09.06.2017
Ավստրալիայի Ուոլաբիի քաղաքապետ Գեյլ Ջայլս-Գիդնին՝ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմական խորհրդի նախագահի ու փոխնախագահի, Երևանի քաղաքապետարանի Արտաքին կապերի վարչության պետի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ դրեցին հավերժական կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։
Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանության և Ավստրալիայի մարդասիրական օգնության պատմության հետ:
Այցելության ավարտին քաղաքապետ տիկին Գեյլը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։