«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2019 թ. փետրվարից մեկնարկել է հանրային դասախոսությունների շարք:
Ս.թ. մարտի 29-ին ՀՑԹԻ-ի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի պատմության ֆակուլտետի Հայագիտության ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Ստեփան Աստուրյանի դասախոսությունը՝
«Հայ-թուրքական հարաբերությունների բևեռացման ընթացքը 1850-ական-1915 թթ.» թեմայով: Հանդիպման ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում, հարց ու պատասխան ներկաների ու բանախոսի միջև:
Մի քանի օր անց՝ ապրիլի 2-ին, տեղի ունեցավ նաև ֆրանսիահայ պատմաբան, ցեղասպանագետ Ռայմոնդ Գևորգյանի դասախոսությունը՝
«Ուսումնասիրել ու դասավանդել ցեղասպանությունը» թեմայով:
Պարոն Գևորգյանն ինչպես ՀՑԹԻ աշխատակիցներին, այնպես էլ մյուս ներկաներին տվեց ցեղասպանությունների թեմատիկայի, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության դասավանդման մեթոդաբանության կիրառական գիտելիքներ:
Տեղեկացնում ենք, որ ՀՑԹԻ կազմակերպած դասախոսություններին կարող են ներկա լինել ոլորտի մասնագետներ, ուսանողներ, լրագրողներ և այլն: Մուտքն ազատ է:
Նմանօրինակ միջոցառումների մասին տեղեկություններ կարող եք ստանալ ՀՑԹԻ հիմնադրամի հետևյալ էջերում՝
http://genocide-museum.am/arm/eventsAGMI.php
https://www.facebook.com/armeniangenocidemuseum/