Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Վալի ադ Դին Յաքուն ընդդեմ Ռեջեփ Թ. Էրդողանի
Մի մահմեդականի նախատինքը. հարյուրամյա պատասխան ժամանակակից պնդումներին

09.12.2009

Բոլորովին վերջերս Թուրքիայի Հանրապետության վարչապետ Ռեջեփ Թ. Էրդողանը հանդես եկավ մի տարօրինակ հայտարարությամբ. «Ոչ մի մահմեդական չի կարող երբեք իրականացնել ցեղասպանություն» ( նոյեմբեր 8, 2009 Հյուրիեթ): Ավելի ճիշտ է ասել, որ, նույնիսկ մահմեդականները դիմադրում և բողոքում էին անմարդկային վերաբերմունքի դեմ, որին ենթարկվում էին հայերը Հայոց ցեղասպանության ժամանակ: Դրա վառ օրինակը կարող են լինել Մեքքայի շերիֆ Հուսեյնի, պարսիկ գրող Ջամալզադեի հրովարտակները, արաբ փաստաբան Ֆայեզ ալ Ղուսեյնի և շատ ուրիշների գրվածքները, որոնք անդրադարձան Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրագործված սարսափազդու կոտորածներին, և արտահայտեցին իրենց զայրույթը`նշելով, որ սպանությունը և անմեղ կանանց և երեխաների դեմ իրականացվող դաժանությունները դեմ են իսլամին և Ղուրանին:

Այսպիսի պատասխաններից մեկը բարձրաձայնվեց այն բանից հետո, երբ Ադանայի սարսափելի կոտործներն հասան դաժանության այնպիսի աստիճանի, որ բարձրացրեցին մահմեդական պոետ Վալի ադ Դին Յաքունի վրդովմունքը, ով 1909 թվականի ապրիլի 16/29 եգիպտական «Մուղաթան» ամսագրում հրատարակեց իր` քիչ հայտնի կոչը:

Այս տողերը կարող էին լինել լավագույն պատասխանը Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությանը:

Այնտեղ ասվում է.

«Ո´վ մահմեդականներ, դուք չէիք վախենում Ալլահից, դուք չէիք ամաչում մարդկանցից, երբ դուք վերաբերվում էիք ձեր քրիստոնյա եղբայրներին` որպես թշնամիների և սպանում էիք նրանց, ձեր վարմունքը ապացուցում է, որ ձեր մեջ չկա և ոչ մի առողջ դատողություն ունեցող մահմեդական, որն ունենա ազնիվ սիրտ: Ո´վ անարդար մարդիկ, ձեր ձեռքերը չէին դողում? Ինչ էիք ակնկալում ստանալ այս ջարդերից, որոնց նմանը ոչ ոք երբևէ չի տեսել նույնիսկ ամենադաժան ժողովրդի պատմության մեջ? Վա~յ այն մայրերին, ովքեր ձեզ ծնունդ են տվել, դուք այն երկրի խայտառակությունն եք, որը սնել է ձեզ իր բարիքներով, որը հագեցրել է ձեր ծարավը իր գետերի ջրերով և որն ապաաստան է տվել ձեզ իր ծառերի ստվերում:

Ո´վ Ուլեմա, ծանր չալմաները, որով դուք զարդարել եք ձեր գլուխները, ծառայել են ձեզ համար որպես միջոց` խաբելու անտեղյակ մարդկանց, ձեր գլխաշորերը, որ իջնում են մինչև ձեր բերանները, կփակեն ձեր աչքերը և կթունավորեն ձեզ:

Ալլահը, Մուհամեդը և Ղուրանը պատասխանատվություն չեն կրում, նրանք չեն լիազորում ձեզ` իրականացնելու չար գործեր, ցույց տվեք ինձ այն գրքերը և օրենքները, որոնք թույլ են տալիս իրականացնելու այսպիսի սպանդ, որտեղ սադրիչները դուք եք: Մենք չգիտենք ոչ մի կրոն, որը թույլ կտա այսպիսի դաժանություններ, և եթե ենթադրենք որ եղել է մի այդպիսի կրոն, մենք կարող ենք անտեսել և նողկալ դրանից, մենք չենք ցանկանում լինել մեղավոր և ցանկանում ենք մնալ անբասիր, ինչպես աստված դրախտում:

Ո´վ թուրքեր, աշխարհը հիասքանչ է, և երկիրն անում էր ձեր գովքը, այն արյունը, որ հոսում է իմ երակներում, հոսում է նաև ձեր երակներում, և ես ասում եմ ինքս ինձ «Քանի որ աստված սիրահոժար թույլ է տվել ինձ թուրք ծնվել, ես պետք է նաև մեռնեմ`որպես թուրք», բայց այսօր ես կարմրում եմ ամոթից և ցանկանում եմ թաքցնել ինքս ինձ, որ աշխարհն այլևս երբեք չտեսնի ինձ, ես ցանկանում եմ, որ իմ և քո միջև գոյություն ունենար այն, ինչը կա քո և քո խղճի միջև, որն, այլ խոսքով ասած, մարդկային խիղճն է: Ես կգերադասեի, որ այն արյունը, որը քեզ մղեց կատարելու եղբայրասպան արարքներ, չհոսեր իմ երակներում, միայն ես չեմ դա ասում, բոլոր օսմանցիներն ինձ հետ են, բոլոր նրանք, ովքեր հարգում են մարդկությանը:

Ո´վ օսմանցիներ, դուք բոլորովին զարմացած չեք? Դուք չեք տեսնում, թե մենք ուր ենք գնում? Այն պահին, որ դուք կարդում եք այս տողերը, նրանք կոտորում են մեր դժբախտ եղբայրներին, նրանք վառում են նրանց տները և նրանց հասցվում են այնպիսի տառապանքներ, որ ոչ մի մարդկային արարած երբևէ չի կրել: Մենք այսօր նայում ենք մի տեսարան, որտեղ մի ժողովուրդ, որի միակ մեղքն եղել է անսահման վստահությունը և երախտիքը դեպի իր հայրենակիցները և հարևանները, ովքեր այսօր կտրում են իր կոկորդը, ինչպես կսպանեն ոչխարների, կարմիր արյուն է հոսում օսմանյան պատմության էջի վրայով:

Ո´վ բանաստեղծներ, գրողներ, մի կողմ դրե´ք երազանքները և մուգ մազերի, վարդագույն այտերի և այլ բաների նկարագրությունը: Ոտքի ելե´ք ինձ հետ և դատապարտե´ք, ինչպես արդարությունն է պահանջում, մութ գործերը և արյունալից օրերը: Օգտագործե´ք վերջապես ձեր գրիչները` նկարագրելու իրականացված դաժանությունները, կարեկցելու թշվառներին. գրողները պետք է իրենք այնպես զգան, որպեսզի կարողանան արտահայտել փաստերը և ստիպեն ընթերցողին նույնպես լսել, հասկանալ և զգալ դրանք: Արյունահեղությամբ ետ ենք գնում դեպի նախնադարյան բարբարոսություն: Հետևաբար, այսպիսի պայմաններում է, որ պետք է դրամա գրել:

Ի~նչ ցավ, այս խեղճ ազգը, որի կողքին մենք ապրել ենք երկար դարեր, այսօր մահանում է` որպես մեր թշնամանքի զոհ:

Ոտքի´ կանգնեք ազատության ընկերներ- դուք քիչ եք թվով, մոլեռանդները և տգետները շատ են:Եթե ոչ մի հույս չկա նրանց ցրելու, մեր սպանված եղբայրների համար վրեժ առնելու, մահը կլինի վերջին բանը` հետևելու նահատակվածներին: Մենք ապրում ենք մի այնպիսի անբարոյական միջավայրում, որ մենք պետք է դուրս գանք այնտեղից մահվամբ:Մեզ մոլորեցրել է փառամոլությունը և մեր կեղծ արժանիքները. հաճելի չէ ապրել այսպիսի պայմաններում:

Ո´ վ Արևմուտքի ազգեր- խոսեք կրկին մեր դեմ, քանի որ մենք արժանի ենք դրան, բայց, երբ դուք օգտագործում եք ձեր գրիչները, հիշեք, որ կան օսմանցիներ, ովքեր արյունոտ արցունք են թափում և ովքեր չեն ցանկանում այս կյանքը և ովքեր բոլորովին համաձայն չեն այն ամենի հետ, ինչը տեղի է ունեցել Արևելքում:

Ո´վ Եգիպտոսում ապրող օսմանցիներ- շտապեք կազմելու մի միություն, որպեսզի հաստատենք կառավարական օրենքներով և արդարությամբ Թուրքիայի գեղեցիկ երկիրը, և եկեք մենք բոլորս շտապենք` որպես Անատոլիայի կամավորներ: Ես միակը չեմ, որ ասում եմ սա, մի քանիսն ունեցել են այս նույն գաղափարը, որը չափազանց անհրաժեշտ է աշխատելու այս նպատակի համար: Եկե´ք շտապենք Ադանա և ուրիշ այլ տեղեր, եկե´ք մարենք խարույկները, եկե´ք բարձրանանք այդ լեռների վրա` պաշտպանելու վիրավորվածներին և նրանց, ովքեր փախել էին, վրեժ լուծելու նրանց համար, ովքեր հավերժ անհետացել են: Եթե մենք այսպես չգործենք, ավելի ուշ մենք իրավունք չենք ունենա մեզ կոչելու հայրենասերներ: Դուք ավելի լավ է ընդունեք, որ մենք ստախոսներ ենք, ընտանիք, երեխաներ ունենալը թույլատրելի պատրվակ չէ` ոչինչ չանելու համար: Ես ինքս էլ ունեմ ընտանիք և երեխաներ, թող նրանք զոհվեն երկրի և ցեղասպանության համար` ի հիշատակ նրանց, ում կոտորածի են ենթարկել: Ոտքի ելե´ք և առաջ շարժվե´ք, եկե´ք մեռնենք և մեր հայրենիքը թող ապրի, եկե´ք ինքներս վրեժ լուծենք մարդասպաններից, եկե´ք վերացնենք նրանց հետքերը»:

Վալի ադ Դին Յաքուն





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am