09.03.2023
Բանախոս՝ Գայանե Հովհաննիսյան, ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող
Թեմա՝ Հայատյացության քարոզը Ադրբեջանի պատմության դասագրքերում
Դպրոց՝ Երևանի համար 139 ավագ դպրոց
Մարտի 9-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2023 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին Երևանի համար 139 ավագ դպրոցի աշակերտները:
Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանի «Հայատյացության քարոզը Ադրբեջանի պատմության դասագրքերում» վերնագրով դասախոսությունը: Գայանե Հովհաննիսյանը դասախոսության ընթացքում ներկայացրեց ադրբեջանական պատմագիտության հիմնադրույթները, այլատյացության և հատկապես հայատյացության քարոզը ադրբեջանական պատմության դասագրքերում։ Ներկայացվեց նաև հայատյացության քաղաքականության հետևանքները 2020 թ․ Արցախյան երկրորդ պատերազմում, մասնավորապես՝ հակահայկական տրամադրությունների դրսևորումները ադրբեջանական սոցիալական ցանցերում (մեկնաբանություններ, հարցումներ, հայտարարություններ)։
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով: Այնուհետև ՀՑԹԻ աշխատակից Ինեսա Ստեփանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Երևանի համար 139 ավագ դպրոցի գրադարանին: