09.11.2017
ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի գլխավորած պատվիրակությունը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Տիկին Գուդրուն ծաղկեպսակ դրեց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հուշարձանին: Պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
Տիկին Գուդրունի գլխավորությամբ պատվիրակությունը եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանությունը հավաստող փաստաթղթերին և վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները: Թանգարանում կատարած շրջայցից հետո ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահը գրառում կատարեց հյուրերի հուշամատյանում։