02.03.2025
ՀՑԹԻ գիտաշխատող, բ.գ.թ, դոցենտ Էլինա Միրզոյանի ղեկավարությամբ «Թուրք-ադրբեջանական լեզվաքարոզչական խոսույթը» խորագրով գիտական նախագիծը «Գիտական արդյունավետության խթանման դրամաշնորհային ծրագիր–2025» մրցույթի շրջանակում երաշխավորվել է ֆինանսավորման։ Ծրագիրն իրականացնելու է ՀՑԹԻ տարբեր բաժիններից կազմված գիտաշխատողների աշխատանքային թիմը։ Նախագծի օտարերկյա գործընկերն է պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Տեր–Մաթոսյանը։
«Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2025» մրցույթի շահառուների ցանկում է ՀՑԹԻ գիտաշխատող, պ․գ․թ․ Նարեկ Պողոսյանի ղեկավարած ««Մենք ու նրանք». Հայոց ցեղասպանության քարոզչական հետագիծը» թեման, որի օտարերկրյա գործընկերը նույնպես Պետրոս Տեր–Մաթոսյանն է։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում արդյունավետ աշխատանք: