Նորություններ |
ՀՌՈՄԻ ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՏԱՐԱԳ ՄԱՏՈՒՑԵՑ
13.04.2015
Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցեց:
Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն ի հիշատակ Ցեղասպանության զոհերի առաջին անգամ էր պատարագ մատուցում: Պատարագին ներկա էին հայկական քրիստոնեական եկեղեցիների հոգևոր առաջնորդները՝ Ամենայն Հայոց Գարեգին II կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ I կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բազմաթիվ պաշտոնատար անձինք:
Նախօրեին Սերժ Սարգսյանը, կարևորելով պատարագը, նշել էր, նրա կարևորությունը հայ ժողովրդի համար: «Խորապես շնորհակալ ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին այս աննախադեպ պատարագի գաղափարի համար, որը տեղի է ունենում մեր Հայ Առաքելական եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերի սրբադասվելուց երկու շաբաթ առաջ՝ դրանով իսկ խորհրդանշելով քրիստոնյա աշխարհի համերաշխությունը մեր ժողովրդի հետ»,- նշել էր Սերժ Սարգսյանը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացումն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: «Հայոց ցեղասպանության, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի»,–Ֆրանցիսկոսը Պապը:
«Սիրելի հայ եղբարներ և քույրեր, տարբեր առիթներով սահմանել եմ, որ ապրում ենք պատերազմի ժամանակաշրջան, որովհետև ներկա ենք ավերածությունների խենթությանը, որոնք ցավոք այսօր շարունակվում են: Մեր քրիստոնյա եղբայրներից շատերը նաև իրենց ազգային պատկանելության համար դաժանաորն սպանվում են, գլխատվում, խաչվում, կենդանի այրվում, կամ բռնի կերպով տեղահանվում: Այսօր ևս, ցավոք սրտի, դեռ ապրում ենք մի տեսակ ցեղասպանություն, որի պատճառը համընդհանուր լռությունն է»,- ասաց Հռոմի պապը:
Նրա խոսքով`մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել: «Առաջինը համընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի համընդհանուր առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուններն են նացիզմն ու ստալինիզմը:
Թվում է թե մարդկությունը չի դադարում անմեղ արյուն սփռելուց, թվում է, թե մարդկային տանիքը մերժում է սովորել իր սխալներից և այսօր ևս տակավին կան ոմանք, որ ջանք են թափում վերացնելու իրենց նմաններին, մեղսակցությամբ նրանց, ովքեր անտարբերությամբ չեն գործում: Դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է:
Սիրելի հայ հավատացյալներ, այսօր հիշում ենք խոցված սրտով, այդ անծայրածիր խենթ ողբերգության 100-ամյակը, հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի»,- ասաց Հռոմի Ֆրանցիկոս պապը:
Պատարագի ընթացքում պապը ողջունեց և շնորհակալություն հայտնեց ներկա գտնվելու համար ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Պապը ողջունեց նաև իր եղբայր պատրիարք եպիսկոպոսներին`Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ին:
«Ողջունում եմ այն համոզմունքով, որ չարիքը չի գալիս բարի Աստծուց, այլ արդյունքն է մարդկային դաժանության: Երբեք դաժանությունը չպետք է արդարացվի Աստծու անունով: Մեր աչքերը հառենք բարձրայրալին, ով հաղթել է չարիքին և մահվան»,- իր խոսքը եզրափակեց Հռոմի պապը:
|
|
ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր |
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր
|
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ |
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ
|
ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ |
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»
|
ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ |
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին
Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին
|
ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ |
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է 2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ
|
ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ |
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար
|
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ |
|
ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ |
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ,
փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:
|
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ |
|
|