03.06.2014
Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աշխատակիցները այցելեցին ՀՑԹԻ-ի «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» ժամանակավոր ցուցադրությունը: Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց հյուրերին բացառիկ նյութերի պատմությունը, որոնք պահպանվում են Հայոց Ցեղասպանության թանգարանում:
Մասնավորապես, բնօրինակ նմուշներ` լուսանկարներ, ծաղրանկարներ, փոստային բացիկներ, պաստառներ, 20-րդ դարասկզբի ռուսական մամուլ և այլ նյութեր, որոնք Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանություն վկաներն են:
Ցուցադրությունը ներառում է տարբեր խորագրեր` «Պատերազմ և ջիհադ», «Միապետներ և քարոզչություն», «Պատերազմ, երեխաներ, քարոզչություն», «Անտանտը և քարոզչությունը», «Թուրքիայի կերպարը պատերազմի քարոզչական բացիկներում և ծաղրանկարներում», «Կովկասյան ճակատ. պատերազմ և մարդասիրական օգնություն» և այլն: