01.11.2017
Հոկտեմբերի 31-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորությամբ Բոսնիա և Հերցեգովինայի մարդու իրավունքների երեք օմբուդսմաններն ու նրանց ուղեկցող աշխատակազմն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակը:
Օմբուդսմանների պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացավ Մեծ եղեռնի պատմությունը ներկայացնող թանգարանային ցուցադրությանը: Շրջայցից հետո պատվիրակության ներկայացուցիչները գրառում կատարեցին թանգարանի հուշամատյանում: