06.12.2019
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան և Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը հյուրերին ներկայացրեց Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման պատմությունն ու նշանակությունը:
Կոնգրեսականները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Գվատեմալայից ժամանած պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ էքսկուրսավար Անժելա Թևեքելյանը հյուրերին ծանոթացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը փաստող վավերագրերին, թանգարանային ցուցադրությանը:
Պատվիրակության ղեկավարները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին