04.05.2022
Բանախոս՝ Սեդա Պարսամյան, ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու
Թեմա՝ Դիմադրելով ցեղասպանությանը. Վան - Մուսա լեռ - Այնթապ
Դպրոց՝ Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ, II կուրս
Ս.թ. մայիսի 3-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ 2022 թ. կրթական ծրագրերի հերթական հանդիպումը: ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանն ուսանողներին ներկայացրեց «Դիմադրելով ցեղասպանությանը. Վան - Մուսա լեռ - Այնթապ» թեմայով դասախոսություն, որի ընթացքում բանախոսը նշեց, որ Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության մի շարք քաղաքներում ու գյուղերում հայերը կարողանում են ինքնակազմակերպվել և զինված դիմադրություն ցույց տալ երիտթուրքերի ցեղասպանական ծրագրի իրագործմանը: Թեև պայքարը խիստ անհավասար պայմաններում էր ընթանում, այնուամենայնիվ, շնորհիվ այդ դիմադրության՝ տասնյակհազարավոր հայեր խուսափում են բռնագաղթից և բնաջնջումից` գերադասելով զենքը ձեռքին պատվով զոհվել, քան ենթարկվել սպանդանոց տանող տեղահանության հրամանին:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:
Կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով և ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: