02.11.2023
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատողի թափուր հաստիքների համար մրցույթ:
Հայտատուներին ներկայացվող պահանջներն են.
1. Առնվազն մագիստրոսի գիտական աստիճան ցեղասպանագիտության, իրավունքի, պատմության, արևելագիտության և հարակից այլ բնագավառներում:
2. Բանավոր և գրավոր անգլերենի լավ իմացություն:
Ադրբեջաներենի իմացությունը և գիտական հոդված(ներ)ի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն:
Խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը ուղարկել info@genocide-museum.am էլ. հասցեին մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը:
Ընտրված մասնագետները կհրավիրվեն հարցազրույցի: