12.10.2024
Միջազգային գիտաժողովը համատեղ կազմակերպում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում Ֆրանսիական
ինստիտուտը (Institut français d'Arménie) և ֆրանսիական Saté – Atre թատերախումբը։
Հայտերը ներկայացնել գիտաժողովի պաշտոնական լեզուներով՝ անգլերեն և ֆրանսերեն՝ ուղարկելով (
resistance@genocide-museum.am ) էլ․ հասցեին մինչև 2024 թ. դեկտեմբերի 15-ը։ Զեկուցումների
հայտերը պետք է ներառեն զեկուցման վերնագիրը, առավելագույնը 500 բառանոց ամփոփագիր և կարճ ինքնակենսագրական։
Անցկացման վայր՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ, Երևան, Հայաստան
Ամսաթիվ՝ 2025 թ. մարտի 15-16
Գիտաժողովի հայտարարությունը