04.06.2024
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2024 թ. հուլիսի 16-18-ին կազմակերպում է
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» եռօրյա ամառային դպրոց՝ հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:
Ամառային դպրոցին կարող են մասնակցել հանրակրթական միջին և ավագ դպրոցի հայոց պատմության ուսուցիչները, ովքեր կներկայացնեն ծրագրին իրենց մասնակցության կարևորությունը հիմնավորող դիմում:
Հայտերի պատասխանները կտրվեն ամառային դպրոցի մեկնարկից առնվազն 15 օր առաջ:
ՀՑԹԻ կրթական ծրագրի նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմամբ, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների ուղղությամբ՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները:
Ամառային դպրոցի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել գործնական պարապմունք և կլոր-սեղան քննարկում:
Ծրագրում ընդգրկված ուսուցիչները դասընթացի ավարտին կստանան հավաստագրեր:
Դիմումի օրինակ
Հայտերն ուղարկել մինչև ս/թ. հունիսի 20-ը հետևյալ հասցեով`
stepanyan.inesa@genocide-museum.am
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 98 69 00 11, Կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյան: