Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Գրիգոր Դավիթի Խաշխաշյանի հուշագրությունը


07.07.2023


ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանությունը վերապրած Գրիգոր Խաշխաշյանի հուշագրությունը պատմում է իրենց բազմանդամ գերդաստանի պատմությունը, որը նույնպես Հայոց ցեղասպանության պատմության արժեքավոր աղբյուրներից է:

Գրիգոր Խաշխաշյանը ծնվել է 1903 թ. Սեբաստիա նահանգի Շարքշլար քաղաքի Կեմերեկ գյուղում, արհեստավորի ընտանիքում: Գրիգորի պապը՝ յոթ զավակների հայր Համբարձումը, Կյուրին քաղաքից էր այդտեղ տեղափոխվել:

Գրիգորի հոր՝ Դավիթի մահից հետո մայրը՝ Եղիսաբեթը, երկրորդ անգամ ամուսնանում է Պուրհան գյուղի բնակիչ Հովհաննես Ծառիկյանի հետ, և Գրիգորի հետ տեղափոխվում այնտեղ: Եղիսաբեթը երկրորդ ամուսնուց ունեցել է մի աղջիկ, անունը՝ Գյուլիզար: Գիրգորը հիշում է, որ Աշխարհամարտի առաջին ամիսներին թուրքական կառավարության պաշտոնյաներն ամեն օր այցելում էին հայերի տները, պահանջում, որ ամեն տուն բանակի կարիքների համար պետությանը հանձնի տաք հագուստ, բրդյա գուլպաներ, սննդամթերք, որից հետո սկսվում է զորահավաքը։ Զինվորական տարիքի երիտասարդներին հավաքելուց հետո, հերթը հասնում է նաև 16 տարեկաններին՝ որպես աշխատող ուժ։

1915 թ. ապրիլ ամսից թուրք կառավարությունը սկսում է հավաքագրել գյուղի աչքի ընկնող, խելացի և ունևոր մարդկանց: Այնուհետև նրանց տարբեր ուղղություններով զանազան պատճառաբանություններով դուրս հանելով գյուղից՝ սպանում են:

Տեղահանությունը սկսվում է 1915 թ. ամռանը: Գաղթի ճանապարհին Ալիս գետի մոտակայքում Գրիգորն ականատես է լինում դաժան մի տեսարանի. հայ կանայք, անցնելով թուրքերի զազրելի արարքների ու մարդկային անվայել գազանությունների միջով, գիշերն իրենց երեխաներին՝ անկախ տարիքից, նետում են գետը՝ իրենց հետևից ջուրը նետվելով։ Գետը լցվում է երեխաների ու կանանց մարմիններով։

Գրիգորը, տեսնելով խեղդվող երեխաների փրկվելու վերջին ճիգերը, լսելով օգնության աղերսներով ճիչերը՝ վախեցած փաթաթվում է մորը և լալիս։ Մայրը գրկում է Գրիգորին ու ասում. «Մի՛ լար, տղա՛ս, ես իմ փոքրիկ զավակս ջուրը չեմ նետէր։ Եթե ես պիտի մեռնէմ, թող նա էլ ինձ հետ միասին հողի վրա մեռնի։ Աստուած մեծ է»:

Գրիգորը, չնայած իր փոքր տարիքին, նկատել էր, որ թուրքերը նախապես ընտրում էին սարերի և ձորերի միջով անցնող այնպիսի ճանապարհներ, որտեղից ոչ մի հնար չկար փախչելու: Գրիգորը ականատես է լինում իրենց քարավանի կողոպուտին, որից հետո անպաշտպան ու հյուծված ժողովրդին քշում են դեպի խոր ձորերը և առանց մի հրացանի գնդակ արձակելու բութ գործիքներով սկսում են զանգվածաբար սպանել։ «Ո՛չ խիղճ, ո՛չ Աստուած, ո՛չ էլ մարդկային զգացմունք չկար թուրքերի մոտ: Մեծ թէ փոքր նրանց համար մէկն էր միմիայն ջարդել՝ ինչպես գայլը ոչխարին ջարդում է»: Գրիգորին փրկելու համար մայրը նրան հանձնում է մի թուրքի: Գրիգորին անվանափոխում են և տալիս են Ահմեդ անունը: Գրիգորը պատմում է, որ իրեն հասակակից շատ երեխաների նույնպես անվանափոխում էին և տալիս թուրքական անուններ և դժվար էր դիմագծերից կռահել նրանց հայ լինելը: Միայն խոսակցությունների ընթացքում էր հնարավոր լինում պարզել:

1915 թվականը Գրիգորը հիշում է որպես իր մանկության ամենադաժան տարի. «Ես զգացի բոլոր տեսակի զրկանքներ, տառապանքները, չարքաշ կյանքը, որբությունը, մորից, հորից զրկվելու դառն հետեվանքնէրը, որոնք դեռ նոր էին սկսում իմ բաղդի հետ։ 1915 թիվը ինձ համար դարձավ չարքաշ աշխատանքի դպրոց, գոյության դպրոց, ապրելու համար՝ պայքարի դպրոց»:

Գրիգորը ցանկանում էր հեռանալ Չեքմիլ գյուղից, որտեղ զբաղվում էր անասնապահությամբ, հողագործությամբ և մեկնել Սեբաստիա: Փախուստի ճանապարհին միանում է Կեմերեկ գյուղից մի հայ ընտանիքի և հասնում Սեբաստիա, որտեղ տեղեկանում է, որ քաղաքում գործում են ազգային և ամերիկյան որբանոցներ: 1919 թ. մայիսի 20-ին Գրիգորն ընդունվում է Սեբաստիայի Ամերիկյան որբանոցի առաջին դասարան, որտեղ որբերի ընդունելության հարցերով զբաղվում էր Մարիամ մայրիկը:

1920 թ. որբանոցը համալրվում է բարձրագույն կրթություն ունեցող և օտար լեզուների տիրապետող ուսուցիչներով: Աշակերտներին վերադասավորում են ըստ իրենց գրագիտության: Գրիգորին տեղափոխում են երրորդ դասարան: Գրիգորը հուշագրության մեջ թվարկում է երրորդ դասարանի առարկայացանկը՝ հայերեն, թվաբանություն, աշխարհագրություն, մարդակազմություն, բուսաբանություն, կրոն, անգլերեն, նկարչություն, երգեցողություն, որին թուրք կառավարության պահանջով ավելանում է նաև թուրքերենի դասընթացը:

1921-1922 թթ. որբանոցը տեղափոխվում է Հունաստան: Գրիգորը նախ բնակվում է Կավալա քաղաքում, այնուհետև՝ հաստատվում Վիդաստա գյուղում, ապրում և աշխատում մի հույնի ընտանիքում, սկսում զբաղվել ծխախոտագործությամբ: Վիդաստա գյուղում անսպասելի հանդիպում է իր ընկերներին՝ Հովհաննես Ղաֆեսյանին, Հաբեթ Տալտալյանին և Ենոքին, որոնք էլ Գրիգորին համոզում են իրենց հետ մեկնել Հայաստան:

1925 թ. հոկտեմբերի 23-ին հունական մարդատար խոշոր նավը՝ «Խարալամպոս» անունով, 3000 հայ գաղթականներով, որոնցից 250-ը հայ որբեր էին, դուրս է գալիս Սալոնիկի նավահանգստից և ուղևորվում դեպի Խորհրդային Հայաստան:

1925 թ. նոյեմբերի 25-ին հայ գաղթականները հասնում են Երևան, որտեղ Գրիգորին տեսնում և ճանաչում է հորեղբոր ընկերներից մեկը՝ Սեդրակը, ով կազմակերպում է Գրիգորի հանդիպումը հորեղբոր՝ Պետրոսի հետ:

1925 թ. կազմակերպվում են բանվորական խմբակներ Կախանովի անվան ջրանցքի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար, որտեղ ընդգրկվում են նաև Գրիգորը և Պետրոսը:

1926 թ. հունվարի 6-ին Գրիգորն ամուսնանում է Լուսաբեր Հայրապետի Տշաղճյանի հետ, ով Կեմերեկի մոտակայքում գտնվող գյուղերից էր: Լուսաբերը, անցելով Ցեղասպանության արհավիրքների միջով, 1919 թ. ապաստանել էր Սեբաստիայի Ամերիկյան որբանոցում, 1921 թ. ընդհանուր որբերի հետ փոխադրվել Հունաստան՝ Լուտրա-Էդիպսու կղզի, այնտեղից 1922 թ.՝ Կավալա քաղաք, այնուհետև Հայաստան՝ հաստատվելով Դավալու գյուղում (ներկայիս՝ Արարատ քաղաք), որտեղ էլ հանդիպում է Գրիգորին: 1926 թ. մարտ ամսին Հունաստանից և Պոլսից եկած գաղթականներին տեղաբաշխում են Արազդայան (ներկայումս՝ Երասխ), Արմաշ և Սուրենավան նոր կառուցվող գյուղերում: Արազդայան գյուղի ցուցակը կազմում էր 122 տնտեսություն, այդ թվում՝ 19 որբ տղաներ, Արմաշ գյուղի ցուցակը՝ 150, իսկ Սուրենավան գյուղի ցուցակը՝ 18-25 տնտեսություն: Արազդայանի բնակչությունը մեծամասամբ Սեբաստիայի նահանգից էր:

Գրիգոր Խաշխաշյանը ունեցել է երեք որդի՝ Անդրանիկը, Վարդգեսը, Դավիթը և մեկ դուստր՝ Արմիկը (վաղ հասակում մահացել է, տոհմածառում նշվում է Հասմիկ):

1927 թ. մարտին Գրիգորն ընտրվում է Արազդայանի գյուղխորհրդի նախագահ, իսկ 1930 թ. նշանակվում է Երևանի կենտրոնական փոստի կառավարիչ: Հաշվապահական գործի վերապատրաստում անցնելուց հետո՝ 1935 թ. Գրիգորը նշանակվում է Ամասիայի շրջանի փոստի բաժանմունքների հաշվապահ:

1938 թ. սեպտեմբերին Գրիգորը մշտական բնակություն է հաստատում Երևանում:

1940 թ. հոկտեմբերին Գրիգորը աշխատանքի է անցնում Երևանի Բազմարդկոոպ՝ «Բազմարդյունաբերական կոոպերատիվ արտել» միության «Տպարան» արտելում՝ որպես գլխավոր հաշվապահի օգնական: 1941 թ.՝ «Կուլտուրա» արտելում՝ որպես գլխավոր հաշվապահ:

1942 թ. փետրվարին Գրիգորը զորակոչվում է խորհրդային բանակ, սակայն կարճ ժամանակ անց ոտքի վնասվածքի պատճառով զորացրվում և անցնում է հաշվապահի նախկին աշխատանքին:

Գրիգոր Խաշխաշյանը մահացել է Երևանում, 1987 թ. 84 տարեկան հասակում:

Հուշագրությունը թանգարանին հանձնել է Երևանի Ոսկերչական գործարանի տնօրեն Էմիլ Գրիգորյանը:

Հեղինե Հովհաննիսյան
ՀՑԹԻ գրահրատարակչական, խմբագրական և թվայնացման բաժնի ավագ օպերատոր




Գրիգոր Խաշխաշյան, 1948 թ.
ՀՑԹԻ հավաքածու


Հունաստան, Լուտրա Էդիպսու քաղաքի ամերիկյան որբանոց. 1922 թ.
Նստած աջից առաջինը՝ Գրիգոր Խաշխաշյան
ՀՑԹԻ հավաքածու


Սեբաստիայի ամերիկյան քոլեջը, փոստային բացիկ: Այստեղ է սովորել է Գրիգոր Խաշխաշյանը:
ՀՑԹԻ հավաքածու







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am