Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՆԱՆՍԵՆԸ ՈՐԲԱՔԱՂԱՔՈՒՄ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ
Նորվեգացի հայասեր Ֆրիտյոֆ Նանսենը ծնվել է հոկտեմբերի 10-ին

10.10.2017


Լուսանկարում նորվեգացի բևեռախույզ, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենն է: 1925 թվականին Սովետական Հայաստան կատարած իր այցի ընթացքում նա Ալեքսանդրապոլի որբանոցներից մեկում ծանոթանում է որբերի խնամքի պայմաններին: Ճաշի մատուցման ժամն է. Նանսենը չի վարանում և անձամբ ուտում է այն ապուրը, որը տրվում է երեխաներին՝ ցանկանալով պատկերացում կազմել սննդի որակի մասին: Սա խոսուն վկայությունն է այն բանի, թե ինչպիսի լրջությամբ ու սրտացավությամբ էր մոտենում Նանսենն իր առաքելությանը:



Ֆրիտյոֆ Նանսենի գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցրել հայանպաստ աշխատանքը. նա եռանդուն ջանքեր գործադրեց հայ գաղթականների վիճակը բարելավելու համար:

Որպես Ազգերի լիգայի գերագույն հանձնակատար` Ֆրիտյոֆ Նանսենը 1925 թվականին մեկնում է Սովետական Հայաստան` տեղում ուսումնասիրելու հայ գաղթականների տեղավորման և նրանց համար տանելի պայմաններ ստեղծելու հարցը: Հայաստանի տարբեր շրջաններ կատարած այցերի ժամանակ մեծ հայասերը չէր կարող շրջանցել Ալեքսանդրապոլ քաղաքը, որն այն ժամանակ Մեծ եղեռնից մազապուրծ հայ որբերի խնամքի կազմակերպման հիմնական կենտրոնն էր. այստեղ էին գտնվում Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի «Սևերսկի», «Կազաչի պոստ», «Պոլիգոններ» մեծ որբանոցները: Նանսենի այցելության ժամանակ Ալեքսանդրապոլում կային շուրջ 20 հազար հայ որբեր:

Վերադառնալով Ժնև և տեսնելով, որ Ազգերի լիգան դանդաղում է հայ գաղթականության հայրենադարձման հարցում, Նանսենն ինքն է տարբեր ուղիներով անհրաժեշտ միջոցներ հայթայթում և տրամադրում՝ 7 հազար հայ գաղթականների հայրենադարձությունը կազմակերպելու համար:

«Հայ ժողովուրդը, հազիվ դուրս գալով համաշխարհային պատմության մեջ չտեսնված-չլսված աղետից, ծառեր է տնկում, ջրանցքներ ու էլեկտրակայաններ կառուցում... Հայ ժողովուրդն իր հազարամյա պատմությամբ ու մշակույթով, իր անօրինակ խիզախությամբ և անսովոր եռանդով, աշխատասիրությամբ կվերածնվի և իր երկիրը կկառուցի»:


Ֆրիտյոֆ Նանսեն
նորվեգացի գիտնական,
հասարակական գործիչ


Լուսանկարի աղբյուրը՝ Հայաստանի ազգային արխիվի հավաքածու



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am