանց համար, քանի որ այստեղ են գտնվում տասնյակի հասնող եզդիական սրբավայրեր և այլ պատմական, հոգևոր և մշակութային արժեքներ։

2014 թ. ամռանը Դեր Զորում ձևավորված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (կարճ՝ «Իսլամական պետություն» կամ ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները, հարձակման անցնելով Իրաքի հյուսիսում, իրենց վերահսկողությունն են հաստատում հիմնականում եզդիաբնակ և քրիստոնեաբնակ մի շարք բնակավայրերում՝ մոտենալով Սինջարին:

ՀՑԹԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ



02.08.2024

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվան 2024 թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը: Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը նպատակ ունի ընդլայնել Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունները, խթանել թեմայի բազմակողմանի հետազոտությունը և ներգրավվել երիտասարդ գիտնականների:

Ծրագիրը հնարավորություն կտա մինչև 40 տարեկան օտարերկրյա մեկ ասպիրանտի կամ երիտասարդ գիտնականի, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում և աշխատում են դոկտորական թեզի վրա, մեկ ամիս անցկացնել Հայաստանում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում, ինչպես նաև ՀՀ այլ գիտական հաստատություններում և գրադարաններում գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Նյու Յորքում Հայոց ցեղասպանությունը վերապրածի դերը կերտած Թամարա Սևունցն այցելել էր Հայոց ցեղասպանության թանգարան



31.07.2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» ժամանակվոր ցուցադրության հերոսուհիներից են աքսորակից ընկերուհիներ Վարթեր Նազարյան-Դերանյանը և Էլմաս Սարաճյան-Պոյաճյանը, որոնք անցնելով ցեղասպանության արհավիրքի միջով ու կորցնելով իրենց հարազատներից շատերին, կարողացան իրենց մեջ ուժ գտնել ու առանց ժամանակ կորցնելու լծվեցին տեղահանված իրենց հայրենակիցներին օգնելու գործին:

Ցեղասպանությունից տասնամյակներ անց Վարթերի և Էլմասի ժառանգները որոշեցին սերունդներին թողնել իրենց նախնիների պատմությունը: Էլմասի թոռնուհին՝ դրամատուրգ Ջոյս Վան Դայքը երկու աքսորակից ընկերուհիների պատմության հիման վրա 2007 թ. գրեց «Deported: A Dream Play [Տեղահանվածը. երազանքի խաղ]» պիեսը, որն առաջին անգամ ցուցադրվեց 2012 թ. Բոստոնում, իսկ լրամշակված տարբերակը՝ «Daybreak [Լուսաբաց]» վերնագրով, 2018 թ. Նյու Յորքում: Օրերս Հայաստան էր այցելել ծագումով հայ դերասանուհի Թամարա Սևունցը, որը «Daybreak [Լուսաբաց]» պիեսում մարմնավորել էր Վարթերին: Նա ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանի ուղեկցությամբ շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանում և մեծ հուզմունքով ծանոթացավ «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» ցուցադրությանը:


Տեղի ունեցավ ՀՑԹԻ-ի 2023թ. հրատարակությունների շնորհանդեսը



27.07.2024

Հուլիսի 25-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ 2023թ. հրատարակությունների շնորհանդեսը: Ողջունելով ներկաներին` ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նախ ներկայացրեց հրապարակումները, ապա շեշտեց, որ դրանք նախաձեռնվել և իրականացվել են ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի տնօրենության ժամանակ: Իր խոսքում տիկին Գզոյանն անդրադարձավ ՀՑԹԻ ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանության վերապրածների մինչ օրս անտիպ հուշագրությունների հրապարակումներին, խոսեց դրանց անգնահատելի դերի և կարևորության մասին:

Հարություն Մարությանը ներկայացրեց Ցեղասպանագիտական հանդեսի և International Journal of Armenian Genoicde Studies-ի 2023 թ. համարները` շեշտելով անգլիալեզու ամսագրում Արցախի վերաբերյալ հոդվածների առկայությունն ու աճող քանակը:

«Փրկիր Հայաստանը» (Save Armenia) հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



26.07.2024

«Փրկիր Հայաստանը» (Save Armenia) հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությունը հուլիսի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Մարտին Լյութեր Քինգի զարմուհի, դոկտոր Ալվեդա Քինգի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ԱՄՆ ավետարանական համայնքի բարձրաստիճան ղեկավարներ և Վաշինգտոնում գործող հասարակական կազմակերպությունների փորձագետներ: Միությունը պաշտոնապես իր գործունեությունը մեկնարկել է 2024 թվականին՝ նպատակ հետապնդելով միավորել համաշխարհային քրիստոնյա համայնքների ջանքերը՝ Հայաստանին աջակցելու համար:

Պատվիրակության անդամները ՀՑԹԻ էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ՀՑԹԻ-Ի ՎԵՐՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԱԼՐՈՒՄՆԵՐԸ



25.07.2024

Վերջին ամիսներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը համալրվել են 4300-ը գերազանցող բացառիկ նյութերով, որոնք այսօր ներկայացվեցին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում: Միջոցառմանը հրավիրված էին նաև նվիրատու ընտանիքների մի մասը: ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանն իր բացման խոսքում նշեց, որ հիմնադրման օրվանից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության մեջ առանցքային դեր ունի նոր նյութերի ձեռքբերումը, դրանց ուսումնասիրությունը և հանրահռչակումը: Ապա ավելացրեց, որ այս անգամ ևս աշխարհագրությունը բավականին լայն է. նվիրատվություններ են կատարվել ոչ միայն Հայաստանից, այլև Ֆրանսիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Հունաստանից:

Ներկայացված նյութերում մեծ մաս էին կազմում բնօրինակ լուսանկարներ՝ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ համիդյան կոտորածների տարիներին արված: Մուսա Լեռան հերոսամարտի հետ կապված շուրջ 60 լուսանկար է ՀՑԹԻ-ին հանձնել ամերիկաբնակ մեր հայրենակից Քրեյգ Սիմոնյանը: Բավականին մեծ թվով լուսանկարներ ՀՑԹԻ-ին է հանձնել ֆրանսահայ լուսանկարիչ Արշակ (Մաքս) Սիվասլյանը, որի լուսանկարներում ներկայացված են դրվագներ ինչպես 1992 թվականի, այնպես էլ 2016 թվականի Արցախյան պատերազմներից: Լուսանկարներից բացի ներկայացվեցին Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, օսմանատառ բնօրինակ փաստաթղթեր, Զեյթունի 1895 թ. և Այնթապի 1920 թ. հերոսամարտերի մասնակից Հակոբ Օհանյանի գլխանոցը և այլն:

«ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Արդեն IV անգամ ՀՑԹԻ գիտաշխատողները պրոֆեսոր Պարլօ Տէր-Մկրտիչեանի անվան մրցանակներ են ստանում



23.07.2024

Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի պետական համալսարանի Հայագիտության բաժնի տնօրեն պրոֆեսոր Պարլօ Տէր-Մկրտիչեանի նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ ՀՑԹԻ գիտաշխատողներին տրվում են մրցանակներ՝ լավագույն ամսագրային հոդված, լավագույն գրքի/ժողովածուի գլուխ, ՀՑԹԻ գիտական խորհրդի կողմից տպագրության երաշխավորված գրքեր և այլ անվանակարգերում: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մրցանակները հանձնում էր անձամբ նախաձեռնության հեղինակ Պարլօ Տէր-Մկրտիչեանը:

ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.դ. Հարություն Մարությանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Պարլօ Տէր-Մկրտիչեանին ՀՑԹԻ գիտաշխատողներին խրախուսական մրցանակներով քաջալերելու համար:

ԱՎԱՐՏՎԵՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՇԱԿՎԱԾ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ԵՌՕՐՅԱ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԸ



19.07.2024

Հուլիսի 16-ից 18-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար մշակված «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» եռօրյա ամառային դպրոցը: Արդեն վեցերորդ անգամ անցկացվող ամառային դպրոցին այս տարի մասնակցեցին հայոց պատմության և հասարակագիտության շուրջ չորս տասնյակ ուսուցիչներ Երևանից և մարզերից:

Մասնակից ուսուցիչներին ողջույնի խոսք ուղղեցին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը և կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը: Ամերիկյան GenEd կազմակերպության մասին հակիրճ ներկայացրեց կազմակերպության ղեկավար Ռոքսան Մաքասջյանը, ապա Հայոց ցեղասպանության դասավանդման իրենց փորձով հայ ուսուցիչների հետ կիսվեցին ամերիկյան դպրոցների ուսուցիչներ, GenEd կազմակերպության անդամներ Քերի Ֆլինն ու Քրիստինա Շիրանեանը: ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության առանձնահատկությունները որպես միջազգային հանցագործություն և անդրադարձավ միջազգային իրավունքի ու 1948 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ստեղծման մեջ Հայոց ցեղասպանության դերին:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



18.07.2024

Թբիլիսիի քաղաքային խորհրդի նախագահ Գիորգի Տղեմալաձեի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի, խմբակցությունների ներկայացուցիչների և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան հյուրընկալվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում



17.07.2024

Երեկ՝ հուլիսի 16-ին, ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի հրավերով ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան հյուրընկալվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Էդիտա Գզոյանը տիկին դեսպանին ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ և ներկայացրեց «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրության միջոցով դեսպանը ծանոթացավ Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության այլ հայաբնակ շրջանների հայ կանանց կենցաղին, ձեռքի գեղեցիկ աշխատանքներին, օգտագործած զարդեղենին, տարբեր շրջանների տարազներին, այնուհետև կանանց անհատական պատմությունների միջոցով դեսպան Նիլակշի Սահա Սինհային ներկայացվեց Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց նկատմամբ կիրառված բռնությունները և փորձություններին դիմագրավելու վերջիններիս կամքն ու հանձնառությունը:


ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասեանը ԱՄՆ-ում մասնակցել է միջազգային գիտաժողովի





17.07.2024

Լոս Անջելեսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում [USC University of Southern California] հունիսի 23-ից 26-ը տեղի ունեցավ Ցեղասպանագետների միջազգային կազմակերպության [INoGS-International Network of Genocide Scholars] 9-րդ միջազգային գիտաժողովը՝ Genocide and Survivor Communities. Agency, Resistance, Recognition խորագրով, որին մասնակցեցին շուրջ 120 գիտնական աշխարհի տարբեր երկրներից: Միջազգային գիտաժողովի մասնակիցների թվում էր նաև ՀՑԹԻ տնօրենի խորհրդական Միհրան Մինասեանը:






ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



14.07.2024

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Տիկին Զեյան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ԱՎԱՐՏՎԵՑ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ



13.07.2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հուլիսի 7-ից 13-ը տեղի ունեցավ ամերիկյան «Genocide Education Project» կազմակերպության հետ իրականացվող ամերիկացի 15 ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Այն կազմակերպվել է երրորդ անգամ, հաշվի առնելով նաև նախորդ տարիների մասնակիցների առաջարկությունները և ցանկությունները:

Վերապատրաստումն ընթացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և Հայաստանի ամերիկյան համալսարանում դասախոսություն-գործնական պարապմունք ձևաչափով: Հայոց ցեղասպանության թեման մասնակիցներին ներկայացվել է պատմական, իրավական, սոցիալ-հոգեբանական տեսանկյուններից՝ միաժամանակ ցույց տալով այդ հանցագործության, դրա պետական անպատժելիության, թուրքական ժխտողականության ունեցած երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ներկայիս քաղաքական իրավիճակի, տնտեսական իրադրության վրա:

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



12.07.2024

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:


Ավստրիայի Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար Առնոլդ Կամմելն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



11.07.2024

Ավստրիայի Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին այցելեց հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության բաժնի պետ, գնդապետ Առաքելյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Պարոն Առնոլդ Կամմելը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



08.07.2024

Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հուլիսի 8-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր' ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանի, Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովի և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Կապ Ֆրեդերիկսի ուղեկցությամբ։

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը կօժանդակի Հայոց ցեղասպանության ականատես, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի ձեռագիր հուշերը նորվեգերենից անգլերեն թարգմանելուն



06.07.2024

Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի (համատեղությամբ նաև Հայաստանի) դեսպանատան փոքր դրամաշնորհներ 2024 ծրագրի շրջանակներում կֆինանսավորի Հայոց ցեղասպանության ականատես, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի ձեռագիր հուշերը և նամակները (շուրջ 1000, հիմնականում ձեռագիր էջ) նորվեգերենից անգլերեն թարգմանությունը և հրատարակությունը:

Բոլորովին վերջերս ՀՑԹԻ-ն նորվեգական կողմին տեղեկացրել էր ՀՑԹԻ գիտական ֆոնդերում պահպանվող Հայոց ցեղասպանության ականատես, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի անձնական արխիվի առկայության մասին, որը տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարանին էր հանձնել նրա թոռը Յուսի Բյոռնը, և առաջարկել համագործակցել արխիվում առկա նորվեգերեն հուշերը անգլերեն թարգմանելու և հրատարակելու հարցում: Ընդառաջելով առաջարկին Նորվեգիայի ԱԳ նախարարությունը համաձայնեց օժանդակել ծրագրին:

ՌԴ-ԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԻՐԵՆՑ ՊՐԱԿՏԻԿԱՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՆ ՀՑԹԻ-ՈՒՄ



04.07.2024

ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի [Национальный исследовательский университет «Высшая школа экономики] հումանիտար ֆակուլտետի 9 ուսանող իր պրակտիկան անցկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Ուսանողներից 8-ը պրակտիկային մասնակցում է հեռավար, իսկ մեկն առկա ձևաչափով:

ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը առցանց հարթակում ողջունելով մասնակից ուսանողներին՝ բարի երթ մաղթեց նրանց, ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ուրախ է այս համագործակցության համար և հուսով է, որ այն շարունակական կլինի:

Այնուհետև ուսանողները հնարավորություն ունեցան վիրտուալ շրջայց կատարելու Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթանալու մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

«Արմատ և ծիլ» միջդպրոցական ստեղծագործական մրցույթի ամփոփումը ՀՑԹԻ-ում



03.07.2024

Սույն թվականի հունիսի 29-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ «Արմատ և ծիլ» ստեղծագործա-հետազոտական մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը։

Միջոցառումը բացեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, ով քաջալերեց մասնակիցներին խորապես ուսումնասիրել իրենց արմատներն ու լավ ճանաչել հայրենիքի պատմությունը։ Միջոցառմանը ներկա էր ականավոր սրտաբան, պրոֆեսոր, Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ, ազգային գործիչ, բարերար, հրապարակախոս և բանաստեղծ Յակոբ Այնթապլեան ում անմիջական աջակցությամբ «Արմատ և ծիլ» (2023) մասնակիցների ուսումնասիրած ու թղթին հանձնած պատմություններից լավագույնները՝ թվով 22 տպագրվել էր առանձին ժողովածուի տեսքով: Պարոն Յակոբ Այնթապլեանը բոլոր մասնակից դպրոցներին հանձնեց հայոց լեզվի բառարաններ ու հայրենաճանաչողական պաստառներ։ Անի Մանուկյանը նույնպես ողջունեց բոլոր մասնակիցներին ու ընդգծեց, որ երկրորդ տարին է ինչ իրականացվում է հեղինակային նախագիծն ու մրցույթը «Աջակիցներ» հասարակական կազմակերպության, Հանեսյան ընտանիքի համագործակցությամբ, որին այս տարի միացել էր նաև Բաբայան ընտանիքը։ Այս տարվա աջակիցներն էին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը։

Սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



03.07.2024

Սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած երկկուսակցական կոնգրեսական պատվիրակությունը հուլիսի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ:

Պատվիրակության կազմում էին Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջո Վիլսոնը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ դեմոկրատ Բեն Քարդինը և այլք:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

ԲԱՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՑԹԻ-ՈՒՄ



02.07.2024

Այսօր՝ հուլիսի 2-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում Ավստրալիայի կաթոլիկ և Սիդնեյի համալսարանների պրոֆեսոր, Չիկագոյի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Շեյլա Ֆիցպատրիկը և ԱՄՆ Միչիգանի և Չիկագոյի համալսարանների պատվավոր պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունին հանդես եկան դասախոսություններով: Միջոցառումը կազմակերպվել էր Մոնտերեի սիմպոզիումի հետ համատեղ:

Նախ ներկաներին ողջույնի խոսք հղեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը` ներկայացնելով բանախոսներին:

Օրվա առաջին բանախոս Շեյլա Ֆիցպատրիկը ներկայացրեց «Դիտարկումներ ստալինիզմի և ցեղասպանության մասին» [Thoughts on Stalinism and Genocide] վերնագրով բանախոսություն, որի ժամանակ անդրադարձ կատարեց Խորհրդային Միությունում Ստալինի իշխանության տարիներին տեղի ունեցած իրադարձություններին՝ դասակարգային բռնությանը, զտումներին և տեղահանություններին, ցույց տալով դրանց ու ցեղասպանության հանցագործության միջև կապը:



ՆՈՐ ՍՏԱՑՎԱԾ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՀՑԹԻ-ՈՒՄ



29.06.2024

Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, ով հունիսի 29-ին հյուրընկալվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր փոխանցեց Հայոց ցեղասպանության թանգարանի ֆոնդերին: Փաստաթղթերը նրան էր տվել Իտալիայի Կիետի քաղաքում գտնվող հոգևոր ճեմարանի վանական, դասախոս դոն Վինչենցո Մասոտտին։ Շնորհակալություն հայտնելով նվիրատվության համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նշեց, որ սա արդեն երկրորդ անգամն է, որ Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանն արժեքավոր արխիվային նյութեր է նվիրում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, ապա ավելացրեց, որ դրանք ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից կուսումնասիրվեն և կհրապարակվեն:

Իտալիայում ՀՀ դեսպանն էլ նշեց, որ արխիվային նյութերը հիմնականում իտալերեն փաստաթղթեր են, որոնք այս կամ այն կերպ առնչվում են համիդյան ջարդերի ականատես ծագումով իտալացի ֆրանցիսկյան վանական Սալվատորե Լիլլիին, ով 1982 թ. Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապի կողմից դասվել է երանելիների շարքին:

Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



27.06.2024

Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությունը հունիսի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանի, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ բացահայտումներ, որոնք նոր լույս են սփռում Հայոց ցեղասպանության փաստերի վրա



20.06.2024

Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ ինչպես թուրքական, օսմանյան այնպես էլ հայկական արխիվային փաստաթղթերը և բնագիր ձեռագրերը, պատրաստվում են դրանք 2 գրքի տեսքով հրատարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ։ Հեղինակների դիտարկմամբ՝ գրքերը կունենան միմյանց փոխլրացնող տրամաբանություն, և դրանց լույս ընծայումը կոչնչացնի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի մերժման վերջին պաշտպանական գիծը, քանի որ հիմնված են ոչ թե միայն հայկական սկզբնաղբյուրների, այլև հենց թուրքական արխիվների վրա, որոնց նույնական լինելը և միմյանց չհակասելն ապացուցում են կատարված ուսումնասիրությունների ճշմարտացիությունը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակվելիք գրքի հեղինակները ներկայացրին, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում հետազոտության ենթարկվող թուրքական և հայկական աղբյուրները և ո՞րն է դրանց նորույթը՝ հաշվի առնելով այն, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հազարավոր արխիվներ և հուշագրություններ արդեն իսկ ուսումնասիրվել են՝ ապացուցելով 20-րդ դարի սկզբին օսմանյան ղեկավարների կողմից միլիոնավոր հայերի սպանության անհերքելի իրականությունը։

Հոլիվուդյան դերասան Ջո Մանգանիելոն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում



19.06.2024

Դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջո Մանգանիելոն Հայաստան կատարած այցի շրջանակներում մայիսի 29-ին այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ:

Հոլիվուդյան դերասանի մորական մեծ տատը վերապրել է Հայոց ցեղասպանությունը. նրա ամուսնուն ու յոթ երեխաները սպանել են թուրքերը, իսկ նրա 8-րդ երեխան խեղդվել է Եփրատ գետի վրայով փախուստի ժամանակ: Այս դեպքերից կարճ ժամանակ անց ծնվել է նրա իններորդ երեխան՝ Սիրարփին՝ Ջո Մանգանիելոյի տատիկը: Դերասանը մեծ հուզմունքով և հիացմունքով էր պատմում խարբերդցի իր մեծ տատիկի մասին:


ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ



19.06.2024

Ս.թ հունիսի 3-ին և 4-ին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Վաշինգտոնի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ցեղապանության կոնվենցիայի հեռանկարները 75 տարի անց» [Perspectives on the Genocide Convention – 75 Years Later] խորագրով գիտաժողով:

Գիտաժողովին մասնակցեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վ.Դադրյանի անվան hամեմտական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը:

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1948 թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան ընդունելուց 75 տարի անց աշխարհը ականատես է լինում հանցագործությունների բազմաթիվ դրվագների:

Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



18.06.2024

Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նիկոլաուս Շերակը հունիսի 18-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալի կառավարման և ռեսուրսների գծով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



18.06.2024

Պետքարտուղարի տեղակալի կառավարման և ռեսուրսների գծով առաջին տեղակալ Ռիչարդ Վերմայի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան (1913-1916 թթ.) Հենրի Մորգենթաուի ծոռնուհի Սառա Մորգենթաուն, քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանը և ԱՄՆ քաղաքների ու նահանգների ներկայացուցիչներ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Շուշան Խաչատրյանի և Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Հայկ Հակոբյանի ու Գառնիկ Հարությունյանի համահեղինակած հոդվածը Scrinium: Journal of Patrology and Critical Hagiography հեղինակավոր ամսագրում



14.06.2024

Scrinium: Journal of Patrology and Critical Hagiography (գլխավոր խմբագիր` Վադիմ (Վասիլ) Լուրյե) հեղինակավոր ՄԳՇ ընդգրկված (1 Quartile) ամսագրում լույս է տեսել ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Շուշան Խաչատրյանի և Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Հայկ Հակոբյանի ու Գառնիկ Հարությունյանի “Identification and Identity: Quest for the Armenian Martyrdom Sites in the Modern Times” հոդվածը:

Հոդվածը շրջանառության մեջ է դնում աղբյուրներ, դաշտային աշխատանքների արդյունքում հավաքագրված ազգագրական նյութեր, նորովի եզրահանգումներ՝ վեր հանելով Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման, մասունքների հայտաբերման օրինակով նաև լենին-ստալինյան բռնաճնշումների արդյունքում սպանված նահատակների թաղման վայրերի, դրանց հանդեպ առանձնահատուկ պաշտամունքային ժողովդական վերաբերմունքի, ծիսականացումների դրվագներ։

Հեղինակները սույն հոդվածով ի մի են բերել Հայոց ցեղասպանության զանգվածային թաղման մի շարք վայրերի մասին աղբյուրագիտական հիշատակումները, շեշտադրում են դրանց փնտրտուքի հրամայականը, լենին-ստալինյան բռնաճնշումների ընթացքում քրիստոնեությունը չուրանալու համար թիրախավորված և սպանված հոգևորականների պատմությունները, թաղման վայրերը և դրանց հետ կապված հիշողությունները հայերի մեջ։

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



11.06.2024

Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Ռաֆարենի գլխավորած պատվիրակությունը հունիսի 11-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:


Բրազիլացի հետազոտողը ՀՑԹԻ-ում



08.06.2024

Ռիո դե Ժանեյրոյի Ժետուլիո Վարգաս հիմնադրամի հասարակական գիտությունների կենտրոնի դոկտորանտ Ժուլյա Տորդեն Գալուստ Գուլբենկյան հիմնադրամի հատկացրած կրթաթոշակի շրջանակներում մեկ ամիս հետազոտական աշխատանաքներ է իրականացրել ՀՑԹԻ-ում: Նրա հետազոտական աշխատանքի առանցքում բրազիլահայ կանանց պատմություններն են, որոնք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են:

Ջուլյա Տորդեն սիրով կիսվել է Հայաստանից և մասնավորապես ՀՑԹԻ-ից ստացած իր տպավորություններով և ձեռքբերումներով:

- Ինչի՞ մասին է Ձեր հետազոտությունը:

– Իմ հետազոտությունը վերնագրված է «Անապատը վերապրած կանայք. Սփյուռքի հայերի բանավոր պատմություններ»:

Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



05.06.2024

Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ’Ազյուր դեպարտամենտի փոխնախագահ, Էքս Ան Պրովանսի քաղաքապետ Սոֆի Ժուասենի գլխավորած պատվիրակությունը հունիսի 5-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիր
VI ամառային դպրոց ուսուցիչների համար



04.06.2024

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2024 թ. հուլիսի 16-18-ին կազմակերպում է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» եռօրյա ամառային դպրոց՝ հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:

Ամառային դպրոցին կարող են մասնակցել հանրակրթական միջին և ավագ դպրոցի հայոց պատմության ուսուցիչները, ովքեր կներկայացնեն ծրագրին իրենց մասնակցության կարևորությունը հիմնավորող դիմում:

Հայտերի պատասխանները կտրվեն ամառային դպրոցի մեկնարկից առնվազն 15 օր առաջ:

ԵՍ ԿՈՐՑՐԵԼ ԵՄ ԽԱՂԱԼԻՔՍ...



01.06.2024

Ես փոքր էի, բայց լավ կհիշեմ: Ես իմ խաղալիք տիկնիկներս լեցուցի թենեքե տուփի մը մեջ, վրան ալ մամաս քիչ մը ուտելիք դրեց, տարավ տեղավորեց արաբայի մը վրա: Հազիվ արաբային վրա պիտի ելլայինք, որ նստինք ու շարժվինք, արաբան թերս եղավ...
Մարի Երկաթ, ծնվել է 1910 թ. Ադաբազարում

Այն ատեն միայն նկատեցի, որ Շաքէն իր փոքրիկ պուպրիկը [տիկնիկ] միասին էր առած ու սեղմած կուրծքին: Աչքերս լեցուեցան, ու մեծ մայրիկին ըսի որ ետ դառնանք իմ պուպրիկս ալ միասին առնելու, սակայն անիկա ծռեցաւ, համբուրեց այտերս, ու ըսաւ որ առաջին քաղաքը որ հասնինք, ինձ համար պիտի առնէ մեծ պուպրիկ մը, ու սկսաւ պատմել, թէ ինչ մեծ, ինչ սիրուն պուպրիկներ կան այնտեղ:
Աղավնի Պողոսյան, ծնվել է 1907 թ. Ադաբազարում

Գեղեցիկ կուկլաներ ինձ համար կառնեին, դրսից բերողներից կառնեին, չէին խնայեր, կես ոսկի տվեցին, գեղեցիկ տուփով էր, եվրոպական, էսօրվա պես կհիշեմ, պառկեցներ աչքերը կփակեր, հետո կբացեր, մայրիկս ամեն ժամանակ ձեռքս չէր տալիս, բայց կռվի ժամանակ արդեն աչքաթող էր արել...
Վերոնիկա Բերբերյան, ծնվել է 1907 թ. Բողազլյան գյուղաքաղաքում

ՀՑԹԻ-ում տեղի ունեցավ «Թուրք-ադրբեջանական հայատյացության շուրջ. միջգիտակարգային մոտեցումներ» խորագրով գիտաժողովը



31.05.2024

Մայիսի 30-31-ին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ «Թուրք-ադրբեջանական հայատյացության շուրջ. միջգիտակարգային մոտեցումներ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցեցին հետազոտողներ ՀՑԹԻ-ից, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Մատենադարանից, Հայ - ռուսական (սլավոնական) համալսարանի արևելագիտության ինստիտուտից և Վերլուծական հոգեբանության հայկական ասոցիացիայից:

Գիտաժողովն անցկացվում էր ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Թուրք-ադրբեջանական հայատյացության ակունքները, արդի վիճակը, միտումները (միջգիտակարգային մոտեցումներ)» գիտական թեմայի շրջանակներում:

Բացման խոսքում ՀՑԹԻ տնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանը նշեց, որ թեև տարբեր ուսումնասիրություններում մշտապես խոսվել է հակահայկականության և հայատյացության տարբեր դրսևորումների մասին, սակայն թեմայի արծարծումը տարբեր գիտակարգերի կողմից, ըստ էության, առաջին անգամ է տեղի ունենում։

«Libra Group»-ի գործադիր տնօրեն Ջորջ Լոգոթեզիզն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



30.05.2024

«Libra Group»-ի գործադիր տնօրեն Ջորջ Լոգոթեզիզի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ԱՆՀԱՎԱՏԱԼԻ ԼՈՒՐ ՄԸ
Տէր-էլ-Զօր, 1918 թ.



28.05.2024

Գարնան դռները բացուեցան … այդ գիշեր Տիկ. Լուսիաի զաւակին տարեդարձի խնջոյքին պիտի մասնակցիմ: Տունին մէջ իրարանցումը ակնբախ էր: Նէնէին ձերքը համբուրեցի եւ թոռան տարեադարձը շնորհաորեցի: Ան ըսաւ թէ տարեդարձը շատոնց անցած է, չեմ գիտէր, թէ ինչու՞ աւելորդ ծաղս կընեն:

Գեղեցիկ սեղան մը պատրաստած էին: Մութին մաքուր հագուած երէք երիտասարդներ եւ երկու օրիօրդներ եկան եւ սեղանին պատուոյ տեղը գրաւեցին: Տիկին Լուսիան բակին դուռը լաւ մը գոցէց եւ ըսաւ.
- Հիմա կրնանք ազատ խօսիլ, Արտաշէսը մերն է, թէեւ պատանի բայց իր գաղտնապահութեան մասին վստահութիւն ունինք…

Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



27.05.2024

Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ին այցելեց Հայոց ցեղապսանության հուշահամալիր՝ Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



27.05.2024

Սույն թվականի մայիսի 30-31-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում կանցկացվի գիտաժողով` «ԹՈՒՐՔ–ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ. ՄԻՋԳԻՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ» խորագրով:

Սկիզբը ժամը 10:00-ին:

Գիտաժողովն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Թուրք-ադրբեջանական հայատյացության ակունքները, արդի վիճակը, միտումները (միջգիտակարգային մոտեցումներ) » գիտական թեմայի շրջանակներում:





Միջոցառումների շարք՝ նվիրված Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին



25.05.2024

Մայիսի 19-25-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայաստանի հունական համայնքների միության հետ համագործակցությամբ միջոցառումների շարք տեղի ունեցավ՝ նվիրված Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մայիսի 19-ին Ալավերդու հունական համայնքի բակում հարգանքի տուրք մատուցվեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ծաղիկներ խոնարհվեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղ համայնքի հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանն իրականացրեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Հույների ցեղասպանության։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՑԹԻ գիտաշխատող Նարեկ Պողոսյանը և ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը: Ելույթներ ունեցան Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, «ԱԿՄԻ» հունական համայնքի ներկայացուցիչ, «Հելլեն Մեդ» հունական բժշկական կենտրոնի տնօրեն Սիմոն Զախարովը, ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը և այլք։

Երկօրյա միջազգային աշխատաժողով ՀՑԹԻ-ում



24.05.2024

Մայիսի 23-ին և 24-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Մաքս Վեբեր հիմնադրամի Վրաստանի մասնաճյուղի հետ համատեղ տեղի ունեցավ «Համընդհանուր պատմություն» [Global History] խորագրով միջոցառումների շարք, որին մասնակցեցին հատուկ այս ծրագրի համար ընտրված հայ և վրացի ուսանողներ և երիտասարդ գիտաշխատողներ: Մինչ միջոցառումների մեկնարկը տեղացի և Վրաստանից ժամանած ուսանողներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, որտեղ ՀՑԹԻ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը ներկայացրեց թանգարանի ցուցադրությունը:

Այնուհետև տեղի ունեցավ «Ցեղասպանությունների համեմատական պատմությունները և միջազգային իրավունքի զարգացումը» [Comparative Histories of Genocides and the Development of international Law] խորագրով պանելային քննարկում, որը վարում էր ՀՑԹԻ տնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանը: Ելույթներ ունեցան դոկտոր պրոֆ. Անետ Վայնկեն (Յենայի Ֆրիդրիխ-Շիլլեր համալսարան, Գերմանիա), դոկտոր պրոֆ. Հիլլի Մուդրիկ-Իվեն Քենը (Արիելի համալսարան, Իսրայել) և պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հայաստան):

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ



22.05.2024

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն` համաձայն ՀՀ կառավարության 2024 թվականի 16 մայիսի N 701 – Ն որոշման:

Դիմումներն ընդունվում են մայիսի 27-ից մինչև հունիսի 20-ը:

Համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ՀՑԹԻ հիմնադրամ, Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8 հասցեով:

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (1924-2018)
ԾՆՆԴՅԱՆ 100 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
«Մենք ծնվել ենք, որպեսզի մեռնենք, սակայն մինչ այդ պետք է ապրել» Շառլ Ազնավուր



22.05.2024

Այսօր՝ մայիսի 22-ին, կլրանար նշանավոր շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի (իրական անունը՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյան) ծննդյան 100 ամյակը:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, Հայոց ցեղասպանության վերապրածներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Շառլի ծնողները արտիստներ էին. մայրը՝ դերասանուհի, հայրը՝ երգիչ։ Նրանք հանդիպել են Կոնստանդնուպոլսում, որտեղ Միշան ելույթ էր ունենում, իսկ Քնարը հայկական թերթի համար մշակութային հոդվածներ էր գրում։

Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



22.05.2024

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 22-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Պարոն Կլոդ Վիզլերը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ԱՄՆ Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյակի տնօրեն տիկին Քերոլ Սպանն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



21.05.2024

ԱՄՆ Խաղաղության կորպուսի կենտրոնական գրասենյակի տնօրեն տիկին Քերոլ Սպանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ՊՈՆՏՈՍԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ



19.05.2024

1994 թ. փետրվարի 24-ին Հունաստանի Հանրապետության խորհրդարանը մայիսի 19-ը հայտարարեց Հույների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, որը կապված է Մուստաֆա Քեմալի Սամսուն հասնելու հետ։ Հույների ցեղասպանությունը ոգեկոչվում է նաև սեպտեմբերի 14-ին՝ կապված 1922 թ. Զմյուռնիայի հայերի և հույների կանխամտածված բնաջնջման, ապա՝ քաղաքի հրկիզման հետ։ Պոնտոսի հույների դեմ իրագործված ցեղասպան քաղաքականությանը զոհ գնաց շուրջ 353 000 հույն, հազարավոր հույներ հարկադրաբար իսլամացան, իսկ նրանք, ովքեր հրաշքով վերապրեցին՝ ապաստան գտան Հունաստանում և աշխարհի ամենատարբեր երկրներում։



ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ-2024 ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ



18.05.2024

Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Հայոց ցեղասպանության թանգարանը 2014 թ.-ից ի վեր մասնակցում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը, որն այս տարի իրականացվում է հենց Թանգարանների միջազգային օրը՝ «Կրթության և հետազոտության թանգարաններ» խորագրի ներքո:

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանի այցելուները, հիմնական և ժամանակավոր ցուցադրություններին ծանոթանալուց բացի հնարավորություն ունեցան մասնակցելու երկու դասախոսության: Օրվա առաջին բանախոսը ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանն էր, ով ներկայացրեց «Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն» վերնագրով դասախոսություն: Երկրորդ բանախոսը ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանն էր, նա ներկայացրեց «Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջումը. ականատես վերապրողների վկայություններ» վերնագրով դասախոսություն:

Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ժամանակացույց



17.05.2024

Մայիսի 19
Ալավերդիում Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակի խոնարհում, ոգեկոչման միջոցառում, Ալավերդու հունական կենտրոն:

Մայիսի 23
12:00 – «Ինչո՞ւ հիշել, ինչո՞ւ հիշատակել»
Ցեղասպանագետ եւ հայագետ Թեսսա Հոֆֆմանի դասախոսությունը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահ (հեռավար):

Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



16.05.2024

Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարար Սթիվեն Վան Վեյենբերգի գլխավորած պատվիրակությունը մայիսի 16-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի, ՀՀ ԱԳ նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի և ՀՀ-ում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Յապ Ֆրեդերիքսի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի պատմությանը:

Հնդկաստանի ԶՈՒ պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



14.05.2024

Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր ՝ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



08.05.2024

Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել Մոգրենը մայիսի 7-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Գերմանիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար, Բունդեսթագի անդամ Յոհան Զաթհոֆն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



07.05.2024

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար, Բունդեսթագի անդամ Յոհան Զաթհոֆի գլխավորած պատվիրակությունը մայիսի 7-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում
ՀՑԹԻ բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը մասնակցել է միջազգային գիտաժողովի



02.05.2024

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները մնում են գիտնականների ուշադրության կենտրոնում: Այս թեմայով մի շարք հետազոտություններ են իրականացվում, միջազգային գիտաժողովներում զեկույցներ ներկայացվում և հոդվածներ հրատակարվում: Այս բնույթի մի միջոցառում «Խտրականություն, ցեղասպանության և էթնիկ զտում Լեռնային Ղարաբաղում» թեմայով գիտաժողով տեղի ունեցավ 2024 թ. մարտի 21-22-ին Մինեսոտայի համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնում, որին մասնակցեցին մի շարք հեղինակավոր գիտնականներ:

Գիտաժողովին մասնակցեց նաև ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը, ով հանդես եկավ «Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում» (“Preparing for Genocide: Anti-Armenian Narratives in Azerbaijani Education”) զեկուցումով:

Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



30.04.2024

Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպեցին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի հետ



24.04.2024

Բրիտանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների խումբը, այդ թվում «The Independent», «The Guardian», «The Telegraph», «The Critic», «UnHerd», «Adam Smith Institute» լրատվականներից, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանդիպում ունեցան տնօրեն Էդիտա Գզոյանի հետ: Հանդիպման ընթացքում լրագրողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ՀՑԹԻ տնօրենին, որոնք վերաբերում էին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ստեղծմանը, ՀՑԹԻ գործունեությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության փաստգրման և իրավունքի տեսանկյունից հարցի արծարծման մեջ Մեծ Բրիտանիայի դերակատարությանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հարցեր եղան նաև Արցախի բռնի հայաթափման, այն որպես ցեղասպանություն որակելու հայ ժողովրդի ընկալումների մասին:



Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.04.2024

Ֆրանսիայի Հանրապետության ձախակողմյան «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան: Նրանք շրջայց կատարեցին և ծանոթացան մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեցին ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» ցուցադրությանը:




Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.04.2024

Սիրիայի ժողովրդական ժողովի փոխնախագահ Ակրամ ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի և ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էր նաև Սիրիայի Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Էսգենյանը:

Հյուրերին դիմավորեց և դեպի հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Պարոն Ակրամ ալ-Աջլանին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև Սիրիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



24.04.2024

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և դեպի հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



24.04.2024

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

Ծաղկեպսակի զետեղումից հետո հուշահամալիրում՝ անմար կրակի առջև, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:



Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պետական այրերը հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին



24.04.2024

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորները, կառավարության անդամները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և այլք:





ՀԱՅ ԿԻՆԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՎ ՀԵՐՈՍ
Նոր ժամանակավոր ցուցադրության բացում ՀՑԹԻ-ում



23.04.2024

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ «ՀԱՅ ԿԻՆԸ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՎ ՀԵՐՈՍ» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որին մասնակցեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԱԺ մի խումբ կին պատգամավորներ, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկին, ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, հոգևորականներ, հայաստանյան թանգարանների ներկայացուցիչներ և այլք:

Նախ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, նշելով այս ցուցադրության միջոցով ներկաները կտեսնեն մարդկության դեմ կատարված սարսափելի հանցագործության՝ Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց ապրած փորձությունների անմարդկայնի դեմքը, ապա ավելացրեց. «Հայոց ցեղասպանության տարիներին հիմնականում կանանցից ու երեխաներից կազմված տեղահանվածների քարավանները դիտավորյալ թողտվությամբ ենթարկվում էին ավազակային հարձակումների, ինչի հետևանքով տեղի թուրք, քուրդ և արաբ բնակչությունը բռնի կերպով տիրում էր հայ կանանց, առևանգում նրանց ու երեխաներին: Առևանգվածներին վաճառում էին, տանում մուսուլմանական տներ, հաճախ նրանց տուն, ով սպանել էր իրենց ընտանիքի անդամներին, պարտադրում կրոնափոխություն, մղում ստրկական աշխատանքի: Հայ կանանց հանդեպ կիրառվող որբևայրի տերմինը` որբ ու այրի, այսինքն` զրկված ծնողներից և ամուսնուց, թերևս, լավագույնս բնորոշում էր նրանց ճակատագիրը»:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



23.04.2024

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ավագ փորձագետ Հանա Թոբուրնն ապրիլի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԻՐՅԱՆԻ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԸ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՀԱՆՁՆԵՑԻՆ ՀՑԹԻ-ԻՆ



20.04.2024

Այսօր՝ ապրիլի 20-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրընկալվել էին Սողոմոն Թեհլիրյանի հորեղբոր որդու՝ Սամվելի թոռնուհիները` Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, ովքեր իրենց ընտանեկան մասունքները՝ Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և թվով ինը լուսանկար հանձնեցին Հայոց ցեղասպանության թանգարանին:

ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, շնորհակալություն հայտնելով բացառիկ նյութերի տրամադրման համար, հույս հայտնեց, որ դրանք, մասնավորապես օրագրությունը, նոր լույս կսփռեն ինչպես Սողոմոն Թեհլիրյանի կյանքի, այնպես էլ Հայոց պատմության հերոսական էջերից Նեմեսիս գործողության առանձին դրվագների վրա: Իր խոսքում Էդիտա Գզոյանը կարևորեց նաև Սողոմոն Թեհլիրյանի դատավարության նշանակությունը ցեղասպանության եզրույթի և կոնվենցիայի ստեղծման հարցում` նշելով. «Սողոմոն Թեհլիրյանը մերն է, բայց նա նաև աշխարհինն է»:

Կանխարգելումը վտանգված է. Հայոց ցեղասպանությունից 109 տարի անց
ՀՑԹԻ տնօրենը ելույթ ունեցավ Եվրոպական խորհրդարանում



19.04.2024

Երեկ՝ ապրիլի 18-ին, Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ոգեկոչում. ճանապարհ դեպի մերօրյա տեղահանումներ» [Commemorating Armenian Genocide. The road to modern day displacement] խորագրով միջոցառումը, որին առցանց մասնակցեց նաև ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը:

Իր «Կանխարգելումը վտանգված է. Հայոց ցեղասպանությունից 109 տարի անց» [Prevention at Stake: 109 Years Since the Armenian Genocide] վերնագրով ելույթում Էդիտա Գզոյանը հանգամանորեն ներկայացրեց ցեղասպանության պատմական հիմքը, դատական գործընթացները, որոնք հենց այդ տարիներին են եղել։ Գզոյանի խոսքով՝ Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն են։ Ըստ բանախոսի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարների հռետորաբանությունը, այդ երկրների հասարակության դիսկուրսը ստիպում են մտածել ցեղասպանության մասին։

Նոր նվիրատվություններ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին



17.04.2024

Երեկ՝ ապրիլի 17-ին, ՀՑԹԻ գիտական ֆոնդերի գեղանկարչության, քանդակների և կիրառական արվեստի առարկաների բաժինը համալրվեց երկու արժեքավոր կտավով:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր, Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Կարեն Գասպարյանի «Զեյթունի պաշտպանները. տագնապալի լուսաբաց» (1988 թ.) և ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանի «Թուրքական նախաճաշ» (1986 թ.) կտավները ՀՑԹԻ-ին հանձնեցին համապատասխանաբար Գասպարյան ընտանիքն ու Աբրահամ Գրիգորյանը: Մինչ այս էլ Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ՀՑԹԻ-ին էր հանձնել ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի «Արարատից այն կողմ» (1988 թ.) կտավը:


ՔՅՈԼՆԻ ՈՒՐՍՈՒԼԻՆԵՆ ՌԵԱԼԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀՑԹԻ-ՈՒՄ



17.04.2024

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլնի Ուրսուլինեն ռեալական դպրոցի համագործակցության շրջանակում իրականացվող «Երիտասարդների աջակցման GO East» ծրագիրը, որն այս տարի ուներ «Ինչպես ենք հիշում Հոլոքոստը և Հայոց ցեղասպանությունը. հայացք Հայաստանի և Գերմանիայի անցյալին՝ ներկան և ապագան ձևավորելու և արժևորելու նպատակով» կարգախոսը, նպատակ ունի խթանել պատմական հիշողության պահպանման մշակույթը՝ որպես հետագա ցեղասպանությունների բացառման միջոց: Ծրագրի շրջանակներում Գերմանիայից Հայաստան ժամանած աշակերտներն ապրիլի 16-ին հյուրընկալվել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը հյուրերին ներկայացրեց «Հայոց ցեղասպանության իրականացման մեթոդները. տեղահանություն» վերնագրով դասախոսությունը:

ԱՌՆՈԼԴ ԹՈՅՆԲԻ (1889 –1975)
ԾՆՆԴՅԱՆ 135 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայ ժողովրդի շարունակական տառապանքների գագաթնակետը դարձավ նրանց մեկընդմիշտ ոչնչացնելու թուրքական իշխանավորների կողմից սառնասրտորեն կազմակերպված փորձը, որը կյանքի կոչվեց աներևակայելի բարբարոսական և ստոր մեթոդներով- Ա. Թոյնբի, 1915 թ.



17.04.2024

Օսմանյան իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության` արևմտահայության բնաջնջման ծրագրի իրականացման առաջին իսկ օրերից հայ ժողովրդի ողբերգությանը արձագանքեցին բազմաթիվ բրիտանացի գործիչներ: Նրանցից էր երիտասարդ գիտնական Առնոլդ Ջոզեֆ Թոյնբին, որի ծննդյան 135-ամյակը լրացել է այս տարի ապրիլի 14-ին: Ապագայում Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր (1919-55 թթ.), իր հեղինակած 12 հատորանոց «Պատմության հետազոտություն» երկասիրության համար (A Study of History, 1934-61) համաշխարհային համբավի արժանացած ականավոր պատմաբանն ու սոցիոլոգը 1915 թ. ծառայում էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում՝ որպես հետախուզական բաժանմունքի աշխատակից։

Վիլյորբանի քաղաքապետ Սեդրիկ Վան Ստիվենդաելն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



14.04.2024

Ֆրանսիայի Վիլյորբանի քաղաքապետ Սեդրիկ Վան Ստիվենդաելի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 14-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՑԹԻ-ԻՆ



13.04.2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ունի բավականին հարուստ գիտական ֆոնդեր և գրադարան, որոնք համալրվում են նաև անհատական նվիրատվությունների միջոցով՝ Հայաստանից և արտերկրից: Օրերս ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին ԵՄՔԱ-ի եվրոպական ալյանսի գործադիր տնօրեն Վարդան Համբարձումյանը, ում միջոցով ԵՄՔԱ-ի Ալբանիայի գլխավոր քարտուղար Էգլանտինա Լուլան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին էր հանձնել ալբաներեն գրքեր, բառարաներ, Հայոց ցեղասպանության վերապրածների տեսաձայնագրություններ, որոնք պատկանել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ Խովասար Չախմախչյանին, ով քիմիա է դասավանդել Ալբանիայի դպրոցներում և համալսարանում, իսկ այժմ թոշակառու է:

Հայոց ցեղասպանությունը վերապրածների տեսաձայնագրությունների մեկ այլ խտասկավառակ էլ ՀՑԹԻ-ին է հանձնել Սենտ-Էտիենի քաղաքապետի խորհրդական, Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ Ժան Պիեռ Կոտչյանը, ով նախորդ տարի նոյեմբերին այցելել էր Հայաստան և եղել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:

Սերգեյ Տերյան
ծննդյան 100-ամյակի կապակցությամբ



12.04.2024

Այսօր լրանում է հայ գյուտարար, տեխնիկական գիտությունների թեկնածու, ծնունդով Բանանց գյուղից (պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառ, ներկայումս Ադրբեջանի տարածք) Սերգեյ Տերյանի 100-ամյակը, որն իր ողջ գիտակից կյանքը նվիրել է իր հարազատ Գարդման աշխարհի ու գարդմանցիների խնդիրների բարձրաձայնմանը:

Սերգեյ Տերյանը տարիներ առաջ իր անձնական արխիվից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին էր հանձնել իր ձեռագիր հուշագրությունը և Բանանց գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված «Արծիվ» աղբյուր-հուշարձանի կառուցման, ադրբեջանական իշխանությունների կողմից մեկ գիշերում ոչնչացման պատմության վերաբերյալ բացառիկ արխիվային նյութեր՝ լուսանկարներ, փաստաթղթեր, ձեռագրեր և այլն:

Հուշարձանի կառուցման կազմկոմիտեի նախագահը հենց Սերգեյ Տերյանն էր, իսկ ճարտարապետը՝ Ռաֆայել Իսրայելյանը: Ցավոք, հուշարձանի պաշտոնական բացումը այդպես էլ տեղի չի ունենում. Բաքվի իշխանությունները, ասելով որ այն խորհրդանշում է Զորավար Անդրանիկին, արծվի տեսքով հուշարձանը պիտակավորում են որպես «դաշնակցական» և, 1969 թ. հուլիսի 26-ի գիշերը՝ գյուղի ու շրջապատի լույսերը նախապես անջատելով, քանդում հուշակոթողը:

«ԱՐՄԱՏ ԵՎ ԾԻԼ» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀՑԹԻ-ՈՒՄ



10.04.2024

Ապրիլի 6-ին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ «Արմատ և ծիլ» ստեղծագործական մրցույթի անցած տարվա երեք մասնակիցների աշխատանքների ներկայացում-քննարկումը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, ով բարձր գնահատեց աշակերտների կատարած աշխատանքն ու քաջալերեց, որ հետագայում ավելի խորքային հետազոտություններ կատարեն։

Ելույթներ ունեցան ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը, «Արմատ և ծիլ» ստեղծագործական մրցույթի հեղինակ ու կազմակերպիչ Անի Մանուկյանը և ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը։ Միջոցառմանը մասնակցում էին աշակերտներ, ուսուցիչներ տարբեր դպրոցներից։ Առաջինն իր կատարած աշխատանքը ներկայացրեց «Անանիա Շիրակացու» անվան միջազգային գիտակրթական համալիրի սան Սերին Ագապի Սիփանը, ով անցած տարի արժանացել էր «Լավագույն աշխատանք» անվանակարգին ու ստացել Սուրեն Հանեսյանի անվան մրցանակ: Հաջորդիվ ելույթ ունեցան Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան համար 194 դպրոցի սաներ Էլեն Իվանյանն ու Դավիթ Ստեփանյանը, ովքեր ներկայացրին անցած տարի «Լավագույն աշխատանք» ու «Լավագույն նախագծային աշխատանք» անվանակարգերին արժանացած «Տերտերի աղջիկը» աշխատանքը, վերջում իր աշխատանքը ներկայացրեց Երևանի Միսաք Մեծարենցի անվան համար 146 հիմնական դպրոցի աշակերտուհի Միլենա Գրիգորյանը, ով անցած տարի արժանացել է «Լավագույն ստեղծագործական աշխատանք» անվանակարգին։

Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



10.04.2024

Ֆրանսիայի Բուշ-Դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 10-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Տիկին Մարտին Վասալը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՀՑԹԻ-ի ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



09.04.2024

Վերջին ամիսներին գիտահետազոտական աշխատանքներն առավել ակտիվացնելու ուղղությամբ ՀՑԹԻ-ն նախաձեռնել է տարբեր երկրների մեծ ու փոքր արխիվների ուսումնասիրության աշխատանքներ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներ Ռեգինա Գալուստյանը, Աննա Կազարյանը, Շուշան Խաչատրյանը 2023 թ. դեկտեմբեր, ապա 2024 թ. մարտ ամիսներին (Ռեգինա Գալուստյանը և Աննա Կազարյանը) գործուղվել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, ուսումնասիրել Թբիլիսիի Ազգային արխիվում և Վրաստանի Ազգային պառլամենտական գրադարանում պահվող Հայոց ցեղասպանությունից հետո հայ փախստականների և որբերի Կովկասում տեղաբաշխման, հումանիտար կազմակերպությունների գործունեության, ինչպես նաև Կովկասի փոխարքայության՝ արտաքին քաղաքականության հայերին վերաբերող փաստաթղթերը և Բաքվում 1914-1918 թթ. լույս տեսած ռուսալեզու թերթերը, որոնց օրինակները չկան Հայաստանի Հանրապետությունում և որոնցում կարող էր Հայոց ցեղասպանության որևէ դրվագի անդրադարձ լինել:

2024 թ. մարտ ամսին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Նարեկ Պողոսյանը գործուղվել է Նյու Յորք, ուսումնասիրել Նյու Յորքի հանրային գրադարանի Մանհեթենում գտնվող գլխավոր մասնաճյուղում պահվող իրավաբան, «genocide» եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի արխիվային հավաքածուն։ ՀՑԹԻ գիտաշխատողն առանձնացրել է այն նյութերը, որոնք արժեքավոր են իրավաբանի վրա Հայոց ցեղասպանության ունեցած ազդեցության ու ընդհանրապես ցեղասպանագիտական հետազոտությունների իրականացման տեսանկյունից։


ԼԻԴԻՑԵԻ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՑԹԻ-ՈՒՄ



06.04.2024

Արդեն ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն Լիդիցեի կերպարվեստի միջազգային մանկական 51-րդ ցուցահանդեսի հայաստանյան մասնակիցների պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ապրիլի 4-ին: Այս տարի միջազգային ցուցահանդեսն ուներ «Պար» խորագիրը:

Ցուցահանդեսի մասնակիցներին և ներկաներին ողջույնի խոսք հղեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը. «Ուրախ եմ Ձեզ ողջունել և հյուրընկալել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այս գեղեցիկ միջոցառումը յուրահատուկ հարգանքի տուրք է ինչպես գերմանացի նացիստների կողմից չեխական Լիդիցե գյուղում սպանված, այնպես էլ Հայոց ցեղասպանության տարիներին թուրքերի կողմից սպանված անմեղ երեխաների հիշատակին, և պատահական չէ, որ մրցույթի ամփոփումը տեղի է ունենում հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում»:

ԱԴԱՆԱ 1909. ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԼՈՔՈՍՏԻՑ 115 ՏԱՐԻ ԱՆՑ



04.04.2024

1909 թ. ապրիլ ամսին Ադանայի և Հալեպի վիլայեթներում տեղի ունեցած կոտորածները Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային և կազմակերպված ջարդերի երկրորդ փուլն էին: Կոտորածն իր ողջ անմարդկային դեմքով ու դաժանությամբ դրսևորվեց Ադանա քաղաքում և հարակից շրջաններում: Հայերի ջարդը տեղի ունեցավ երիտթուրքերի հեղաշրջումից ամիսներ անց և համընկավ սուլթան Աբդուլ Համիդ II-ի համախոհների կողմից իրականացրած հակահեղափոխության հետ: Այս առումով Ադանայի ջարդերը պարզորոշ ցույց տվեցին, որ չնայած թուրքական վարչակարգերի փոփոխությանը և միմյանց միջև տարաձայնություններին, Հայկական հարցի լուծման և հայերի նկատմամբ վարվող քաղաքական գիծը մնում էր անփոփոխ:

