Հայոց ցեղասպանությանն առնչվող բնօրինակ լուսանկարների հավաքածուն հարստացավ նոր հայտնաբերված օրինակներով: Դրանք արտացոլում են Վանի, Երզնկայի (այժմ Երզինքան) և Խնուսի շրջանում իրականացված սարսափելի ջարդերի տեսարաններն ու հետքերը: Այս լուսանկարները զետեղված են եղել Հայոց ցեղասպանությունը վերապրածի ձեռագիր հուշագրության մեջ: Լուսանկարների հակառակ կողմում առկա են ականատեսի վկայությամբ արված բացատրագիր տեքսեր: Լուսանկարներում պատկերված զոհերի մարմինների դիրքը և ձյունը ցույց են տալիս, որ լուսանկարներն արվել են 1915-1916 թթ., երբ ռուսական զորքերն առաջխաղացում ունեին 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, և որոշ ռուս ռազմական լուսանկարիչներ և հայ թղթակիցներ լուսանկարեցին այդ տեսարանները:
Տանջահար արված հայ կնոջ մարմին
Հայ գյուղացու մարմինը ձյան մեջ
Հայ զոհերի դիակների մնացորդները Երզնկայի մոտակայքում

Գերմանացի և թուրք զինվորները հայ զոհերի գանգերը լուսանկարելիս
Երզնկայի հայկական ավերված թաղամասի տեսարան