Ս. թ. հունիսի 10-ին ԱՄՆ փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը: