10.11.2016
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում եղան «Աղետ» խորագրով հերթական համերգի կապակցությամբ Հայաստանում գտնվող արտասահմանցի երաժիշտները:
Երաժիշտները շրջեցին թանգարանի սրահներում, մանրամասն ծանոթացան Մեծ Եղեռնի ողբերգական դեպքերի և իրողությունների պատմությանը:
Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի` լայն արձագանք գտած «Աղետ» խորագրով համերգը` Դրեզդենի կամերային երգչախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկ, կամերային և երիտասարդական նվագախմբերի երաժիշտների մասնակցությամբ:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նախագիծը մեկնարկել է դեռևս 2015 թվականին և հաջողությամբ իրականացվել Բեռլինիում, իսկ 2016 թվականին` Դրեզդենում և Բրանդենբուրգում:
Համերգային ծրագրում ներկայացված են Զեյնափ Գեդիզլիօղլուի «Գրառումներ լռակյացից», Հելմուտ Oհրինգի «Դիմում Էրդողանին. դա ցեղասպանություն էր» և Վաչե Շարաֆյանի «Արթնացեք,փառքեր իմ» ստեղծագործությունները: