05.05.2017
Պաշտոնական այցով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալներ Կամո Արեյանի և Դավիթ Օհանյանի, ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան
Իվան Վոլինկինի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին ուղեկցում էր ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ծաղկեպսակ դրեց հուշակոթողի մոտ, այնուհետև պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։