Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԳԻՏՆԱԿԱՆ ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է


05.03.2024


ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանագիտության բաժնի առաջատար գիտաշխատող, անվանի բանագետ, բանահավաք, ժողովրդագետ, ցեղասպանագետ, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ Վերժինե Գառնիկի Սվազլյանը 90 տարեկան է։ Մարտի 2-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում կայացավ բազմավաստակ գիտնականի մեծարման միջոցառումը:

Ներկաներին Վերժինե Սվազլյանի կյանքն ու գործունեությունը հակիրճ ներկայացրեց ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը: Նա նշեց, որ տիկին Վերժինեն ավելի քան 65 տարիների ընթացքում անձնական նախաձեռնությամբ և արևմտահայի արյան կանչով գրառել, ձայնագրել, տեսագրել, ուսումնասիրել և հրատարակել է Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Փոքր Ասիայի հայաբնակ՝ ավելի քան 150 տեղավայրերից բռնի տարագրված, ապա Հայաստանում և Սփյուռքում բնակություն հաստատած՝ Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների՝ իրենց բարբառներով հաղորդած ժողովրդական բանավոր ավանդության տարաբնույթ նշխարները, ինչպես նաև փաստավավերական վկայություններն ու պատմական երգերը (հայերեն և թուրքալեզու)՝ կորստից փրկելով և տարբեր լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն) աշխարհին ու մարդկության արդար դատին ներկայացնելով հայ ժողովրդի պատմական հավաքական հիշողությունը։

Հաջորդիվ ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ, պ.գ.թ. Շուշան Խաչատրյանն իր խոսքի սկզբում անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության բանավոր պատմությունների հավաքագրման վերաբերյալ որոշ տվյալների՝ սկսած 1915 թ-ից ի վեր՝ ներկայացնելով այն բանավոր պատմությունների հավաքագրման գործընթացը, որը ժառանգվել էր Վերժինե Սվազլյանին, երբ նա 1955 թ. սկսեց իր հայրենանվեր գործունեությունը: Շուշան Խաչատրյանն այնուհետև ներկայացրեց Վերժինե Սվազլյանի՝ ՀՑԹԻ-ում անցկացրած տարիների գործունեության մասին հետաքրքիր փաստեր:

ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանը, միանալով շնորհավորանքներին, ընդգծեց, որ Վերժինե Սվազլյանը բանավոր վկայություններ է հավաքագրել ազգային հաստատություններ, մասնավորապես ծերանոցներ այցելելով: Ամփոփելով իր խոսքը՝ նշեց, որ Սվազլյանին հաջողվել է իրականություն դարձնել հոր՝ հրաշքով փրկված ականատես-վկա Գառնիկ Սվազլյանի պատգամը՝ «պատիվ է բերել իր ծնողներին, ազգին և հայրենիքին»: Ապա ներկայացրեց Վերժինե Սվազլյանի՝ հոր մասին պատմող փոքրիկ տեսանյութ:

Միջոցառման ավարտին ցուցադրվեց «Սվազլյան գերդաստանի հավատամքը» խորագրով ֆիլմը, որը նվիրված է 20-րդ դարի ընթացքում Սվազլյան գերդաստանի երեք սերունդների ազգանպաստ և հայրենանպաստ գործունեությանը՝ ընդգրկելով հայ ժողովրդի համար բախտորոշ մի ժամանակաշրջան:

Այնուհետև ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության, բանավոր պատմությունների հավաքագրման գործում ունեցած նշանակալի ավանդի համար բանագետ-բանահավաք, ժողովրդագետ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վերժինե Սվազլյանին պարգևատրեց «Հայոց ցեղասպանության հուշահամալիր» հուշամեդալով:

Վ․ Սվազլյանը հեղինակ է 500-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների, շուրջ 30 գրքերի, որոնք տարբեր լեզուներով լույս են տեսել Հայաստանում և Սփյուռքում։ Վ. Սվազլյանը հատկապես հայտնի է Հայոց Ցեղասպանությունը վերապրած ականատես-զոհերի բանավոր պատմությունները գրանցելու և հրատարակելու իր անխոնջ գործունեությամբ։ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա աշխատությունները թարգմանվել և հրատարակվել են իսպաներեն, հինդի, չեխերեն և այլ լեզուներով։

1961 թ. սկսել է աշխատել ՀՍՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հայ ժողովրդական բանահյուսության բաժնում, սկզբում՝ կրտսեր գիտաշխատող, 1972 թվականից փոխադրվել է Բանահյուսական սկզբնաղբյուրների վավերագրման բաժին՝ որպես ավագ, 1995 թվականից առ այսօր՝ անվանափոխված Բանահյուսության տեսության և պատմության բաժնում (2024 թվականից՝ Բանագիտության բաժին) որպես առաջատար գիտաշխատող: 1996-2004 թթ. միաժամանակ աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ 1965 թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1995 թ.՝ դոկտորական թեզերը:


Ջերմագին շնորհավորում ենք մեր վաստակաշատ բանագետ-բանահավաքին իր 90-ամյա հոբելյանը բոլորելու առթիվ, մաղթում ենք արևշատություն և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am