07.02.2017
Այսօր Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Շվեդիայի թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը:
Հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդը և մյուս պատվիրակները ծաղիկներ տեղադրեցին հավերժական կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին:
Շվեդ խորհրդարանականներն այնուհետև եղան Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան մշտական ցուցադրությանը, Մեծ Եղեռնի պատմական իրողություններին, փաստերին և դրվագներին: