Հայտարարություն աշխատանքային ժամանակավոր կարգի մասին
Աշխատանքային ժամերը
Երեքշաբթի-կիրակի
Մարտ-դեկտեմբեր ամիսներին՝ 10:00-17:00, վերջին մուտքը 16:30-ին
Դեկտեմբեր-մարտ ամիսներին՝ 11:00-16:30, վերջին մուտքը՝ 16:00-ին
Ազատ օր, երկուշաբթի
Թանգարանը փակ է պաշտոնական ոչ-աշխատանքային օրերին, (դեկտեմբերի 31, հունվարի 1, 2, 6, հունվարի 28, մարտի 8, մայիսի 1, 9, 28, հուլիսի 5, սեպտեմբերի 21):
Ապրիլի 24-ին թանգարանի աշխատանքային ժամերը երկարաձգվում են:
Մուտք
Մուտքն անվճար է, բայց նվիրատվությունները ողջունվում են:
Բացատրությամբ շրջայցեր / տոմսեր
Հայերեն շրջայցերի դեպքում՝ 1-ից 10 հոգանոց խմբի համար` 5000 դրամ
10-ից 20 հոգանոց խմբի համար՝ 7000 դրամ
Օտար լեզուներով շրջայցի դեպքում՝ 1-ից 10 հոգանոց խմբի համար՝ 7000 դրամ
10-ից 20 հոգանոց խմբի համար՝ 10000 դրամ
Հայոց ցեղասպանության թանգարանում բացատրությամբ շրջայցերը անցկացվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով երեքշաբթի-կիրակի օրերին (բացառությամբ պետական տոներին) ժամը 10:00-16:20
Բացատրությամբ շրջայց հարկավոր է ամրագրել նախապես` զանգահարելով +37410390981 կամ +37477391412 հեռախոսահամարով: Շրջայցի տևողությունը 40 րոպեից մինչև 1 ժամ է:
Բացատրությունն ընդգրկում է թանգարանի ողջ ցուցադրությունը՝ ներկայացված 12 ցուցասրահներում:
Թանգարանում բացատրությամբ շրջայցն սկսվում է ճիշտ նշանակված ժամին: Նշանակված ժամից 10 րոպե ուշանալու դեպքում Դուք կարող եք կորցնել բացատրությամբ շրջայցին մասնակցելու հնարավորությունը:
Խմբակային այցերի դեպքում մեկ խմբում կարող է լինել առավելագույնը 25 այցելու (25 հոգուց ավելի թույլատրելի է միայն ռադիոգիդերի առկայության դեպքում), բացառությամբ դպրոցական տարիքի երեխաները: Մինչև 13 տարեկան երեխաների համար բացատրություն չի տրամադրվում:
Նվիրատվություններ
Թանգարանի նախասրահում տեղադրված է դրամարկղ:
Խնդրում ենք նշել Ձեր անունը և հասցեն, եթե ցանկանում եք ստանալ ստացական Ձեր կողմից կատարված նվիրատվության համար: Մեր աշխատանքն ամբողջովին թափանցիկ է և մենք հաշվետու ենք բոլոր նվիրատվությունների համար: Յուրաքանչյուր տարի թանգարանը հրատարակելու է ամբողջական հաշվետվություն:
Գրախանութ
Թանգարանի ներսում գործում է գրախանութ, որը բաց է թանգարանի աշխատանքային ժամերին:
Կայանում
Մեքենաների կայանումը թանգարանի հարակից տարածքում ազատ է և անվճար:.
Ինչպես հասնել
Հետիոտն`
Մարզահամերգային համալիրից կամ Աթենքի փողոցից` 15-20 րոպե քայլելով:
Ավտոմեքենայով`
Հրազդան մարզադաշտից դեպի աջ` Աթենքի փողոցով: Ճանապարհի աջ կողմում երևում է ցուցանակը, որը կուղղորդի Ձեզ:
Թանգարանի կանոնները
Թանգարանում խստիվ արգելվում է ուտել, խմել, ծխել: