Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՊՈՒՐԱԿ



Հիշողության կամ եղևնիների պուրակը հիմնադրվել է 1997 թ.` դառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անբաժան մաս:

Եղևնին համարվում է հավերժության ծառ, ուստի պատահական չէ, որ շուրջ 20 տարի առաջ որոշվեց հիմնել հիշատակի պուրակ, որտեղ ներկայումս աճում է շուրջ 200 ծառ: Չնայած տեղանքի ոչ բարենպաստ պայմաններին, եղևնիները շուրջօրյա խնամքի շնորհիվ աճում են, փարթամանում՝ կրելով յուրահատուկ խորհուրդ:

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր տարբեր երկրներից ժամանած պաշտոնական պատվիրակությունների այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր դառնում է ավանդույթ, իսկ արդեն 2002 թ. մարտի 16-ից՝ ՀՀ պետական արարողակարգի ծառայության մասին օրենքով սահմանվել է այդ այցելությունների կարգը: Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը դառնում է պետական արարողակարգի անբաժան մաս՝ կողմերի փոխհամաձայնությամբ:

ՀՀ պետական արարողակարգի համաձայն՝ պաշտոնական այցով Երևան ժամանած պատվիրակությունների համար նախատեսվում է հետևյալ օրակարգը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը՝ ծաղիկներ կամ ծաղկեպսակ են դնելով հուշահամալիրում, շրջայցը թանգարանում, պատվավոր հյուրերի հուշամատյանում գրառում կատարելը և Հիշողության պուրակում եղևնի տնկելը:

Հիշողության պուրակում եղևնի են տնկել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելած աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ, հոգևոր առաջնորդներ, խորհրդարանների նախագահներ, խոսնակներ, պատգամավորներ, կառավարության անդամներ, միջազգային կազմակերպությունների անդամներ, աշխարհահռչակ գիտնականներ, համաշխարհային հեղինակություն ունեցող մշակութային գործիչներ, բարերարներ՝ ամրագրելով իրենց վերբերմունքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ:

Հիշողության պուրակում տնկված եղևնին այցելուին կապում է տեղանքի՝ Ծիծեռնակաբերդի բարձունքի հետ: Այդ մարդիկ՝ Հայաստան կատարած իրենց հերթական այցելության ժամանակ առիթը բաց չեն թողնում՝ հուշահամալիր այցելելու և իրենց եղևնին ջրելու համար:

Հիշողության պուրակը մեծ հետաքրքրություն է առաջացնում նաև զբոսաշրջիկների մոտ, նրանք շրջում են տարածքում, ծանոթանում եղևնիների կողքին ամրացված գրություններին:

Հիշողության պուրակում առանձնանում են հատկապես Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից հետո հայապահպան և հայանպաստ գործունեություն ծավալած ու այսօր արդեն որպես երախտավորներ հիշվող և մեծարվող միսիոներների, օտարազգի գործիչների ժառանգների տնկած եղևնիները:

Հիշողության պուրակում առաջին թվագրված ծառը 1997 թվականով է, որը տնկել է ԱՄՆ սենատոր Ռոբերտ Դոլը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամերիկահայ վիրաբույժ Համբար Քելեկյանի:

Հիշողության պուրակն, ունենալով հիշատակման ու հիշողության պահպանման ու փոխանցման առաքելություն, կրում է նաև կրթական - դաստիարակչական խորհուրդ:

Եղևնիներով պատված այս տարածքը դարձել է ինչպես հիշողության պահպանման և հարգանքի տուրք մատուցելու յուրահատուկ վայր, այնպես էլ՝ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մնացած կանաչ գոտու հետ, թթվածին է տրամադրում մայրաքաղաքին, ունի նաև կարևոր բնապահպանական նշանակություն:

Տարածքը բավական ընդարձակ է, հետևաբար խնամքի համար առաջանում է և´ ֆինանսական, և´ մարդկային ռեսուրսների լրացուցիչ աջակցության անհրաժեշտություն:



Խորագիրը պատրաստեց` Արևիկ Ավետիսյանը
ՀՑԹԻ հիմնադրամի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ



«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիուտ» հիմնադրամը ներկայացնում է Հիշողության պուրակում առկա եղևնիների հուշատախտակների ցուցակ՝ առ 1-ը հունվարի 2019 թ.: Ցուցակը կազմել և մշակել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության հուշագրությունների, վավերագրերի և մամուլի բաժնի կրտսեր գիտաշխատող Նարինե Հակոբյանը:








Հիշողության պուրակ, լուսանկարներ












ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am