09.11.2021
Բանախոս՝ Նարինե Մարգարյան, ՀՑԹԻ գիտնական քարտուղար, պ.գ.թ.
Թեմա՝ Հայոց ցեղասպանությունը և հայ երեխաները
Դպրոց՝ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց, 9-րդ դասարան
Ս. թ. նոյեմբերի 6-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մշակած դպրոցականների համար նախատեսված կրթական ծրագրի շրջանակներում ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները:
Նարինե Մարգարյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության ընթացքում ամենախոցելի խմբերից մեկի՝ երեխաների նկատմամբ բռնությունների գործադրման եղանակները՝ կոտորած, գաղթ, բռնի կրոնափոխություն, ձուլում:
Բանախոսության ընթացքում քննարկվեցին նաև հայ որբերի թրքացման գործընթացը, իրականացման փուլերը, կիրառվող մեթոդները: Հուշագրությունների, վկայությունների հիման վրա ներկայացվեց թուրքական որբանոցներում տիրող մթնոլորտը, հայ երեխաներին սպառնացող վտանգներն ու դրանց հակազդման քայլերը: Աանդրադարձ կատարվեց հայկական և օտարերկրյա կազմակերպությունների, անհատների կողմից իրականացված որբահավաք և որբախնամ գործունեությանը։
Դասախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանով: