04.12.2015
Նոյեմբերին ՀՑԹԻ երկու աշխատակցի հոդվածները լույս են տեսել անգլալեզու միջազգային հեղինակավոր ժողովածուներում:
Պատմական գիտությունների դոկտոր, ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանի «Խորհրդանշական աշխարհագրություն կամ աշխարհագրությունն իբրև հետխորհրդային Հարավային Կովկասի խորհրդանիշ» հոդվածը հրապարակվել է միջազգային անվանի «Բրիլլ» հրատարակչության ժողովածուներից մեկում: «Խորհրդային կայսրությունից հետո՝ ժառանգություններ և արահետներ» ժողովածուի աննոտացիայում ասված է. «Խորհրդային Միության անկումը քսաներորդ դարի գլխավոր իրադարձությունն է: 2009—ին Երևանում կայացած IIS 39-րդ համագումարի կիզակետում այդ իրադարձության պատճառներն ու հետևանքներն էին և այն համաշխարհային տեղաշարժերը, որ հետևեցին այդ զարթոնքին: Նոր ժողովածուն մի փորձ է էմպիրիկ և հայեցակարգային առումով ներկայացնել այդ զարգացումնեը»:
ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի «Հայ որբերի, գաղթականների դրությունը ըստ «Արմյանսկի վեստնիկ» պարբերականի հաղորդումների» ուսումնասիրությունը լույս է տեսել «Զանգվածային լրատվամիջոցները և Հայոց ցեղասպանությունը` 100 տարվա անորոշ պատկեր» ժողովածուի մեջ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմված ժողովածուն ԶԼՄ-ների ներկայացուցչությունների վերլուծության միջոցով հետաքննում է պատասխանատվության, ժխտողականության, բռնարարքների և մարգինալացման հարցերը տարբեր ազգային համատեքստերում:
Նոր հրատարակությունների մասին ավելին հնարավոր է գտնել այստեղ՝
http://www.brill.com/products/book/after-soviet-empire
http://www.palgrave.com/page/detail/mass-media-and-the-genocide-of-the-armenians-joceline-chabot/?sf1=barcode&st1=9781137564016&sf99=lang_toggle&st99=uk&sort=mat_rank_uk&view=d&pl=1