08.11.2016
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին նոյեմբերի 8-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Պարոն Պաոլո Ջենտիլոնին ծաղկեպսակ տեղադրեց հուշահամալիրի մոտ, իտալական պատվիրակության անդամների հետ ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Իտալիայի արտգործնախարարին ներկայացրեց Մեծ Եղեռնին նվիրված հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց կոթողի խորհրդանշական իմաստը:
Հրաժեշտից առաջ ՀՑԹԻ տնօրենը պարոն Ջենտիլոնիին նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը: