02.12.2014
Վրաստանի Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ալեքսանդր Չիկաիձեն և Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակներ դրեցին Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Վրաստանից ժամանած հյուրերը եղան ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ուղեկցեց հյուրերին և ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը: Վրաստանից ժամանած պատվիրակությունը եղավ նաև պուրակում, որտեղ նախարար Ալեքսանդր Չիկաիձեն ջրեց Վրաստանի Նախագահի կողմից տնկված արծաթափայլ եղևնին:
Հյուրերն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ և ծանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: