Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀՑԹԻ_ում «Արևմտյան Հայաստանը Դիլդիլյանների և Գևորգ Ջերջյանի ֆոտոխցիկով»

12.11.2015


Նոյեմբերի 12-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց «Արևմտյան Հայաստանը Դիլդիլյանների և Գևորգ Ջերջյանի ֆոտոխցիկով» լուսանկարչական ցուցահանդեսը:

Դիլդիլյան ընտանիքի լուսանկարիչները պատկերել են առօրյա կյանքը և բազմաթիվ ընտանեկան լուսանկարներ Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի տարբեր բնակավայրերում՝ Տրապիզոնից մինչև Կոնիայի նահանգ: Այս ընտանիքի մի քանի սերունդ զբաղվել է լուսանկարչական գործով, հիմնել են ստուդիաներ Մարզվանում և Սամսունում: Ցոլակ ու Արամ Դիլդիլյանները դարձել են Մարզվանի քաղաքային կյանքը վավերագրող յուրատեսակ «պատմաբաններ»: Դիլդիլյան եղբայրների կողմից արված բազմաթիվ լուսանկարներ հայտնվել են Սամսունը պատկերող փոստային բացիկների վրա: Այդ ժամանակ նրանք լուսանկարել են մի շարք հայտնի մարդկանց, այդ թվում՝ Մուսթաֆա Քեմալին: Դիլդիլյան եղբայրները ճանաչված լուսանկարիչներ էին Սեբաստիայում և Մարզվանում. այդ ժամանակ Պոլսից և Զմյուռնիայից բացի այլ քաղաքներում գրեթե չկային լուսանկարչական ստուդիաներ: Նրանք շրջելով տարբեր հայաշատ բնակավայրերով, բացի ստուդիաներում արված լուսանկարներից, լուսանկարել մարդկանց առօրյան, միջոցառումներ, գյուղական և քաղաքային համայնապատկերներ ու բնապատկերներ: Դիլդիլյանների լուսանկարչական հավաքածուն ներառում է ավելի քան 600 լուսանկար՝ արված 1880-ականներից 1923 թթ. ընթացքում:

Առանձին շարք են ներկայացնում Հայոց ցեղասպանության սարսափելի դրվագներն ու դրանց հետևանքները պարունակող լուսանկարները:

Գևորգ Ջերջյանը կարինցի հայ բժիշկ էր: 1912-13 թթ. Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում շրջագայելիս նա իր լուսանկարչական սարքով հայրենի քաղաք Արաբկիրի, Կարինի Սանասարյան վարժարանի և Արևմտյան Հայաստանի տեսարաններով շուրջ 240 լուսանկար է արել, որոնցից պահպանվել է միայն 100-ը: Ջերջյանի լուսանկարչական հավաքածուն ներառում է ազգագրական և վավերագրական արժեք ունեցող ընտանեկան խմբանկարներ, դիմանկարներ, բնանկարներ ու քաղաքային պատկերներ:

2014 թ. Գևորգ Ջերջյանի թոռը՝ Ջորջ Ջերջյանն իր պապի հավաքածուն այլ արժեքավոր փաստաթղթերի հետ միասին նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Ցուցադրության բացմանը եկել էր Քոնեքթիքութի համալսարանի պրոֆեսոր, ամերիկաբնակ Արմեն Մարսուբյանը: Պրոֆեսոր Մարսուբյանը Ցոլակ Դիլդիլյանի թոռն է, նրա մոտ է պահվում Ցոլակ և Արամ Դիլդիլյանների հարուստ արխիվը՝ լուսանկարչական հավաքածուն, հուշերը, հայերեն և անգլերեն թղթակցությունները, ձայնագրությունները և ընտանիքի անդամների բազմաթիվ լուսանկարները:

Ցուցադրության բացմանը ներկա էին պրոֆեսոր Արմեն Ջերջյանը (Նյու Յորք, ) և Գևորգ Ջերջյանի թոռը՝ Ջորջ Ջերջյանը (Լոնդոն) Մեծ Բրիտանիայից:

Ցուցադրությանը ներկայացվեցին Դիլդիլյանների և Ջերջյանի լուսանկարների կատալոգները:

ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Ավրորա Մարդիգանյանի հիշատակին նվիրված երախտագիտության հուշամեդալով պարգևատրեց Արմեն Մարսուբյանին և Ջորջ Ջերջյանին:











ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am