Հայաստանի Հանրապետության 20–ամյա հոբելյանի և Երևանի տոնի կապակցությամբ Հայաստանի ֆիլատելիստների միության նախաձեռնութամբ Երևան քաղաքի պատմության թանգարանում բացված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն առաջին անգամ հանդես եկավ «Եղեռն և մարդասիրություն» խորագրով առանձին ֆիլատելիստական ցուցադրությամբ:
Ցուցադրության մեջ զետեղված էին բացիկներ, հազվագյուտ դրոշմանիշեր, ծրարներ, հանգանակության միջոցներ, ՀՑԹԻ կողմից թողարկված բացիկներ և այլ նմուշներ: Ցուցադրությունը պատրաստվել էր ՀՑԹԻ գիտաշխատողներ Տաթևիկ Ղալթախչյանի և Գոհար Խանումյանի ջանքերով:
Ժյուրիի որոշմամբ ՀՑԹԻ ցուցադրությունն արժանացավ Ոսկե մեդալի: