Հայոց ցեղասպանության թեմային նվիրված տարբեր խորագրերով շրջիկ կամ ժամանակավոր ցուցադրությունները շահեկանորեն կնպաստեն հայկական ու միջազգային լսարաններում սույն թեման խոր և հանգամանալի ներկայացնելուն, կծառայեն կրթադաստիարակչական նպատակների: Արտերկրում նման ցուցադրություններ կազմակերպելը հնարավոր է միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) և տեղի հայ համայնքի համապատասխան կառույցների ու ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ համապատասխան ցուցադրական հարթակներ ապահովելու դեպքում:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամμ 2015 թվականի ողջ ընթացքում ՀՑԹԻ-ն նախատեսում է գիտական բացարձակ նորույթ պարունակող, թանգարանային ցուցադրությունների ժամանակակից տեխնոլոգիաներով, նորագույն ձևավորմամբ, քսանհինգ խորագրով, բազմալեզու ցուցադրություններ կազմակերպել աշխարհի տարբեր անկյուններում միաժամանակ: Այս ցուցադրություններին կից լինելու են հայերեն և օտար լեզուներով պատրաստված պատկերագրքեր (կատալոգ), գրքույկներ և թռուցիկներ: Զուգահեռ՝ ՀՑԹԻ-ի կողմից նախատեսվում է հայերեն և օտար լեզուներով հրատարակել հուշագրություններ ու մենագրություններ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից հաջորդաբար ներկայացվող ժամանակավոր ցուցադրությունները՝ կից ներկայացված հակիրճ տեքստերով, ուղեցույցի նշանակություն կունենան այն շահագրգիռ կազմակերպությունների համար, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու այս գործին:
ՀՑԹԻ պատրաստած շրջիկ կամ ժամանակավոր ցուցադրություններ: