Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

ՆԱՆԵ ԱՃԵՄՅԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԱՍԻՆ
#transferyourmemory

10.04.2019


Վաղուց էի ուզում գրեի այս պատմությունը՝ մամայիս պապիկ-տատիկի մասին: Ու հատկապես հիմա որոշեցի ի մի բերել փաստերն ու վերջապես շարադրել:

Ասեմ, որ այս պատմությունը հեշտ ու հանգիստ կարող է հիմք ծառայել ցեղասպանության թեմայով ֆիլմի կամ վավերագրական հաղորդման համար, քանի որ իրոք դրամատիկ է:

Եվ այսպես, մորս տատիկը՝ Զարուհի Պարիկյանը (ինչպես մայրս է նրան ասում՝ Զարուխ տատը) ծնված Վան քաղաքի Ավանց թաղամասում 1890 թվականին: Ընտանիքում 2 քույր, 2 եղբայր էին, ինքը՝ Զարուհին ամենակրտսերն էր: Հայրը` Ղազարը, զբաղվում էր ձկնորսությամբ. Վանա լճում ձուկ էր որսում, վաճառում: Վանում նրան Պարկե Ղազար էին ասում, դա Պարիկյան ազգանվան կրճատ տարբերակն էր: Մայրը շուտ էր մահացել, երբ Զարուհին մանուկ էր: Այդ տարիներին Վանում գործում էր ամերիկյան մանկատուն, որտեղ բավականին լավ կրթություն էին տալիս երեխաներին: Փոքրիկ Զարուհին էլ խելացի երեխա էր և հայրը նրան այդ հաստատությունն է տալիս (գուցե սուղ միջոցները չէին բավարարում միայնակ 4 երեխա պահել):

Այդ տարիներին Խրիմյան Հայրիկը (Մկրտիչ Ա Վանեցի՝ հայ եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող) իր ձեռքի տակ էր առնում, խնամում էր ընդունակ, խելացի երեխաներին: Այդ հաստատությունից, որտեղ սովորում էր Զարուհին, Խրիմյան Հայրիկն ընտրել ու իր խնամակալության տակ էր վերցրել 5 երեխա, այդ թվում և Զարուհուն:

Երբ Զարուհին հասնում է չափահասության տարիքի՝ 16-17 տարեկան, այդ ժամանակ Թուրքիայում գործող օրենքի համաձայն, եթե երիտասարդն ամուսնանում էր մանկատան աղջկա հետ, նրան ազատում էին զինվորական ծառայությունից: Շատ հարուստ հայ ընտանիքների զավակներ ընտրում էին հենց այդ տարբերակը: Զարուհուն կնության է առնում Վանի հարուստ հայ ոսկերչի որդի և նրանք ունենում են 4 երեխա՝ 3 տղա, 1 աղջիկ:

transferyourmemory

Զարուհին և Վարդանն իրենց
երեք երեխաների հետ, Կիսլովոդսկ
Շուտով սկսվում են հայտնի իրադարձությունները՝ հայերի տարհանություններ, Վանի ինքնապաշտպանություն և այլն: Զարուխն ու ամուսինը նույնպես զենք են վերցնում ու կռվում թուրքերի դեմ: Զարուխը պատմում էր, որ ուներ իր ատրճանակը՝ սադաֆե կոթով, որը միշտ հետն էր և հետագայում բերելով Հայաստան՝ մի օր ստիպված է եղել վաճառել այն, քանի որ փողի կարիք է ունեցել: Վանի ինքնապաշտպանությանը Զարուխն ու ամուսինը մասնակցել են Արամ Մանուկյանի ղեկավարությամբ, որի մասին Զարուխը շատ էր պատմում՝ անվանելով նրան Արամ Փաշա, հիշում, թե ինչպես էր Արամ Փաշեն, մաուզերը ձեռքին, ղեկավարում ինքնապաշտպանական շարժումը:

Վանի ինքնապաշտպանության ժամանակ Զարուխը կորցնում է ամուսնուն, ապա 4 երեխաների հետ բռնում գաղթի ճանապարհը: Երեխաներից 3-ը (տղաները) գաղթի ճանապարհին մահանում են: Ողջ է մնում միայն աղջիկը՝ Մանյան, որը շատ փոքր էր և Զարուխը նրան տանում էր մեջքին կապած:

Իվերջո հասնում են Հայաստան: Այստեղ մյուս վանեցի գաղթականներից Զարուխն իմանում է, որ իր քույն ու եղբայրը ընտանիքներով ապաստանել են Պյատիգորսկ քաղաքում: Քանի որ այլ հարազատ նա չուներ, Զարուխը որոշում է գտնել ողջ մնացած քրոջն ու եղբորը: Գրկի երեխային ժամանակավորապես թողնում է Արտաշատի (այն ժամանակ՝ Ղամարլու) մանկատանը՝ պայմանավորվելով, որ շուտով կգա հետևից և անպայման կվերցնի երեխային, իսկ ինքը ուղևորվում է հարազատներին գտնելու: Պյատիգորսկում նա իրոք գնտում է քրոջն ու եղբորը: Պյատիգորսկում վանից գաղթածների համայնք է սկսում ձևավորվել և հայ տատիկ-պապիկները արագ-արագ միմյանց հետ են ամուսնացնում միայնակ կանանց/տղամարդկանց՝ այդպիսով իրականացնելով որոշակի հայապահպան գործունեություն:

Զարուհու հետ ցանկանում է ամուսնանալ մի տարիքով տղամարդ, սակայն այդ տղամարդու եղբոր որդին(!)` 20-ամյա Վարդանը, սիրահարվում է Զարուհուն, որն այդ ժամանակ 30 տարեկան էր, փախցնում և ամուսնանում է հետը: Վարդանը (մամայիս պապիկը)՝ Վարդան Վարդանյան, ծնված 1900 թվականին Վանի Այգեստան թաղամասում, հոր՝ Դավիթի հետ ապրում էր Պոլսում: Ծնողների միակ զավակն էր, մայրը շատ շուտ էր մահացել: Տեղափոխվելով Պոլիս՝ հայրը նրան ուսման է տալիս Պոլսի Եսայան վարժարան, որտեղ սովորում է գերազանց առաջադիմությամբ: Գաղթի ժամանակ Վարդանը հորեղբոր ընտանիքի հետ ապաստանում են Պյատիգորսկում, որտեղ էլ սիրահարվում է իրենից 10 տարով մեծ Զարուհուն:

Վարդանն ու Զարուխն ամուսնանում են և անմիջապես ուղևորվում Հայաստան՝ Զարուխի դստեր հետևից, սակայն այդ մանկատանն այլևս երեխային չեն գտնում: Նրան ըստ երևույթի որդեգրած են լինում: Համենայն դեպս Զարուխը մինչև կյանքի վերջ վստահաբար պնդում էր, որ աղջիկը՝ Մանյան ողջ է:

Սակայն Վարդանն ու Զարուխը չեն մնում Հայաստանում և տեղափոխվում են իրենց հարազատների մոտ, որոնք այդ ժամանակ հաստատված են լինում Կիսլովոդսկում: Այստեղ ծնվում են նրանց երեք որդիները՝ Դավիթը, Սամվելն ու Հայկը (Հայկը պապիկս է՝ ծնված 1926թ.-ին):

Կիսլովոդսկում նրանք ապրում են մինչև 1933 թվականը, երբ ՍՍՀՄ-ում սկսվում են ռեպրեսիաները: Պապիկիս ընտանիքը, փախչելով ռեպրեսիաներից, տեղափոխվում է Թեհրան, որտեղ շուտով հիվանդությունից մահանում է միջնեկ եղբայրը՝ Սամվելը: Թեհրանում պաիկիս հոր՝ Վարդանի գործերը բավականին հաջող են ընթանում, նա հիմնում է իր կահյույքի գործարանը և պապիկիս ընտանիքն ապրում է ապահով ու բարեկեցիկ:

Լինելով ակտիվ պատանի՝ Հայկ պապիկս շատ ընկերներ է ունենում Թեհրանում ապաստանած իր հայ հասակակիցների շրջանում, որոնց հետ միասին հիմնում են թատերական խմբակ: Եվ ահա 1946թ.-ին հայրենասիրական մղումներով այդ տաղանդավոր երիտասարդները որոշում են ընտանիքների հետ միասին տեղափոխվել Սովետական Հայաստան: Թերևս շատերը կճանաչեն թեհրանահայ այդ երիտասարդների անունները՝ Իշխան Ղարիբյանը (դերասան), Աբիգ Ավագյանը (գրող), Զարեհ Տեր-Կարապետյանը (դերասան), Հովհաննես Բադալյանը (երգիչ), Երվանդ Մանարյանը (դերասան), Արման Մանարյանը (ռեժիսոր) և պապիկս՝ Հայկ Վարդանյանը (գրող, դրամատուրգ):

Տեղափոխվելով Երևան՝ նրանք ընդունվում են Երևանի թատերական ինստիտուտ, որտեղ էլ Հայկ պապիկս ծանոթանում և ամուսնանում է Սեդա տատիկիս հետ, ով իր հերթին ծնված լինելով Պոլսում, ապա ընտանիքով ապաստանելով Հունաստանի Սալոնիկ քաղաքում, նույն տարիներին ներգաղթել էր Հայաստան, ընդ որում մեն-մենակ, առանց ընտանիքի անդամների: Բայց դա արդեն առանձին պատմություն է: Հայկ պապիկս ու Սեդա տատիկս ինձ համար եղել են ամեն ինչ…նշաձող, հայրենասիրության խորհրդանիշ, տատիկ-պապիկի իդեալ, կիրթ ու ինտելիգենտ մարդու չափանիշ, բարության ու քաղաքավարության օրինակ, մի խոսքով…դժվար է ամեն ինչ թվարկել: Ցավոք, նրանք արդեն չկան, սակայն իմ սրտում նրանք միշտ կողքիս են ՄԻՇՏ…





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am