Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ». ՊՐՈՖԵՍՈՐ ՊԱՐԼՕ ՏԷՐ-ՄԿՐՏԻՉԵԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀՑԹԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ


07.04.2023


Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի պետական համալսարանի Հայագիտության բաժնի տնօրեն պրոֆեսոր Պարլօ Տէր-Մկրտիչեանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ ՀՑԹԻ գիտաշխատողներին տրվում են մրցանակներ՝ լավագույն հոդված, լավագույն մենագրություն և լավագույն ժողովածու կամ գրքի/ժողովածուի գլուխ և այլ անվանակարգերում: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում մրցանակներն հանձնում էր անձամբ նախաձեռնության հեղինակ Պարլօ Տէր-Մկրտիչեանը:

ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.դ. Հարություն Մարությանը շնորհակալություն հայտնեց Պարլօ Տէր-Մկրտիչեանին ՀՑԹԻ կողքին լինելու և աջակցելու համար:

«Գիտնականները գիտնականների համար» երրորդ Տեր-Մկրտիչեան մրցանակներ տրամադրվեցին չորս անվանակարգերում:

«Լավագույն ամսագրային հոդված» անվանակարգում մրցանակ շնորհվեց ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Նաիրա Սահակյանին՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (WOS, Scopus) ընդգրկված իր երկու հոդվածների համար (Naira Sahakyan, “The Rhetorical Face of Enmity: the Nagorno-Karabakh Conflict and the Dehumanization of Armenians in the Speeches by Ilham Aliyev.” Southeast European and Black Sea Studies (November 2022), DOI: 10.1080/14683857.2022.2153402; Naira Sahakyan, “Black Garden Aflame: The Nagorno-Karabakh Conflict in the Soviet and Russian Press,” Journal of Contemporary European Studies, DOI: 10.1080/14782804.2022. 2132037. )

«ՀՑԹԻ գիտական խորհրդի կողմից տպագրության երաշխավորված գրքեր» անվանակարգում մրցանակներ շնորհվեցին՝

Ռոբերտ Թաթոյանին և Նարինե Հակոբյանին՝ Արտաշես Խաչատրյան, Հուշեր։ Խմբ.՝ Էմմա Խաչատրյան (Ենոքյան), կազմող, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ` Ռոբերտ Թաթոյան։ Լեւոն Աշպահյան, Իմ կյանքի մասին, խմբ., առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ` Նարինե Հակոբյան։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 6 (Եր., ՀՑԹԻ, 2022, 248 էջ) գրքի համար:

Ռեգինա Գալուստյանին և Ռոբերտ Թաթոյանին` Aram Mantashyan, Aram could not be Seito. Editor, author of the preface and references Regina Galustyan; Sokrat Mkrtchyan, Memoirs. Editor, author of the preface and references Robert Tatoyan (Memoirs of Survivors of the Armenian Genocide, 7) (Yerevan: AGMI, 2022, 164 p.) գրքի համար:

Միհրան Մինասեանին՝ Գառնիկ Պօտուռեան, Տարագրի յուշեր 1915-1917։ Խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Միհրան Մինասեան։ «Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների յուշագրութիւններ», 8 (Եր., ՀՑԹԻ, 2022, 528 էջ) գրքի համար: Թեհմինե Մարտոյանին՝ Միքայել Բարթիկյան, Արնաշաղախ Իզմիրը և Օհանես (Օնիկ) Ղազերյան, Կենսագրական նոթեր, խմբ., առաջաբանների և ծանոթագրությունների հեղինակ՝ Թեհմինե Մարտոյան։ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ», 9 (Եր., ՀՑԹԻ, 2022, 320 էջ) գրքի համար:

Էդիտա Գզոյանին, Ռեգինա Գալուստյանին, Շուշան Խաչատրյանին, Էլինա Միրզոյանին և Նարինե Մարգարյանին՝ Հայ երեխաների թուրքացումը Հայոց ցեղասպանության տարիներին (կոլեկտիվ մենագրություն) / Էդիտա Գզոյան, Ռեգինա Գալուստյան, Շուշան Խաչատրյան, Էլինա Միրզոյան, առաջաբանի հեղինակ՝ Նարինե Մարգարյան։ Եր., ՀՑԹԻ, 2022, 252 էջ) գրքի համար:

Ռոբերտ Թաթոյանին՝ Ռոբերտ Թաթոյեան, Արեւմտեան Հայաստանի Պիթլիսի նահանգի հայ բնակչութեան թիւը Մեծ Եղեռնի նախօրեակին, (Beirut: Chirak Printing & Publishing, 2022, 208 էջ) գրքի համար:

ՀՑԹԻ ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպման համար խրախուսական մրցանակներ շնորհվեցին Սեդա Պարսամյանին և Քրիստինե Վարդանյանին՝ «Հայկական վարժարանների հետքերով. ուսյալ ազգի վկայագրերը» (20 ապրիլի 2022 թ. – ցայսօր), «Հայերի սարսափները հոլանդացիների աչքերով» (29 ապրիլի – 15 սեպտեմբերի 2022 թ.), «Զմյուռնիան Հայոց և Հունաց ցեղասպանությունների ուղեծիրում. բնաջնջում, հրկիզում և տարագրություն (սեպտեմբեր, 1922 թ.)» (14 սեպտեմբերի 2022 – ցայսօր), «Բախտակից ժողովուրդներ. հույների և ասորիների ցեղասպանությունները» և ««Ի վերջո ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին…». XX-XXI դարերի ցեղասպանությունները» (ՀՑԹԻ մշտական ցուցադրություն, 13 դեկտեմբերի 2022 – ցայսօր) ցուցադրությունների համար:

ՀՑԹԻ այցելող դպրոցականների խմբերին թվով 48 դասախոսություն կարդալու համար (2022 թ.) խրախուսական մրցանակներ շնորհվեցին Գոհար Խանումյանին, Սեդա Պարսամյանին, Սուրեն Մանուկյանին, Ռեգինա Գալուստյանին, Շուշան Խաչատրյանին, Էդիտա Գզոյանին, Թեհմինե Մարտոյանին, Գայանե Հովհաննիսյանին, Նարինե Մարգարյանին, Քրիստինե Նաջարյանին և Հարություն Մարությանին:

Մրցանակների հանձնումից հետո ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը «Գիտնականները գիտնականների համար» մրցանակաբաշխության միջոցով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներին շարունակաբար աջակցելու համար Պարլօ Տէր-Մկրտիչեանին պարգևատրեց Ավրորա Մարդիգանյան հուշամեդալով: Պարլօ Տէր-Մկրտիչեանը շնորհակալություն հայտնեց և հետագա հաջողություններ մաղթեց ՀՑԹԻ անձնակազմին:

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am