Ադանայում ջարդերը սկսվեցին ապրիլ 1-ին, երբ նախապես պատրաստված և զինված թուրք ամբոխը խուժեց քաղաքի փողոցները, հրապարակները, թաղամասերը և սկսեց կոտորել հայերին: Կոտորածների առաջին ալիքը տևեց երեք օր: Կոտորածները վերսկսվեցին ապրիլի 12-ին` շարունակվելով ևս 2 օր: Այս անգամ խառնամբոխից բացի հայկական կոտորածներին մասնակից էր նաև թուրքական բանակը, որը ժամանել էր իբր «կարգ ու կանոնը» վերականգնելու նպատակով:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵԶԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ



02.04.2024

Մարտի 27-ին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, Քաղաքական վերլուծության Թուրփանջյան կենտրոնի տնօրեն Ստեփան Աստուրեանի հանրային դասախոսությունը «Ադրբեջանական ազգայնականության ծագումը, հիմնական թեզերը և հիմնարար հոգեբանական կառուցվածքը» թեմայով, որին մասնակցում էին ոլորտի մասնագետներ ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության ինստիտուտներից, ԵՊՀ-ից և այլք:

Ստեփան Աստուրեանը բանախոսությունը սկսեց ադրբեջանական ազգային ինքնության զարգացման փուլերը ներկայացնելով: Առաջին փուլում, որն Աստուրյանը պայմանականորեն բաժանեց 1850-1905 թթ., Ադրբեջանի տարածքում բնակվող մուսուլմանների՝ կովկասյան թաթարների մի մասի մոտ, սկսվեց ինքնության փնտրտուք: Դա դրսևորվում էր լեզվի, կրթական բարեփոխումների պահանջի և անցյալի ուսումնասիրությունների տեսքով՝ դրսևորվելով միայն անհատների մակարդակով: 1890-ականներին այս շարժումը մշակութայինից սկսեց վերափոխվել քաղաքականի՝ ազդված լինելով Վոլգայի թաթարների ազգայնական շարժումներից:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ



30.03.2024

Սույն թվականի հոկտեմբերի 23-25-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա միջազգային գիտաժողով` “The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” [Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները] թեմայով:

Գիտաժողովը կազմակերպվում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Պուատիեի համալսարանի (Ֆրանսիա) MIMMOC (Mémoires, Identités, Marginalités dans le Monde Occidental Contemporain [Հիշողություններ, ինքնություններ, մարգինալներ ժամանակակից արևմտյան աշխարհում]) լաբորատորիայի կողմից համատեղ։

Գիտաժողովի հայտարարությունը կցվում է:

Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է: Հայտերը պետք է ներկայացնել անգլերեն։ Այն պետք է ներառի զեկուցման վերնագիրը, ամփոփագիր (առավելագույնը 500 բառ), ինչպես նաև համառոտ ինքնակենսագրական և հրատարակությունների ցանկ:

Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



28.03.2024

Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանի և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Վրաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



27.03.2024

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



25.03.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Պարոն Իրակլի Կոբախիձեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԵՐԿԱՄՍՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑՈՒՄ ՀՑԹԻ-ՈՒՄ



22.03.2024

Երեկ՝ մարտի 21-ին, Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «PRO ARMENIA. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» և «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ» խորագրերով ՀՑԹԻ այս տարվա առաջին ժամանակավոր ցուցադրությունների բացումը, որին մասնակցեցին ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի դասախոսները, ուսանողներ և այլք:

Նախ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, նշելով, որ հայ ժողովրդի կապը ֆրանկոֆոն ընտանիքի, հատկապես Ֆրանսիայի և Կանադայի հետ, խորը արմատներ ունի և կապված է նաև Հայոց ցեղասպանության տարիներին, դրանից առաջ և հետո երկու երկրների դիրքորոշման հետ` արձանագրելու և արձագանքելու հայերի դեմ իրականացվող ոճիրներին: Ապա հավելեց, որ ֆրանսիական ու կանադական հասարակությունը, քաղաքական ու մարդասիրական շրջանակները չլռեցին` առերեսվելով մարդության դեմ ուղղված հանցագործություններին, հայերի կյանքի ու այլ իրավունքների զանգվածային խախտումներին և որ նրանք չեն լռում նաև այսօր:

Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էլվինդ Վադ Պետերսոնն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



21.03.2024

Նորվեգիայի Թագավորության ԱԳՆ պետքարտուղար Էլվինդ Վադ Պետերսոնի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր` ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ՀՀ-ՈՒՄ ՍԻՐԱՅԻ ԴԵՍՊԱՆ ՆՈՐԱ ԱՐԻՍՅԱՆԸ ՀՑԹԻ-ՈՒՄ



19.03.2024

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը ընդունեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին:

Տիկին Արիսյանը շնորհավորեց Էդիտա Գզոյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ բարձր և պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Էդիտա Գզոյանն էլ շնորհակալություն հայտնեց դեսպան Արիսյանին ջերմ խոսքերի համար:



ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ



19.03.2024

Սույն թվականի մարտի 21-ին` ժամը 16:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի կունենա ժամանակավոր ցուցադրությունների բացում «PRO ARMENIA. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» և «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ» խորագրերով՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի երկամսյակին:

«PRO ARMENIA. ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ» ցուցադրությունը ներկայացնում է Համիդյան ջարդերից մինչև Հայոց ցեղասպանությունը Ֆրանսիայի և ֆրանսիացիների մարդասիրական ջանքերը՝ ուղղված Օսմանյան կայսրության հայ բնակչության փրկությանը:

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ» խորագրով ցուցադրությունը ներկայացնում է ֆրանսահայ անվանի հինգ արվեստագետների՝ Լևոն Թյությունջյանի, Զարեհ Մութաֆյանի, Ժանսեմի (Հովհաննես Սեմերճյան), Ասիլվայի (Սիլվա Առաքելյան), Ժան-Պիեռ Սեֆերյանի գործերը: Նշված բոլոր արվեստագետները Հայոց ցեղասպանությունը վերապրածեր են կամ վերապրածների ժառանգներ, որոնց ստեղծագործություններից անմասն չեն մնացել համազգային ցավի գույները:

ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԱՑԻՍՏՆԵՐ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐՈՒՄ



13.03.2024

Մարտի 12-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Երիտթուրքերից մինչև նացիստներ. միջազգային քրեական արդարադատության ակունքներում» խորագրով միջոցառումը, որի ընթաքում բանախոսություններով հանդես եկան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն, ՀՑԹԻ առաջատար գիտաշխատող Էդիտա Գզոյանը և Գերմանիայի Ֆրիդրիխ-Ալեքսանդրի անվան Էռլանգեն-Նյուռնբերգի համալսարանի քրեական իրավունքի, միջազգային քրեական իրավունքի և միջազգային հանրային իրավունքի պրոֆեսոր, Նյուռնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի տնօրեն Քրիստոֆ Սաֆերլինգը:

Բանախոներն իրենց ելույթներում ներկայացրեցին 1919 թ. մեկնարկած երիտթուրքերի և 1945 թ. մեկնարկած նացիստների դեմ դատավարությունների` միջազգային քրեական արդարադատության ձևավորման և զարգացման գործում ունեցած ազդեցությունների մասին: Երիտթուրքերի դեմ իրականացված դատավարությունները կարևոր դեր ունեն Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման և իրավական գնահատական տալու առումով, և որ հատկապես կարևոր է՝ թուրքական իշխանությունների՝ հայերին ոչնչացնելու մտադրության հենց թուրքական վկայություններն են:

Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



07.03.2024

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆ ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է



05.03.2024

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, անվանի բանագետ, բանահավաք, ժողովրդագետ, ցեղասպանագետ, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Գառնիկի Սվազլյանը 90 տարեկան է։ Մարտի 2-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում կայացավ բազմավաստակ գիտնականի մեծարման միջոցառումը:

Ներկաներին Վերժինե Սվազլյանի կյանքն ու գործունեությունը հակիրճ ներկայացրեց ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը: Նա նշեց, որ տիկին Վերժինեն ավելի քան 65 տարիների ընթացքում անձնական նախաձեռնությամբ և արևմտահայի արյան կանչով գրառել, ձայնագրել, տեսագրել, ուսումնասիրել և հրատարակել է Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Փոքր Ասիայի հայաբնակ՝ ավելի քան 150 տեղավայրերից բռնի տարագրված, ապա Հայաստանում և Սփյուռքում բնակություն հաստատած՝ Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների՝ իրենց բարբառներով հաղորդած ժողովրդական բանավոր ավանդության տարաբնույթ նշխարները, ինչպես նաև փաստավավերական վկայություններն ու պատմական երգերը (հայերեն և թուրքալեզու)՝ կորստից փրկելով և տարբեր լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն) աշխարհին ու մարդկության արդար դատին ներկայացնելով հայ ժողովրդի պատմական հավաքական հիշողությունը։

ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՋԱՐԴԵՐ
1988 ՓԵՏՐՎԱՐ 27-29



29.02.2024

Փետրվարի 28-ին` Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ ԱԺ պատգամավորներ, հասարակական գործիչներ, գիտնականներ, սումգայիթյան ջարդերի ականատեսներ ու պարզապես քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին: Նրանք ծաղիկներ դրեցին ադրբեջանական կառավարության կազմակերպած Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակ), Բաքվի կոտորածների զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարերի մոտ:

Ծաղիկների խոնարհման արարողությունից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում կայացավ գիտագործնական հանդիպում-քննարկում: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը, նշելով, որ ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ և թողտվությամբ հայերի դեմ իրականացված ոճրագործությունները, Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականության հերթական հետևանքն էիր:

Բունդեսթագի Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



27.02.2024

ԳԴՀ Բունդեսթագի Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինկելմայեր-Բեքերի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՑԹԻ-ՈՒՄ



24.02.2024

Փետրվարի 28-ին, Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, ժամը 14-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Խաչքարերի հրապարակում, Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերի զոհերին նվիրված խաչքարերի մոտ տեղի կունենա ծաղիկների խոնարհում անմեղ զոհերի հիշատակին։

Ժամը 14.30-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում (մուտքը վարչական շենքի կողմից) կկայանա գիտագործնական հանդիպում, նվիրված 1988-1992 թթ. Ադրբեջանական ԽՍՀ -ում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակին։


Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



23.02.2024

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Միսաք Մանուշյան – 1906-1944
Ֆրանսիական դիմադրության հայազգի հերոսը



21.02.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի 2023 թ. հունիսի 18-ի որոշումով Ֆրանսիական դիմադրության հերոս, Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ նույնպես Հայոց ցեղապանությունը վերապրած Մելինե Մանուշյանի աճյունները այսօր՝ փետրվարի 21-ին, Մանուշյանի և նրա զինակից ընկերների մահապատժի ութսունամյա տարելիցի կապակցությամբ տեղափոխվել են Ֆրանսիայի Պանթեոն: Միսաք և Մելինե Մանուշյաններն այսպիսով դարձան առաջին օտարազգի գործիչները, որոնք կամփոփվեն ֆրանսիացի մեծությունների կողքին՝ դառնալով հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության կարևոր խորհրդանիշներ:

Միսաք Մանուշյանը (ընդհատակյա անունը` Միշել Ժորժ) ծնվել է 1906 թ. Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Ադըյաման քաղաքում: Օսմանյան պետության իրականացրած Հայոց ցեղասպանության տարիներին նրա ծնողները սպանվել են: Ավագ եղբոր՝ Կարապետի հետ միասին որբ մնացած Միսաք Մանուշյանը գաղթել է Սիրիա, հայտնվել Ջունիե քաղաքի Հայկակական Բարեգործական Ընդհանուր Միության որբանոցում: 1925 թ. ձեռքբերված պայմանավորվածության համաձայն Սիրիայում գտնվող հայ որբերին տարել են Ֆրանսիա, որտեղ էլ նա կերտել է իր հերոսական ուղին: 1934 թ. ներգրավվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության շարքերում՝ զուգահեռաբար տպագրելով նաև հայալեզու «Զանգու» բանվորական շաբաթաթերթը։

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՀՑԹԻ-ՈՒՄ



17.02.2024

Երեկ՝ փետրվարի 16-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Հայկազեան Հայագիտական Հանդէս» պարբերականի 2023 թ. 43/1 և 43/2 հատորների շնորհանդեսը:

Նախ՝ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, ապա նշեց, որ ուրախ է առաջին անգամ տնօրենի կարգավիճակում «Հայկազեան Հայագիտական Հանդէս» պարբերականի շնորհանդեսի մասնակիցներին հյուրընկալելու համար: Նա ընդգծեց, որ «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը, որը միավորում է Սփյուռքի և Հայաստանի գիտական ներուժը, հայագիտության ոլորտում բացառիկ նշանակություն ունի:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի պատասխանատու խմբագիր Անդրանիկ Դաքեսյանը, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը, Մատենադարանի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը:

Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ Սըր Ջոն Ուիթինգդեյլն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



13.02.2024

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ Սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Սարգիս Խանդանյանի, Մ. Թ.-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Սըր Ջոն Ուիթինգդեյլը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

ԷԴԻՏԱ ԳԶՈՅԱՆՆ ԸՆՏՐՎԵՑ ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆ



12.02.2024

Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն ՀՑԹԻ տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։

Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացան միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանեց նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվեցին նաև հընթացս հարցեր կապված Հիմնադրամի գործունեության հետ:

Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

Ֆրանսիական «Le Souvenir français» ասոցիացիայի նախագահ Սերժ Բարսելինին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



03.02.2024

1887 թ. հիմնադրված ֆրանսիական «Le Souvenir français» ասոցիացիայի նախագահ պարոն Սերժ Բարսելինիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



31.01.2024

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան հունվարի 31-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր` ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Տիկին Մարկետա Պեկարովա Ադամովան ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Աուշվիցը (Օսվենցիմ)՝ Հոլոքոստի խորհրդանիշ
Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է



27.01.2024

1945 թվականի հունվարի 27-ին խորհրդային Կարմիր բանակի զորքերը ազատագրեցին Աուշվից ճամբարը և նրա 7000 ողջ մնացած բանտարկյալներին։ Այս իրադարձությունն է ընկած հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օր հռչակելու հիմքում:

Մահվան ճամբարներ
Համակենտրոնացման և մահվան ճամբարների գործադրումը Հրեից ցեղասպանության՝ Հոլոքոստի բնորոշ գծերից և առանձնահատկություններից է։ Եվրոպայում ստեղծվել էին հարյուրավոր ճամբարներ, սակայն այդ ցանցի մեջ վեցը հատկապես մահաբեր էին՝ Խելմոն, Բելզեցը, Սոբիբորը, Տրեբլինկան, Մայդանեքը և Աուշվիցը (Օսվենցիմ)։

Աուշվիցն առանձնահատուկ նշանակություն ունի այս շարքում։ Իհարկե, Բելզեցում, Սոբիբորում և Տրեբլինկայում միասին վերցրած ավելի շատ մարդ է սպանվել, քան Աուշվիցում, սակայն Աուշվիցն ավելի մեծ էր և՛ իր չափերով, և՛վարչական կառուցվածքով ու աշխատակազմով, և՛ Հոլոքոստի համար ունեցած խորհրդանշական իմաստով։

ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐ
13-19 հունվար 1990



19.01.2024

Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին: Նրանք ծաղիկներ դրեցին ադրբեջանական կառավարության կազմակերպած Բաքվի կոտորածների զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ:

Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի շուրջ 1,7 մլն բնակիչներից ավելի քան 200 հազարը հայեր էին: Բնորոշ է, որ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից նրանց անվտանգության, հետագա ճակատագրի հարցը կապվում էր Ղարաբաղի հարցի ընթացքի հետ ոչ միայն ադրբեջանական ղեկավարության, այլ անգամ խորհրդային բարձրագույն ղեկավարության կողմից: Այսպես, ԽՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը Զորի Բալայանին և Սիլվա Կապուտիկյանին 1988 թ. փետրվարի 25-ի հանդիպման ժամանակ հարցադրման ձևով նշեց. «Իսկ դուք մտածե՞լ եք Բաքվում ապրող 207 հազար հայերի ճակատագրի մասին»:

ՀՑԹԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԺՈՂՈՎ



17.01.2024

Հունվարի 16-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ անձնակազմի ժողով, որտեղ քննարկվեցին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար Հոգաբարձուների խորհրդի կողմից հայտարարված բաց մրցույթի մանրամասները, ՀՑԹԻ կողմից առաջադրվող թեկնածուի հարցը:

Քննարկման արդյունքում միաձայն որոշվեց առաջարկել գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանին ներկայացնել իր թեկնածությունը Հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին՝ հաշվի առնելով նրա գիտական ձեռքբերումները և վերջին հինգ տարիներին ունեցած վարչակառավարչական փորձառությունը:


Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



17.01.2024

Ավստրիայի Ազգային խորհրդի պատգամավոր Էվա Էռնստ Ձիձիչի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Լուսինե Աբրահամյանն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ



11.01.2024

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթ։ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝

1. գիտական աստիճան` հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում,
2. առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն,
3. ցեղասպանագիտության ոլորտում գիտական աշխատանքներ,
4. գերազանց տիրապետում է գրավոր և բանավոր անգլերենի:

Հունատանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



10.01.2024

Հունատանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի գլխավորած պատվիրակությունը հունվարի 10-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:





Ֆրանսիացի սենատոր Սամանթա Կազբոնն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր



09.01.2024

Հայաստան կատարած այցի շրջանակում ֆրանսիացի սենատոր տիկին Սամանթա Կազբոնը հունվարի 9-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Լուսինե Աբրահամյանն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Հարգելի այցելու,


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ս.թ. հունվարի 6-ին փակ է լինելու:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



Հարգելի այցելու,


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու ս.թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2024 թ. հունվարի 2-ը ներառյալ:

Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ



ԱՄՓՈՓԵԼՈՎ 2023 Թ.



29.12.2023

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների գիտական հետազոտմանը և գիտական հանրայնացմանը, մասնավորապես՝ միջազգայնացմանը՝ միաժամանակ պահպանելով կատարվող ուսումնասիրությունների արդիականությունն ու գիտական նորույթը՝ հետևյալ ուղղություններով՝

1. Գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների ուղղությամբ

ՀՑԹԻ բոլոր գիտաշխատողները՝ համաձայն 2020-2024 թթ. համար հաստատված թեմաների, շարունակել են հետազոտական աշխատանքները:





Կայքի նորություններ

04.01.2024 Կայքը թարմացվել է: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am