01.11.2014
Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նիկոլայ Ռիժկովին ուղեկցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նիկոլայ Ռիժկովը և Հերմինե Նաղդալյանը ծաղկեպսակ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Ռուսաստանից ժամանած հյուրերը ծաղիկներ դրեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Հայկ Դեմոյանը Նիկոլայ Ռիժկովին հանձնեց Հայոց ցեղասպանության թանգարանի վերջին հրատարակություններից: