07.11.2015
Նոյեմբերի 5-7-ը ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Էդիտա Գզոյանը մասնակցել է Միացյալ Թագավորությունում անցկացվող միջազգային գիտաժողովին:
Էդիտա Գզոյանը ներկայացրել է զեկույց` նվիրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայոց ցեղասպանության համար հնարավոր փոխհատուցում ստանալու խնդրին:
«Նորոգելով անցյալը՝ պատկերացնել ապագան. փոխհատուցում և ավելին…» խորագրով գիտաժողովը կազմակերպել էր Էդինբուրգի համալսարանը ԱՄՆ Ուիլոք քոլեջի հետ համատեղ և նվիրված էր մարդկության դեմ կատարված հանցագործությունների և ստրկության փոխհատուցման խնդրին:
«Այս միջոցառումը մեկտեղում է գիտնականներին, ակտիվիստներին, համադրողներին, կառավարության հետ կապված խմբերին և լրատվամիջոցներին՝ ժամանակակից հասարակությունում ստրկության հետևանքների վերաբերյալ եռօրյա միջոցառման մեջ: Գիտաժողովի նպատակն է բանավեճ և քննարկում խթանել, ինչպես նաև՝ հիշատակումից և ոգեկոչումից զատ անցյալը նորոգելու գործնական ուղիներ գտնելու նախադրյալներ ստեղծել»,- ասված է գիտաժողովի պաշտոնական կայքում:
Ավելի մանրամասն այստեղ՝
http://conferences.hss.ed.ac.uk/reparations/event-information/