02.05.2024
Բանախոս՝ Սեդա Պարսամյան, ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու
Թեմա՝ Դիմադրելով ցեղասպանությանը. Վան, Մուսա լեռ, Այնթապ
Դպրոց՝ Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոց, 8-րդ դասարան
Մայիսի 2-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2024 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոցի սաները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանի «Դիմադրելով ցեղասպանությանը. Վան, Մուսա լեռ, Այնթապ» վերնագրով դասախոսությունը:
Սեդա Պարսամյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության մի շարք քաղաքներում ու գյուղերում հայերը կարողացան ինքնակազմակերպվել և զինված դիմադրություն ցույց տալ երիտթուրքերի ցեղասպանական ծրագրի իրագործմանը: Թեև պայքարը խիստ անհավասար պայմաններում էր ընթանում, այնուամենայնիվ, շնորհիվ այդ դիմադրության՝ տասնյակհազարավոր հայեր խուսափեցին բռնագաղթից և բնաջնջումից` գերադասելով զենքը ձեռքին պատվով զոհվել, քան ենթարկվել սպանդանոց տանող տեղահանության հրամանին: Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: