Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Բրազիլացի հետազոտողը ՀՑԹԻ-ում


08.06.2024


Ռիո դե Ժանեյրոյի Ժետուլիո Վարգաս հիմնադրամի հասարակական գիտությունների կենտրոնի դոկտորանտ Ժուլյա Տորդեն Գալուստ Գուլբենկյան հիմնադրամի հատկացրած կրթաթոշակի շրջանակներում մեկ ամիս հետազոտական աշխատանաքներ է իրականացրել ՀՑԹԻ-ում: Նրա հետազոտական աշխատանքի առանցքում բրազիլահայ կանանց պատմություններն են, որոնք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են:

Ջուլյա Տորդեն սիրով կիսվել է Հայաստանից և մասնավորապես ՀՑԹԻ-ից ստացած իր տպավորություններով և ձեռքբերումներով:

- Ինչի՞ մասին է Ձեր հետազոտությունը:

– Իմ հետազոտությունը վերնագրված է «Անապատը վերապրած կանայք. Սփյուռքի հայերի բանավոր պատմություններ»: Հետազոտության առանցքում բրազիլահայ կանանց պատմություններն են, ովքեր Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են: Իմ նպատակն այս կանանց հետ անցկացված հարցազրույցների միջոցով հայկական մշակութային ժառանգության հետքերը ներկայացնելն է, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են նրանց ընտանիքներում: Բացի այդ՝ ես փորձեցի հասկանալ՝ 30 տարեկան երիտասարդ կանանց սերունդը, չնայած բրազիլական միջավայրում մեծանալուն, դեռևս իրեն հայուհի համարո՞ւմ է և կապվածություն զգո՞ւմ է արդյոք հայկական մշակույթի հետ: Այդ կապը կարող է դրսևորվել լեզվի, սննդի, երգերի և ամենօրյա սովորությունների միջոցով: Քննության ենք ենթարկել նաև Հայաստանի Հանրապետության նշանակությունը և Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքի կարևորությունը նրանց համար։ Չնայած ֆիզիկական հեռավորությանը՝ հարցված բոլոր կանայք աներկբայորեն իրենց հայ են համարում և ուշադրությամբ հետևում են զարգացումներին, նաև՝ Արցախում: Ոմանք նույնիսկ երազում են մի օր գնալ Երևան, չնայած Բրազիլիայում հայկական դպրոց կամ եկեղեցի չեն հաճախել: Նրանց բոլորի համար Հայոց ցեղասպանության ճանաչումը չափազանց կարևոր է, ինչը ցույց է տալիս, որ հայկական պատմությունն ու մշակույթը լիովին կենդանի են բրազիլական համայնքում:

– Որպես այցելու-գիտնական ինչպե՞ս անցկացրիք Ձեր ժամանակը ՀՑԹԻ-ում:

– Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացրած այս ժամանակահատվածը շրջադարձային էր ինձ համար: Ես անչափ երախտապարտ եմ Էդիտա Գզոյանին՝ այս անհավանական հնարավորության համար, որը վերջին տասնամյակում, որպես Բրազիլիայում երիտասարդ հետազոտողի, եղել է իմ երազանքը: Այստեղ լինելը գերազանցել է իմ սպասելիքները։ Առկա աղբյուրների առատությունն ուշագրավ է, և գործնականում ձեր գրադարանը դարձել է իմ երկրորդ տունը: Այնուամենայնիվ, այն, ինչ իսկապես առանձնահատուկ է դարձնում այս վայրը, տեղի մարդիկ են: Թանգարանի ցուցադրության յուրաքանչյուր մանրուքում ակնհայտ նվիրումը դրսևորվում է այցելուներին լավագույնս այն մատուցելու պատրաստակամությամբ: Անձամբ ես երախտապարտ եմ գրադարանավարներին և արխիվագետներին, առանց որոնց իմ հետազոտությունը հնարավոր չէր լինի: Ես ամեն օր նրանց ջերմ ընդունելությանն եմ արժանացել: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Գոհար Խանումյանին՝ մեծաքանակ աղբյուրների մեջ ինձ կողմնորոշելու համար: Թեև աղբյուրներն անգնահատելի տեղեկատվություն են հաղորդել, սակայն ամենից շատ տեղի մարդիկ են ինձ սովորեցրել:

ՀՑԹԻ-ի աջակցությամբ ես բացահայտեցի նոր կապեր Բրազիլիայի հայ համայնքի և բրազիլացի նշանավոր գործիչների միջև՝ ինչպես քաղաքական, այնպես էլ կրոնական: Ավելին՝ ես հայտնաբերել եմ կապեր Բրազիլիայում անցկացված հարցազրույցների և վերապրածների վկայությունների միջև, ինչը խիստ կարևոր է իմ հետազոտության և այն ընտանիքների համար, որոնք դեռևս փորձում են ինչ-որ բան իմանալ իրենց նախնիների մասին:

– Ի՞նչ եք սովորել՝ ապրելով Հայաստանում:

– Անկեղծորեն կարող եմ ասել, որ սա ամենաարդյունավետ փորձառնությունն էր, որ ունեցել եմ օտար երկրում. եղել եմ մի քանիսում: Չնայած հայերենի և ռուսերենի իմ սահմանափակ իմացության պատճառով եղած լեզվական խոչընդոտին՝ Երևանում ինձ զգում եմ ինչպես տանը: Հայերն օժտված են օգնելու ուշագրավ պատրաստակամությամբ, որը հիշեցնում է այն ջերմությունը, որը զգացել եմ Բրազիլիայում: Հնարավոր է, որ հյուրընկալությունն է նաև պատճառը, որ հայերի համար Բրազիլիան դարձել է իրենց տունը: Մեկ այլ ընդհանրություն է սուրճը վայելելու ամենօրյա ծեսը և այդ ժամանակն ուրիշների հետ կապ հաստատելու համար օգտագործելը: Ընդհանուր առմամբ Հայաստանի՝ շունչը կտրող բնապատկերները, հարուստ պատմությունը, վառ մշակույթը և հյուրընկալ մարդիկ ինձ վրա անջնջելի տպավորություն են թողել: Մինչ իմ գալը յուրաքանչյուր կին, որի հետ հարցազրույց եմ անցկացրել, ինձ վստահեցնում էր, որ ես կսիրահարվեմ Հայաստանին, և նրանք միանգամայն ճիշտ էին։

– Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կարող են ստանալ բրազիլացիները թանգարան այցելությունից:

– Հայկական արմատներ ունեցող բրազիլացիների համար թանգարանը կարող է կենսական կապող օղակ դառնալ իրենց և իրենց ժառանգության միջև: Ցուցադրությունները պատկերացում են տալիս Հայոց ցեղասպանության և դրա զոհերի մասին՝ հնարավորություն տալով կապ գտնելու իրենց ընտանիքների պատմությունների հետ և մխիթարվելու դրանով: Առաջին անգամ Հայաստան այցելող բրազիլացիների համար, հատկապես նրանց համար, ովքեր ծանոթ չեն ցեղասպանությանը, թանգարանն այցելության պարտադիր վայր է: Իմ հուզումնալի և լուսավոր այցն ընդլայնեց պատկերացումներս տարբեր թեմաների վերաբերյալ: Ես տպավորված եմ ցուցադրված նյութերի և արտեֆակտների ընդգրկուն հավաքածուով, և անգլերենով անցկացված շրջայցն էլ ավելի ընդլայնեց իմ գիտելիքները: Բացի այդ՝ խորհուրդ եմ տալիս ուսումնասիրելու հուշահամալիրի պուրակը, որտեղ ծառ է տնկել նաև Բրազիլիայի կառավարության ներկայացուցիչը, հարգանքի տուրք մատուցելու Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:

– Ի՞նչ կասեք Բրազիլիայի հայ համայնքի մասին:

– Բրազիլիայում բնակություն հաստատած առաջին հայը Միհրան Լատիֆյանն է՝ հայտնի որպես Միհրան Լատիֆ, ով Ռիո դե Ժանեյրո է ժամանել 1879 թվականին: 1890-ականներին այլ հայեր ևս հաստատվեցին Բրազիլիայում, սկզբում՝ Բրազիլիայի հարավում գտնվող Ռիո Գրանդե դու Սուլում, իսկ հետո տեղափոխվեցին Սան Պաուլո: Հայերի ևս մեկ նշանակալից ներգաղթ գրանցվեց 1910-1923 թվականներին՝ պայմանավորված Ադանայի ջարդերով և Հայոց ցեղասպանությամբ, երբ հայերը ստիպված եղան ապաստան փնտրել Հարավային Ամերիկայում:

Այնուամենայնիվ, Բրազիլիայում հայկական սփյուռքը սկսեց ավելի որոշակիորեն ձևավորվել 1930-1940 թվականներին, ինչը նշանավորվեց Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Ֆրանսիայից և Թուրքիայից գաղթականների զգալի հոսքով: Նրանք հիմնականում ժամանում էին Ռիո դե Ժանեյրոյի կամ Սանտոսի նավահանգիստներ՝ հետագայում ցրվելով տարբեր նահանգներում և քաղաքներում, ինչպիսիք են Սան Պաուլոն, Մինաս Ժերայսը և Սեարան: Այս ամենը դեպի Ամերիկա, ներառյալ Միացյալ Նահանգները և Հարավային Ամերիկայի այլ երկրներ, ավելի մեծ միգրացիոն շարժման մի մասն էր կազմում, որը պայմանավորված էր միգրացիոն միջազգային քաղաքականությամբ, օտարերկրյա աշխատուժի պահանջարկով, ինչպես նաև նանսենյան անձնագրերի տրամադրմամբ:

Ժամանակի ընթացքում Բրազիլիայի հայ համայնքը նշանակալի ներդրում է ունեցել բրազիլական հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ մշակույթի, բիզնեսի և քաղաքականության: Նրանք պահպանել են իրենց մշակութային ժառանգությունը՝ հիմնելով եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կազմակերպություններ, որոնք հիմնականում Սան Պաուլոյում են: Բացի այդ՝ նրանք ակտիվորեն աշխատում են հայոց պատմության և ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ՝ մասնակցելով հիշատակի միջոցառումներին և պայքարելով ճանաչման համար:

Պաշտոնական տվյալներով՝ Բրազիլիայում հայերի ընդհանուր թիվը ներկայումս տատանվում է 50.000-100.000-ի միջակայքում (տեղեկությունը տրամադրել են Բրազիլիայում Հայաստանի դեսպանատունը և Բրազիլիայի կառավարությունը):



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am