11.08.2014
Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների միասնական պետական ռեգիստրի վարչության ղեկավար Դմիտրի Կովալենկոյի գլխավորած պատվիրակությունը 2014 թ. օգոստոսի 11-ին այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Բելռուսից ժամանած պատվիրակությունը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանի ուղեկցությամբ ծաղիկներ դրեց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը այցելեցին ՀՑԹԻ, որտեղ ցանոթացան Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: