11.05.2021
Բանախոս՝ Գոհար Խանումյան, ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ
Թեմա՝ Ճանապարհ առանց տունդարձի
Դպրոց՝ Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոց, 8-րդ դասարան
Մայիսի 11-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում հյուրընկալվել էին Աբովյանի թիվ 7 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները:
ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի բաժնի վարիչ Գոհար Խանումյանը դասախոսություն կարդաց «Ճանապարհ առանց տունդարձի» թեմայով:
Ներկայացվեց մինչև Հայոց ցեղասպանությունը հայերի դերն Օսմանյան կայսրությունում, քննարկվեց ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում և հիմնականում որտե՞ղ էին ապրում հայերը:
Գոհար Խանումյանը ներկայացրեց Առաջին համաշխարհային պատերազմի սանձազերծումը, հակամարտող խմբավորումների ձևավորումն ու պատերազմի ընթացքը:
Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց, թե ի՞նչ փուլերով իրականացվեց Հայոց ցեղասպանությունը, քննարկվեցին ցեղասպանության իրագործման դրդապատճառներն ու մեխանիզմները:
Բանախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանով: