Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր նախագծերը Արցախում

06.10.2015


Հոկտեմբերի 5-ին Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին ընդունել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Քննարկվել են Հայոց ցեղասպանությանն առնչվող հետազոտություններին, ուսումնասիրություններին, միջազգային ճանաչմանը վերաբերող հարցեր:

Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը և «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» պաստառների ցուցադրությունը:

Միջոցառմանը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը թե´ 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման, և թե´ ցեղասպանության թեմայի իրազեկման գործում՝ այս համատեքստում ընդգծելով Հայկ Դեմոյանի գիտական աշխատությունների նշանակությունը և նրա հետևողական հասարակական գործունեության կարևորությունը:

Ներկայացնելով «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության ստեղծման նախապատմությունը, աշխատության համառոտ բովանդակությունը` Հայկ Դեմոյանը ընդգծել է, որ դրա հիմքում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերլուծությունն է հայ-¬թուրքական հարաբերությունների եւ պանթուրքիզմի արտաքին քաղաքականության տեսանկյունից: Այս առումով հեղինակը կարևորել է Արցախի Հանրապետության նշանակությունը համայն հայության համար` կոչ անելով յուրաքանչյուր հայի իր ներդրումն ունենալ Արցախի զարգացման գործում:

Խոսելով ապագա ծրագրերի մասին` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշել է, որ առաջիկայում նախատեսում է Արցախի ներգրավմամբ մի շարք լուրջ ծրագրեր իրականացնել:

Հայկ Դեմոյանը միջոցառման մասնակիցներին է ներկայացրել արտասահմանյան մամուլի առաջին էջերին Հայոց ցեղասպանությունը պատկերող պաստառները եւ հանգամանալից բացատրել բովանդակությունը: Արցախի մայր բուհում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հանդես է եկել դասախոսությամբ: Հայկ Դեմոյանը ներկայացրել է 2015-ի ընթացիկ արդյունքները, նշել թանգարան-ինստիտուտի ներքին և արտաքին ձեռքբերումները, որոնց շնորհիվ մեծացել են աշխարհին հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը ներկայացնելու հնարավորությունները: Նա ամենամեծ արդյունքը միջազգային հանրության մոտեցումների փոփոխությունն է համարել: Դրան նպաստել են տարվա ընթացքում աշխարհի 50 մայրաքաղաքներում ներկայացվող ժամանակավոր ցուցադրությունները: Այդ կերպ տեղի հանրությունները կարողացել են տեսնել Հայոց ցեղասպանության թեմայի և իրենց երկրի պատմության ու հիշողության կապերը: Հայկ Դեմոյանը ընդգծել է Ծիծեռնակաբերդի համալիրի նոր հնարավորությունները: 2015-ի ապրիլին բացված նորոգված համալիրը, թանգարանի նոր ցուցադրությունը կարողանում են զորեղ ներազդություն ունենալ և հազարավոր այցելուների ներկայացնել Հայոց ցեղասպանության թեման: Ընդհանրապես, ամբողջ աշխարհում աճել է իրազեկության մակարդակը, այժմ Հայոց ցեղասպանության մասին տեղյակ են այնպիսի վայրերում, որտեղ նախկինում ոչինչ չգիտեին հայերի ու Հայաստանի մասին, - նշել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:



Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, արտաքին գործերի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարները, ԱրՊՀ պրոֆեսորա-դասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչներ:



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am