Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ԹԵԶԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ


02.04.2024


Մարտի 27-ին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, Քաղաքական վերլուծության Թուրփանջյան կենտրոնի տնօրեն Ստեփան Աստուրեանի հանրային դասախոսությունը «Ադրբեջանական ազգայնականության ծագումը, հիմնական թեզերը և հիմնարար հոգեբանական կառուցվածքը» թեմայով, որին մասնակցում էին ոլորտի մասնագետներ ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության, հնագիտության և ազգագրության ինստիտուտներից, ԵՊՀ-ից և այլք:

Ստեփան Աստուրեանը բանախոսությունը սկսեց ադրբեջանական ազգային ինքնության զարգացման փուլերը ներկայացնելով: Առաջին փուլում, որն Աստուրյանը պայմանականորեն բաժանեց 1850-1905 թթ., Ադրբեջանի տարածքում բնակվող մուսուլմանների՝ կովկասյան թաթարների մի մասի մոտ, սկսվեց ինքնության փնտրտուք: Դա դրսևորվում էր լեզվի, կրթական բարեփոխումների պահանջի և անցյալի ուսումնասիրությունների տեսքով՝ դրսևորվելով միայն անհատների մակարդակով: 1890-ականներին այս շարժումը մշակութայինից սկսեց վերափոխվել քաղաքականի՝ ազդված լինելով Վոլգայի թաթարների ազգայնական շարժումներից: Այս շրջանում ադրբեջանական ազգայնականությունը ձևավորված գաղափարախոսություն չէր, այն կրոնական լինելով ներառում էր պանթուրքիզմի, պանիսլամիզմի, լիբերալիզմի և սոցիալիզմի տարրեր: Երկրորդ փուլն, որն Աստուրյանը բաժանեց 1905-1920 թթ., որոշիչ էր ազգայնական գաղափարախոսության հիմքերի ձևավորման համար: Ազդակներն այս անգամ գալիս էին մեծահարուստ և կրթություն ստացած վերնախավից, որն արդեն ասոցացվում էր արևմտական, այլ ոչ թե իսլամական գաղափարների հետ: Ի հակադրություն քաղաքական, արդյունաբերական և տնտեսական ոլորտներում հայերի ներկայության, այս շրջանը սկսեց արտահայտվել բացահայտ հայատյացությամբ (դրսևորվելով նաև հայ-թաթարական ընդհարումների տեսքով), ինչը զարգանալով դարձավ ադրբեջանական ինքնության կարևոր բաղկացուցիչ: Ստեղծվեցին առաջին կուսակցությունները, որոնք Օսմանյան կայսրության ազդեցությամբ ադրբեջանական ազգայնականության մեջ նժարը թեքեցին դեպի թյուրքականություն: Ադրբեջանի առաջին հանրապետությունը հռչակվեց թուրքական պետություն, որը սկսեց հավակնություններ հայտնել Կովկասի թյուրքաբնակ և թրքախոս շրջանների հանդեպ՝ դառնալով նորաստեղծ պետության քաղաքականության և ազգային իդեալի մաս:

Ադրբեջանական ինքնության և ազգայնականության ձևավորման կարևոր փուլերից էր Խորհրդային շրջանը: 1937 թ. խորհրդային վերնախավի կողմից պաշտոնապես շրջանառության մեջ դրվեց «ադրբեջանցի» էթնոնիմը, որը նպատակ ուներ կտրելու Կովկասի թաթարների կապը Թուրքիայի Հանրապետությունից, ինչպես նաև արդարացնելու տարածքային հավակնությունները իրանական Ատրպատականի նկատմամբ: Սա ամրապնդելու համար սկսեցին շրջանառվել ադրբեջանցիների ծագումնաբանության աղվանական, իրանական և թյուրքական հակագիտական տեսությունները: Երկրորդ աշխարհամարտի տարիներին առաջ մղվեց «Հարավային Ադրբեջան» տերմինը, իսկ պատերազմի ավարտից հետո ինստիտուցիոնալացվեց «հարավային» հարցը, որը ենթադրում էր Իրանի հյուսիսում բնակվող էթնիկ ազերիների շրջանում քարոզչություն, տարածքի անջատում և միացում «Հյուսիսային» Ադրբեջանին:

Իռեդենտիստական և ծավալապաշտական այս քարոզչության և քաղաքականության արգասիքն էր նաև «Արևմտյան» Ադրբեջանի տեսությունը, որն իրենից ներկայացնում է հայկական տարածքների նկատմամբ նկրտումներ: Այսօր հայատյացությունը, ադրբեջանցիների զոհի կերպարը, «պատմական անարդարությունը» տարածքային նվաճումներով վերահաստատելու գաղափարները ադրբեջանական ազգայնականության կարևոր բաղադրչներն են կազմում:

Ելույթից հետո ներկաները հնարավորություն ունեցան նաև հարցեր ուղղելու բանախոսին:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am