12.07.2014
Հուլիսի 11-12-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անց կացվեց «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և ՀՑԹԻ-ի կողմից կազմակերպած երկօրյա ամառային դպրոցը լրագրողների համար: «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» դասընթացին մասնկացեցին Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի լրագրողները:
Դասընթացի ժամանակ դասախոսություններով ելույթ ունեցան ՀՑԹԻ-ի տնօրեն, պ.գ.դ.Հայկ Դեմոյանը, ՀՑԹԻ-ի փոխտնօրեն, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը, ՀՀ ԳԱԱհնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժնիառաջատար գիտաշխատող, պ.գ.դ. Հարություն Մարությանը, ՀՑԹԻ-ի գիտաշխատող Լուսինե Աբրահամյանը:
Երկօրյա դասընթացի ընթացքում բանախոսներն անդրադարձան այնպիսի թեմաներին,ինչպիսին են Հայոց ցեղասպանության թեմայի լուսաբանման առանձնահատկությունները հայ և օտար լսարանի համար, տեսանյութերի և ֆոտոնյութերի օգտագործումը Հայոց ցեղասպանության թեմայի լուսաբանման ժամանակ, Հայոց ցեղասպանության լուսաբանման առանձնահատկությունները Հոլոքոստի պատմության լուսաբանման համեմատությամբ :
Մասնակիցները նաև քննարկեցին ԶԼՄ-ների բացթողումները և խնդիրները, որոնց հետ բախվում են Հայոց ցեղասպանությանը առնչվող թեմաները լուսաբանող լրագրողները:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: